Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏՈՎ ՈՒՂԵՎՈՐՆԵՐԻ ԿԱՆՈՆԱՎՈՐ ՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐԵՐ ԸՆՏՐԵԼՈՒ ՄՐՑՈՒՅԹ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիրի համայնքապետարանը հայտարարում է ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտով ուղևորների կանոնավոր փոխադրումներն իրականացնող կազմակերպությունների ընտրության մրցույթ` հետևյալ թափուր միկրոավտոբուսային երթուղիների համար․

11.10.2022

Տիպ` ՀՀ ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտով ուղևորների կանոնավոր փոխադրումներն իրականացնող կազմակերպությունների ընտրության մրցույթի հայտարարություն
Հայտատու` Արմավիրի համայնքապետարան
3 դեկտեմբերի 2020 թվականի N 1994-Ն

Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիրի համայնքապետարանը հայտարարում է ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտով ուղևորների կանոնավոր փոխադրումներն իրականացնող կազմակերպությունների ընտրության մրցույթ` հետևյալ թափուր միկրոավտոբուսային երթուղիների համար․

Պահածոների գործարան-Մանկավարժական քոլեջ՝ 03-4

Ց Ա Ն Կ
ՄՐՑՈՒՅԹԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ
1. Հայտ՝ N 2 ձևի.
2. *Ավտոբուսների գրանցման վկայագրեր (ժամանակավոր կտրոն).
3. *Ավտոբուսների նկատմամբ սեփականության կամ օգտագործման իրավունքի առկայությունը հավաստող փաստաթուղթ.
4. *Ավտոբուսն այլ տեսակի վառելիքով շահագործելու համար վերասարքավորելու (կահավորելու) դեպքում` շահագործման և վերասարքավորման օրինականությունը հաստատող փաստաթուղթ.
5․ Հավաքակայանի սեփականության կամ օգտագործման իրավունքը հավաստող փաստաթղթեր, գիշերակացով երթուղիների դեպքում վերջնակետում ավտոբուսների կայանումը, պահպանումը, նախաուղերթային տեխնիկական զննումը և վարորդների բուժզննումն ապահովելու նպատակով կնված պայմանագրեր.
6․ Ավտոկայարանային ծառայություն մատուցող կազմակերպության հետ կնքված սպասարկման նախնական, իսկ ներհամայնքային փոխադրումների դեպքում երթակարգավարական ծառայություններ մատուցող կազմակերպության հետ կնքված ծառայություններ մատուցելու նախնական պայմանագիր (գործող պայմանագրի առկայության դեպքում նախնական պայմանագիր չի պահանջվում)։
7. Փակ ծրարով ներկայացնում է երթուղու սպասարկման համար առաջարկվող մեկ ուղևորի և ուղեբեռի (եթե սահմանված է) փոխադրավարձը, իսկ միջմարզային և ներմարզային երթուղիների համար՝ նաև ըստ նախատեսված միջանկյալ կանգառների (սույն պահանջը չի վերաբերում համայնքներում անցկացվող մրցույթներին):
Նշված փաստաթղթերի պատճենները ներկայացվում են մեկ օրինակից՝ կազմակերպության կողմից սոսնձված և ստորագրված փաթեթով:
Փաթեթների բացման օրը, ժամը և վայրը՝ ՀՀ Արմավիրի մարզ, Արմավիր Համայնք, ք․ Արմավիր, Հանրապետության 32, 3-րդ հարկ, Իրավաբանական բաժին 18․11․2022թ, ժամը 11։00։
Մրցույթի անցկացման օրը, ժամը և վայրը 25.11.2022թ. ժամը 11։00, ՀՀ Արմավիրի մարզ, Արմավիր համայնք, ք․ Արմավիր, Արմավիրի քաղաքային մարզադաշտ:
Հայտը ներկայացնելու վայրը, օրը, ժամը և վերջնաժամկետը․ հայտերը ընդունվում են ՀՀ Արմավիրի մարզ, Արմավիր համայնք, ք. Արմավիր, Հանրապետության 32, 3-րդ հարկ, Իրավաբանական բաժնում աշխատանքային օրերին, ժամը 9։00-18։00, հայտերի ընդունման վերջնաժամկետը՝ 17․11․2022թ․ ժամը 18։00:
Հեռախոսահամարը` լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար - (0237) 2 26 34, 2 02 24:
*Չի ներկայացվում հայտ-պարտավորագիր ներկայացնելու դեպքում։

Հասցե` ՀՀ Արմավիրի մարզ, Արմավիր համայնք, ք. Արմավիր, Հանրապետության 32

Հեռ..` +374 237 2 36 54

Էլ. փոստ`