Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՏԱՇԻՐ ՄԻԱՎՈՐՎԱԾ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՕՐԵՆՔԻ ՈՒԺՈՎ ԱՌԱՋԻՆ ՆԻՍՏԸ ԳՈՒՄԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

07.10.2022

Տիպ` Ավագանու նիստի ժամանակի վերաբերյալ հայտարարություն
Հայտատու` Տաշիրի համայնքապետարան
Տեղական ինքնակառավարման մասին ՀՀ օրենքի 63-րդ հոդվածի 1-ին մաս

Տեղեկացնում ենք, որ 2022 թվականի հոկտեմբերի 12-ին ՝ ժամը 11:00-ին, օրենքի ուժով գումարվելու է ՀՀ Լոռու մարզի Տաշիր միավորված համայնքի ավագանու առաջին նիստը ՝ հետևյալ օրակարգով՝
1. Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Տաշիր համայնքի նորընտիր ղեկավարի երդման արարողության կարգը հաստատելու մասին :
2. Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Տաշիր համայնքի տեղական ինքնակառավարման մարմինների նստավայրը սահմանելու մասին:
3. Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Տաշիր համայնքի ավագանու առաջին նստաշրջանի հերթական նիստի գումարման օրը սահմանելու մասին:

Հասցե` ՀՀ Լոռու մարզ, ք․Տաշիր, Վ․Սարգսյան 94

Հեռ..` 0254-2-21-68

Վեբ կայք` tashircity.am

Էլ. փոստ`