Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում ԱՆԳԵԼԻՆԱ ԴԻՄԻՏՐՈՒ ՎԱՆՑՅԱՆԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՎԱՐՉԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹ ՀԱՐՈՒՑԵԼՈՒ ՄԱՍԻՆ

20.10.2022

Տիպ` Գրավոր վարչական ակտերի հրապարակում
Հայտատու` Ջրվեժի համայնքապետարան
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 59-րդ հոդվածի 5-րդ կետի համաձայն

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 26-րդ կետով, Հարկային օրենսգրքի 226-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի «բ» ենթակետով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետով և 34-րդ հոդվածով, հիմք ընդունելով աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական, եկամուտների հաշվառման և հավաքագրման, ծրագրերի կազմման և համակարգման բաժնի պետ Սոնա Հովհաննիսյանի՝ 2022 թվականի հոկտեմբերի 17-ի զեկուցագիրը՝ Անգելինա Դիմիտրու Վանցյանին սեփականության իրավունքով պատկանող՝ Ջրվեժ համայնքի, Ջրվեժ գյուղի 3-րդ թաղամաս, թիվ 10/40 հասցեում գտնվող շինության և հողի հարկի (կադաստրային ծածկագիր՝ 07-057-0327-0044)՝ Հարկային օրենսգրքով նախատեսված՝ անշարժ գույքի հարկի չկատարված պարտավորության վերաբերյալ, այն է՝ 147 377 (մեկ հարյուր քառասունյոթ հազար երեք հարյուր յոթանասունյոթ) Հայաստանի Հանրապետության դրամ, այդ թվում՝ 124 542 (մեկ հարյուր քսանչորս հազար հինգ հարյուր քառասուներկու) դրամ ապառք, 22 835 (քսաներկու հազար ութ հարյուր երեսունհինգ) դրամ տույժ, որոշում եմ.

1. Անգելինա Դիմիտրու Վանցյանի նկատմամբ հարուցել վարչական վարույթ:
2.Վարչական վարույթի քննարկման օրը նշանակել 2022 թվականի նոյեմբերի 8-ին, ժամը 17։45-ին:
3. Սույն որոշումն օրենքով սահմանված կարգով և ժամկետում ծանուցել Անգելինա Դիմիտրու Վանցյանին:
4.Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել ֆինանսատնտեսագիտական, եկամուտների հաշվառման և հավաքագրման, ծրագրերի կազմման և համակարգման բաժնի պետ Սոնա Հովհաննիսյանի վրա:

Հասցե` Կոտայքի մարզ, գ․Ջրվեժ, Մելքոնյան փողոց, թիվ 76

Հեռ..` 010684929

Վեբ կայք` www.jrvezh.am

Էլ. փոստ`