Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Գավառ քաղաքային համայնքի սեփականություն հանդիսացող 05-001-0376-0063 կադաստրային ծածկագրով 0.00544հա մակերեսով հողամասը կառուցապատման իրավունքով տրամադրելու համար բաց մրցութ հայտարարելու մասին

14.10.2022

Տիպ` Մրցույթի մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Գեղարքունիքի մարզի Գավառի համայնքապետարան
՛՛Հրապարակային սակարկությունների մասին՛՛ՀՀօրենքի 21-րդ հոդված

Գավառ քաղաքի Բունիաթյան փողոց թիվ 18/4 հասցեում գտնվող, Գավառ քաղաքային համայնքի սեփականություն հանդիսացող 05-001-0376-0063 կադաստրային ծածկագրով 0.00544հա մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության, ընդհանուր օգտագործման գործառնական նշանակության հողամասը՝ առևտրի սպասարկման կետի կառուցման նպատակով, 20 տարի օգտագործման ժամկետով, կառուցապատման իրավունքով տրամադրելու համար Գավառի համայնքապետարանը հայտարարում է՝ բաց մրցութ, որը կկայանա 2022 թվականի նոյեմբերի 18-ին Գավառի համայնքապետարանի նիստերի դահլիճում /Գր.Լուսավորիչի 12/, ժամը 12.00-ին:
Հողամասի տարեկան վարձավճարի մեկնարկային չափը սահմանված է 22500 /քսաներկու հազար հինգ հարյուր/ ՀՀ դրամ: Հողամասի տարածքում ճանապարհներ, ջրատար, կոյուղի, էլ. հաղորդման գծեր, գազատարներ առկա չեն:
Մրցույթին մասնակցության ձևակերպումն իրականացվում է հետևյալ փաստաթղթերի ներկայացմամբ.
- մասնակցության հայտ,
- մասնակցի անձնագրի և սոց քարտի լուսապատճեները,
- մասնակցության վճարի անդորագրի կրկնօրինակը /2000 ՀՀ դրամ/: Վճարումը պետք է կատարվի Գավառի համայնքապետարանի 900175101204 հաշվեհամարին:
Հայտերի ընդունումը և մասնակիցների գրանցումը դադարեցվում է մրցույթի անցկացման օրվանից երեք աշխատանքային օր առաջ:
Մրցույթի նախավճարը /մեկնարկային վարձավճարի 5 տոկոսի չափով/ վճարվում է մրցութի անցկացման օրը՝ մինչև մրցույթը, Գավառի համայնքապետարանի 900175101345 հաշվեհամարին, եթե մասնակիցը մրցույթում չի հաղթել, ապա նախավճարի գումարը վերադարձվումէ նրան:
Մրցույթում հաղթող է ճանաչվում լավագույն պայմաններ առաջարկած և կշռային գործակիցներով բարձր միավորներ հավաքած մասնակիցը: Մրցույթում հաղթած անձը և հանձնաժողովը՝ի դեմս նախագահի, մրցույթի արդյունքների հրապարակումից անմիջապես հետո ստորագրում են մրցույթի արդյունքների մասին արձանագրությունը: Մրցույթում հաղթած անձը արձանագրությունն ստորագրելուց հրաժարվելու դեպքում կորցնում է մուծած նախավճարը և զրկվում էմրցույթը չկայանալու պարագայում հողամասն առաց մրցույթի կառուցապատման իրավունքից
Հողամասը սահմանափակումներ /սերվիտուտներ/ չունի: Այն ուսումնասիրելու, մրցույթի կանոնակարգին, մրցույթի պայմաններին ու պահանջներին ծանոթանալու համար կարող են դիմել ցանկացած օր,ժամը 9.00-ից մինչև 18.00-ն:

Հասցե` ՀՀ Գեղարքունիքի մարզ Գավառ համայնք Գր.Լուսավորչի 12

Հեռ..` +374 264 2 34 23

Էլ. փոստ`