Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Գավառ համայնքի վարչական սահմաններում գտնվող պետական և համայնքային սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության` ներքոհիշյալ կադաստրային ծածկագրերով վարելահողերը, խոտհարքները և արոտավայրերը վարձակալությամբ տրամադրելու համար մրցույթ հայտարարելու մասին

11.10.2022

Տիպ` Մրցույթի մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Գեղարքունիքի մարզի Գավառի համայնքապետարան
ՀՀ 21

ՀՀ Գեղարքունիքի մարզի Գավառ համայնքի վարչական սահմաններում գտնվող պետական և համայնքային սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության` ներքոհիշյալ կադաստրային ծածկագրերով վարելահողերը, խոտհարքները և արոտավայրերը վարձակալությամբ տրամադրելու նպատակով Գավառի քաղաքապետարանը հայտարարում է մրցույթ, որը տեղի կունենա 2022թ. Նոյեմբերի 14-ին ժամը 11:00-ին, Գավառի քաղաքապետարանի նիստերի դահլիճում: Հայտ ներկայացնելու համար անհրաժեշտ է ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով:Արոտավայրերի և խոտհարքների նկատմամբ հայտ ներկայացնելու դեպքում անհրաժեշտ է ներկայացնել նաև անասնագլխաքանակի վերաբերյալ տեղեկանք: Մրցույթի մասնակցության վճարը յուրաքանչյուր լոտի համար կազմում է 2000 դրամ:Մրցույթի մասնակիցները մրցույթի օրը վճարում են նախավճար, որը կազմում է մեկնարկային գնի 5 տոկոսը: Մրցույթին մասնակցելու հայտերի ընդունումը դադարեցվում է մրցույթի անցկացման օրվանից 3 աշխատանքային օր առաջ: Տեղեկությունների համար դիմել մրցութային հանձնաժողովին ցանկացած աշխատանքային օր, ժամը 9-00-ից 18-00-ն, հեռ. 0264-2-34-27: Հասցեն` Գր. Լուսավորչի 12

Հասցե` ՀՀ Գեղարքունիքի մարզ Գավառ համայնք Գր.Լուսավորչի 12

Հեռ..` +374 264 2 34 23

Էլ. փոստ`