Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում ՎՈԼՈԴՅԱ ՀԱՄԲԱՐՁՈՒՄԻ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՎԱՐՉԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹ ՀԱՐՈՒՑԵԼՈՒ ՄԱՍԻՆ

20.10.2022

Տիպ` Գրավոր վարչական ակտերի հրապարակում
Հայտատու` Ջրվեժի համայնքապետարան
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 59-րդ հոդվածի 5-րդ կետի համաձայն

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 26-րդ կետով, Հարկային օրենսգրքի 226-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի «բ» ենթակետով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետով և 34-րդ հոդվածով, հիմք ընդունելով աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական, եկամուտների հաշվառման և հավաքագրման, ծրագրերի կազմման և համակարգման բաժնի պետ Սոնա Հովհաննիսյանի՝ 2022 թվականի հոկտեմբերի 17-ի զեկուցագիրը՝ Վոլոդյա Համբարձումի Հովհաննիսյանին սեփականության իրավունքով պատկանող՝ Ջրվեժ համայնքի, Ջրվեժ գյուղի 42-րդ փողոց, թիվ 81 հասցեում գտնվող շինության և հողի հարկի (կադաստրային ծածկագիր՝ 07-057-0107-0004)՝ Հարկային օրենսգրքով նախատեսված՝ անշարժ գույքի հարկի չկատարված պարտավորության վերաբերյալ, այն է՝ 104 480 (մեկ հարյուր չորս հազար չորս հարյուր ութանասուն) Հայաստանի Հանրապետության դրամ, այդ թվում՝ 87 328 (ութսունյոթ հազար երեք հարյուր քսանութ) դրամ ապառք, 17 152 (տասնյոթ հազար մեկ հարյուր հիսուներկու) դրամ տույժ, որոշում եմ.

1. Վոլոդյա Համբարձումի Հովհաննիսյանի նկատմամբ հարուցել վարչական վարույթ:
2.Վարչական վարույթի քննարկման օրը նշանակել 2022 թվականի նոյեմբերի 8-ին, ժամը 16։30-ին:
3. Սույն որոշումն օրենքով սահմանված կարգով և ժամկետում ծանուցել Վոլոդյա Համբարձումի Հովհաննիսյանին:
4.Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել ֆինանսատնտեսագիտական, եկամուտների հաշվառման և հավաքագրման, ծրագրերի կազմման և համակարգման բաժնի պետ Սոնա Հովհաննիսյանի վրա:

Հասցե` Կոտայքի մարզ, գ․Ջրվեժ, Մելքոնյան փողոց, թիվ 76

Հեռ..` 010684929

Վեբ կայք` www.jrvezh.am

Էլ. փոստ`