Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Քյարամ Մստոյանին վարչական վարույթի լսումների հրավիրելու մասին

12.10.2022

Տիպ` Գրավոր վարչական ակտերի հրապարակում
Հայտատու` ՀՀ Գեղարքունիքի մարզի Գավառի համայնքապետարան
<<Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին >>ՀՀ օրենքի 35-րդ հոդված, <<Ինտերնետով հրապարակային և անհատական ծանուցման մասին>>ՀՀ օրենքի 10-րդ հոդված

Քյարամ Մստոյանին
ՀՀ Արմավիրի մարզ, Վաղարշապատ համայնք,
ք Վաղարշապատ, Թորոս Թորամանյան փող․ 30,


Ծ Ա Ն ՈՒ Ց Ա Գ Ի Ր
ՀՀ Գեղարքունիքի մարզի Գավառի համայնքապետարանի աշխատակազմի կողմից «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 34-րդ հոդվածի հիմքով հարուցվել է վարչական վարույթ՝ Ձեր կողմից պետական սեփականությւոն հանդիսացող հողամասը ինքնակամ զավթելու (Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 48-րդ հոդված) համար տուգանքի 200 000 /երկու հարյուր հազար/ ՀՀ դրամ գումարի գանձումը օրենքով սահմանված կարգով ապահովելու նպատակով։
Հարուցված վարչական վարույթի լսումները տեղի են ունենալու 2022 թ հոկտեմբերի 20-ին ժամը՝ 11։00-ին, որին մասնակցելու նպատակով Դուք որպես վարչական վարույթի մասնակից, հրավիրվում եք ներկայանալ Գավառի համայնքապետարանի աշխատակազմի իրավաբանական բաժին, հասցեն՝ ք․ Գավառ, Գր․ Լուսավորչի 12, 2-րդ հարկ, 13 սենյակ։
Նախազգուշացնում ենք, որ վարչական վարույթի մասնակիցները վարչական վարույթի լսումներին պետք է ներկայանան անձը հաստատող փաստաթղթով /անձնագիր/ և վարույթին վերաբերող փաստաթղթերի պատճեններով, իսկ լիազորված անձինք՝ լիազորագրով, որի համար նոտարական վավերացում չի պահանջվում։
Տեղեկացնում ենք նաև, որ պատշաճ կարգով ծանուցված վարչական վարույթի մասնակցի կողմից վարույթի լսումներին չներկայանալը արգելք չէ լսումներն իրականացնելու և վարչական ակտի կայացման եզրափակելու համար։

ԳԱՎԱՌԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
12․10․2022Թ

Հասցե` ՀՀ Գեղարքունիքի մարզ Գավառ համայնք Գր.Լուսավորչի 12

Հեռ..` +374 264 2 34 23

Էլ. փոստ`