Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում ԿԱՐԵՆ ՀԵՆՐԻԿԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՎԱՐՉԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹ ՀԱՐՈՒՑԵԼՈՒ ՄԱՍԻՆ

20.10.2022

Տիպ` Գրավոր վարչական ակտերի հրապարակում
Հայտատու` Ջրվեժի համայնքապետարան
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 59-րդ հոդվածի 5-րդ կետի համաձայն

Ղեկավարվելով Հարկային օրենսգրքի 226-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի «բ» ենթակետով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետով և 34-րդ հոդվածով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 26-րդ կետով, հիմք ընդունելով աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական, եկամուտների հաշվառման և հավաքագրման, ծրագրերի կազմման և համակարգման բաժնի պետ Սոնա Հովհաննիսյանի՝ 2022 թվականի հոկտեմբերի 17-ի զեկուցագիրը՝ Կարեն Հենրիկի Հարությունյանին սեփականության իրավունքով պատկանող՝ Ջրվեժ համայնքի, Ջրվեժ գյուղի 18-րդ փողոց, թիվ 13-15 հասցեում գտնվող (կադաստրային ծածկագիր՝ 07-057-0355-0000)՝ Հարկային օրենսգրքով նախատեսված՝ անշարժ գույքի հարկի չկատարված պարտավորության վերաբերյալ, այն է՝ 129 211 (մեկ հարյուր քսանիննը հազար երկու հարյուր տասնմեկ) Հայաստանի Հանրապետության դրամ, այդ թվում՝ 114 671 (մեկ հարյուր տասնչորս հազար վեց հարյուր յոթանասունմեկ) դրամ ապառք, 14 540 (տասնչորս հազար հինգ հարյուր քառասուն) դրամ տույժ, որոշում եմ.

1.Կարեն Հենրիկի Հարությունյանի նկատմամբ հարուցել վարչական վարույթ:

2.Վարչական վարույթի քննարկման օրը նշանակել 2022 թվականի նոյեմբերի 8-ին, ժամը 16։00-ին:

3.Սույն որոշումն օրենքով սահմանված կարգով և ժամկետում ծանուցել Կարեն Հենրիկի Հարությունյանին:

4.Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել ֆինանսատնտեսագիտական, եկամուտների հաշվառման և հավաքագրման, ծրագրերի կազմման և համակարգման բաժնի պետ Սոնա Հովհաննիսյանի վրա:

Հասցե` Կոտայքի մարզ, գ․Ջրվեժ, Մելքոնյան փողոց, թիվ 76

Հեռ..` 010684929

Վեբ կայք` www.jrvezh.am

Էլ. փոստ`