Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

06.10.2022

Տիպ` Մրցույթի մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` Արմավիրի համայնքապետարան
ԳՎՄ-01-22

ՀՀ Արմավիրի մարզի Արմավիր համայնքում 2022թ. նոյեմբերի 11-ին ժամը 1130-ին համայնքապետարանի շենքում կայանալու է Արմավիր համայնքի սեփականություն հանդիսացող անշարժ գույքի վարձակալության իրավունքի տրամադրման մրցույթ:
ԼՈՏ-1 Ծածկագիրը` ԳՎՄ-01-22. Վարձակալության իրավունքով տրամադրվում է Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի սեփականություն հանդիսացող ք. Արմավիր Հանրապետության փողոց 16/2 հասցեում գտնվող 47.2 քմ ընդհանուր մակերեսով ավտոտնակը, երկրորդ հարկում հանգստի սենյակով /կադաստրային ծածկագիր՝ 04-001-0063-0050-001/ և դրա զբաղեցրած և սպասարկման համար անհրաժեշտ 0.003 հա մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության, խառը կառուցապատման գործառնական նշանակության հողամասը /կադաստրային ծածկագիր՝ 04-001-0063-0050/, 10 տարի ժամկետով:
Գույքի վարձակալության մեկնարկային գինը սահմանվում է 1 քմ համար տարեկան 1000 ՀՀ դրամ, ընդհանուր մակերեսի համար 47200 /քառասունյոթ հազար երկու հարյուր/ ՀՀ դրամ:
Մեկ քայլի չափը և նախավճարը կազմում է մրցույթի առարկայի նախնական գնի 5 տոկոսը:
Մրցույթում հաղթող կճանաչվի առավելագույն գին առաջարկողը:
Գույքի նկատմամբ սահմանափակումեներ (սերվիտուտներ) չկան:
Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել`
Հայտ` անձը հաստատող փաստաթղթով.
Մրցույթի մասնակցության վճարի անդորրագիր 5000 /հինգ հազար/ ՀՀ դրամի չափով.
Մրցույթի առարկայի 5 տոկոսի չափով նախավճարը վճարվում է մրցույթի անցկացման օրը.
Հայտերի ընդունումը դադարում է 2022թ. նոյեմբերի 08-ին, ժամը 1800-ին:
Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել Արմավիրի համայնքապետարան`
/ք.Արմավիր Հանրապետության 32/: Հեռ. (0237) 2-02-24, 2-28-64:

Հասցե` ք. Արմավիր, Հանրապետության 32

Հեռ..` 0237-2-02-24

Էլ. փոստ`