Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

ԱՐՄԱՎԻՐ ՀԱՄԱՅՆՔԻ ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶՆԵՐՈՒՄ ԹԱՓՈՒՐ ՀԱՍՏԻՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ

06.10.2022

Տիպ` Նախադպրոցական ուսումնական հաստատություններում թափուր պաշտոններ
Հայտատու` Արմավիրի համայնքապետարան
ՀՀ ԿԳՄՍ 2022թ. փետրվարի 17-ի N 08-Ն հրամանի հոդված 2

Հայտարարվում է մրցույթ «ՀՀ Արմավիրի մարզի Արմավիր համայնքի Արմավիր քաղաքի թիվ 9 մսուր- մանկապարտեզ» ՀՈԱԿ –ի մեթոդիստի /1 դրույք/ համար ։

Մեթոդիստի պաշտոնի համար նախատեսված վարձատրությունը որոշվում է ըստ հիմնադրի հաստատած դրույքաչափի։

Մրցույթի մասնակիցների գիտելիքների և մասնագիտական կարողությունների ստուգումն անցկացվելու է երկու փուլով՝ գրավոր և բանավոր` ըստ ՀՀ ԿԳՄՍ նախարարի կողմից հաստատված հարցաշարերի։

Մրցույթին մասնակցելու համար անձը պատասխանատու աշխատակցին պետք է ներկայացնի՝

1.դիմում
2.կրթության մասին փաստաթուղթ
3.անձը հաստատող փաստաթուղթ
4.աշխատանքային ստաժի վերաբերյալ տեղեկանք կամ աշխատանքային գրքույկ (առկայության դեպքում )
5.ինքնակենսագրություն
6.մեկ լուսանկար ՝ 3x4 չափի
7.այլ պետությունների քաղաքացիները ՝ ՀՀ –ում աշխատելու իրավունքը հավաստող փաստաթուղթ
8.ՀՀ արական սեռի քաղաքացիները ՝ զինվորական գրքույկ
9.հրատարակված հոդվածների ցանկ կամ գիտական կոչումը հավաստող փաստաթղթեր ( դրանց առկայության դեպքում )
10.որակավորման տարակարգ (առկայության դեպքում ) :
Փաստաթղթերի պատճենները պետք է ներկայացնել բնօրինակների հետ :

Փաստաթղթերն ընդունվում են սույն հայտարարության հրապարակման օրվանից նոյեմբերի 3-ը ներառյալ` ամեն օր՝ ժամը 10:00-ից 15:30-ը , բացի շաբաթ , կիրակի և այլ ոչ աշխատանքային օրերից :

Մրցույթը տեղի կունենա 2022թ նոյեմբերի 8-ին` ժամը 11։00-ին, թիվ 9 մսուր-մանկապարտեզում (հասցե՝ Արարատյան 1/2)։

Տեղեկությունների համար զանգահարել 2-71-19, 098-98-19-12։

Հասցե` ք. Արմավիր, Հանրապետության 32

Հեռ..` 0237-2-36-54

Էլ. փոստ`