Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Աշտարակ համայնքի նախադպրոցական ուսումնական հաստատությունների տնօրենների թափուր պաշտոնների վերաբերյալ

03.10.2022

Տիպ` Համայնքային ծառայության թափուր պաշտոններ
Հայտատու` Աշտարակի համայնքապետարան
<<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետ

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ՀՀ Արագածոտն մարզի Աշտարակի ամայնքապետարանը հայտարարում է մրցույթ` Աշտարակ համայնքի նախադպրոցական ուսումնական հաստատությունների տնօրենների հետևյալ թափուր պաշտոնների համար.


1.ԱՇՏԱՐԱԿ ՀԱՄԱՅՆՔԻ ԹԻՎ 2 <<ԱՐԵՎԻԿ>> ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶ ՀՈԱԿ-Ի ՏՆՕՐԵՆ
2.ԱՇՏԱՐԱԿ ՀԱՄԱՅՆՔԻ ԹԻՎ 3 <<ՀՈՎԻԿ>> ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶ ՀՈԱԿ-Ի ՏՆՕՐԵՆ
3.ԱՇՏԱՐԱԿ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՂՁՔ ԳՅՈՒՂԻ <<ԶԱՆԳԱԿ>> ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶ ՀՈԱԿ-Ի ՏՆՕՐԵՆ
4.ԱՇՏԱՐԱԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՆՈՐ ԵՐԶՆԿԱ ԳՅՈՒՂԻ <<ՆՈՐ ԵՐԶՆԿԱ>> ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶ ՀՈԱԿ-Ի ՏՆՕՐԵՆ
5.ԱՇՏԱՐԱԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՈՍԿԵՎԱԶ ԳՅՈՒՂԻ <<ՌՈՍԱՆՆԱ ՄԱԼՃՅԱՆ>> ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶ ՀՈԱԿ-Ի ՏՆՕՐԵՆ
6.ԱՇՏԱՐԱԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԱՍՈՒՆԻԿ ԳՅՈՒՂԻ <<ԱՐՄԻՆԵ ԿԱՐԱՊԵՏԻ>> ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶ ՀՈԱԿ-Ի ՏՆՕՐԵՆ
7.ԱՇՏԱՐԱԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՕՀԱՆԱՎԱՆ ԳՅՈՒՂԻ <<ՄԱԿՈՒ>> ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶ ՀՈԱԿ-Ի ՏՆՕՐԵՆ
8.ԱՇՏԱՐԱԿ ՀԱՄԱՅՆՔԻ ԿՈՇ ԳՅՈՒՂԻ <<ԿՎԱՇ>> ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶ ՀՈԱԿ-Ի ՏՆՕՐԵՆ

Մրցույթը կանցկացվի 2022թ.-ի նոյեմբերի 3-ին, ժամը 11։00-ին Աշտարակի համայնքապետարանի շենքում:
Հասցեն` ք. Աշտարակ, Ն. Աշտարակեցու հրապարակ 7, 3-րդ հարկ, Նիստերի դահլիճ, հեռախոս` /0232/ 3-10-26, էլեկտրոնային հասցե` ashtarak.aragatsotn@mta.gov.am:

Փաստաթղթերն ընդունվում են ամեն օր, ժամը 9:00-15:00, բացի շաբաթ և կիրակի օրերից Աշտարակի համայնքապետարանի աշխատակազմում /թիվ 5 սենյակ, հեռախոս` /0232/ 3-10-26*120/:
Փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետն է` 2022թ.-ի հոկտեմբերի 24-ը, ժամը 15:00:
Քաղաքացիները մրցույթին մասնակցելու համար փաստաթղթերը հանձնում են անձամբ, ներկայացնելով անձնագիրը:
Մրցույթին մասնակցել ցանկացող ՀՀ քաղաքացիները լրացուցիչ տեղեկություններ ստանալու կարող են դիմել Աշտարակի համայնքապետարան, 2-րդ հարկ, թիվ 5 սենյակ, հեռախոս /0232/ 3-10-26*120:
Մրցույթի անցկացման վայրի, օրվա և ժամի հնարավոր փոփոխությունների մասին լրացուցիչ կհրապարակվի azdarar.am կայքում, առնվազն 1 շաբաթ առաջ:


ԱՇՏԱՐԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ




Հասցե` ք․ Աշտարակ, Ն․ Աշտարակեցու հր․7

Հեռ..` /0232/ 3-10-26

Վեբ կայք` ashtarak.am

Էլ. փոստ`