Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ՋԵՐՄՈՒԿ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ԵՐԿՐՈՐԴ ՆՍՏԱՇՐՋԱՆԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՆԻՍՏԻ ՕՐԱԿԱՐԳԸ

19.10.2022

Տիպ` Ավագանու նիստի ժամանակի վերաբերյալ հայտարարություն
Հայտատու` Ջերմուկի համայնքապետարան
«Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀօրենքի 63 հոդված 1-ին մաս

1․ Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Ջերմուկ համայնքի ավագանու երկրորդ նստաշրջանի հերթական նիստի գումարման օրը սահմանելու մասին․

2. Հաստատել Ջերմուկ համայնքի ավագանու հերթական՝ 2022 թվականի երկրորդ նստաշրջանի հերթական՝ հոկտեմբերի 26–ի նիստի հետևյալ օ ր ա կ ա ր գ ը.
2․1․ Ջերմուկ համայնքի 2022 թվականի բյուջեի երրորդ եռամսյակի կատարողականի մասին․
2․2․ Ջերմուկ համայնքի ««Զատիկ» մանկապարտեզ» նախադպրոցական ուսումնական հաստատություն» և «Գնդեվազի մանկապարտեզ» համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների կանոնադրությունների մեջ փոփոխություն կատարելու և այդ փոփոխությունը հաստատելու մասին

2․3․ Ջերմուկի համայնքապետարանին սեփականության իրավունքով պատկանող շենքի առանձնացված տարածքը անհատույց օգտագործման տրամադրելու մասին․
2․4․ Ջերմուկ համայնքի վարչական տարածքում գտնվող հողամասերը օտարելու, աճուրդային եղանակով վաճառքի մեկնարկային գներն ու պայմանները հաստատելու մասին․

2․5․ Ջերմուկ համայնքի ավագանու 2022 թվականի հունիսի 23-ի N 70-Ա որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին․
2․6․ Ջերմուկ համայնքի ավագանու 2022 թվականի հունվարի 11-ի N 2–Ա և 3-Ա որոշումների մեջ փոփոխություններ կատարելու մասին․
2․7․ Ջերմուկի համայնքապետարանի աշխատակազմի համայնքային ծառայության պաշտոնների անվանացանկում փոփոխություն և լրացում կատարելու համար Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարին դիմելու մասին․
2․8․ Ջերմուկ համայնքի Ջերմուկ քաղաքում և Կեչուտ գյուղում փողոցներ անվանակոչելու մասին․
2․9․ Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Ջերմուկ համայնքի ավագանու երկրորդ նստաշրջանի հերթական նիստի գումարման օրը սահմանելու մասին․

Հասցե` Մյասնիկյան 8

Հեռ..` 060․74․70.77

Վեբ կայք` jermuk.am

Էլ. փոստ`