Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Ծանուցում վարչական վարույթի լսումների հրավիրելու մասին Քաղ. ԱՊԱՐԱՆ ԳԱԶ ՏՆՕՐԵՆ ՌԱՖԱՅԵԼ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԻՆ, Հասցե՝ Ք.Ապարան, Գայի 47

19.10.2022

Տիպ` Գրավոր վարչական ակտերի հրապարակում
Հայտատու` ԱՊՐԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին ՀՀ օրենքի 29,1 հոդված

Ծանուցագիր
Արագածոտն մարզի Ապարանի համայնքապետարանի աշխատակազմի կողմից ,,Վարչարարության
հիմունքների և վարչական վարույթի մասին,, ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի ա/ կետի հիմքով՝ այն է անձի դիմումը, բողոքը, հարուցվել է վարչական վարույթ՝ Ապարան համայնքի Ապարան քաղաքի վարչական տարածքում, օրենքով սահմանված կարգի խախտմամբ, առանց համապատասխան թույլտվության, քաղաքացի Կարո Փարվանյանի սեփականությունը հանդիսացող հողամասում ինքնակամ կառույց իրականացնելու համար: Քաղ. Կարո Փարվանյանի ներկայացրած դիմումի համաձայն ինքնակամ կառույցն իրականացվել է իր սեփականությունը հանդիսացող հողատարածքի հարևանությամբ գտնվող գազալցակայանի սեփականատերերի կողմից: Նկատի ունենալով այն հանգամանքը, որ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 154-րդ հոդվածի և ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է վարչական վարույթ, ուստի Դուք հրավիրվում եք հարուցված վարչական վարույթի լսումներին, որը տեղի կունենա
2002թ. հոկտեմբերի 28-ին ժամը 14:00-ին:
Վարչական վարույթի լսումներին մասնակցելու նպատակով Դուք կամ Ձեր ներկայացուցիչը, որպես վարչական վարույթի մասնակից, հրավիրվում եք ներկայանալ Ապարանի համայնքապետարանի աշխատակազմ, վարչական իրավախախտումների հանձնաժողով՝ հասցեն` ք. Ապարան, Բաղրամյան 26:
Նախազգուշացնում ենք, որ վարչական վարույթի մասնակիցները վարույթի լսումներին պետք է ներկայանան
անձը հաստատող փաստաթղթով /անձնագիր և վարույթին վերաբերվող նյութերով/, իսկ լիազորված անձինք՝
լիազորագրով՝ առանց նոտարական վավերացման:
Տեղեկացնում ենք նաև, որ պատշաճ կարգով ծանուցված վարչական վարույթի մասնակցի կողմից վարույթի
լսումներին չներկայանալն արգելք չէ լսումներն իրականացնելու և վարչական վարույթը համապատասխան
վարչական ակտի կայացմամբ եզրափակելու համար:

Հասցե` Ք.Ապարան, Բաղրամյան 26

Հեռ..` 098329848

Վեբ կայք` www.aparan.am

Էլ. փոստ`