Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Ո Ր Ո Շ ՈՒ Մ

20.10.2022

Տիպ` Գրավոր վարչական ակտերի հրապարակում
Հայտատու` Մեծամորի համայնքապետարան
«Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանարապետության օրենսգրքի 48-րդ հոդվածի 2-րդ մասով և 49-րդ հոդվածով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 43-րդ հոդվածի 5-րդ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

23 օգոստոսի 2022 թվականի N 1448


«ԱՐՄԱՎԻՐ ՇԻՆ» ՍՊԸ-Ի ՆԿԱՏՄԱՄԲ ՎԱՐՉԱԿԱՆ ՏՈՒՅԺ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ


Ղեկավարվելով «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանարապետության օրենսգրքի 48-րդ հոդվածի 2-րդ մասով և 49-րդ հոդվածով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 43-րդ հոդվածի 5-րդ մասով, «Վարչարարության հիմունքերի և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանարապետության օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետով, 60-րդ հոդվածի առաջին մասով և հիմք ընդունելով Մեծամորի համայնքապետարանի աշխատակազմի հողաշինության և քաղաքաշինության բաժնի կողմից կազմված վարչական իրավախախտման վերաբերյալ 2022 թվականի օգոստոսի 1-ի թիվ 5 արձանագրությունը և Մեծամորի համայնքապետարանի աշխատակազմի վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը քննող հանձնաժողովի 2022 թվականի օգոստոսի 5-ի թիվ 5 արձանագրությունը․
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1. «Արմավիր Շին» ՍՊ ընկերության նկատամաբ նշանակել վարչական տույժ 250000 /երկու հարյուր հիսուն հազար/ ՀՀ դրամի չափով:
2. Պարզաբանել «Արմավիր Շին» ՍՊ ընկերությանը, որ սույն որոշման պահանջները չկատարելու դեպքում հարցը կլուծվի դատական կարգով :
3.«Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հնարապետության օրենսգրքի 305-րդ հոդվածի համաձայն տուգանքը
պետք է վճարվի սույն որոշումն իրավախախտում կատարած անձի կողմից իրազեկվելուց ոչ ուշ քան տասնհինգ օրվա ընթացքում` ֆինանսների նախարարության 900335239373 հաշվեհամարին` ստացող Մեծամորի համայնքապետարան:
4. «Արմավիր Շին» ՍՊ ընկերությանը տալ պարտադիր ցուցում` օրենքով սահմանված կարգով վերացնել վարչական
իրավախախտման հետևանքները և հողամասը բերել նախկին տեսքին:
5. «Արմավիր Շին» ՍՊ ընկերությանը պարզաբանել, որ սույն որոշման հետ համաձայն չլինելու դեպքում այն երկամսյա ժամկետում կարող է բողոքարկվել վարչական կարգով ՝ Մեծամոր համայնքի ղեկավարին կամ ՀՀ Վարչական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ ՀՀ Վարչական դատարան :
6.Սույն որոշման պահանջները չկատարելու դեպքում, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 88-րդ հոդվածով սահմանված կարգով այն ենթակա է հարկադիր կատարման`ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության միջոցով`անբողոքարկելի դառնալուց հետո եռամսյա ժամկետում:
7.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում կողմերին իրազեկելուն հաջորդող օրվանից:

Հասցե` Արմավիրի մարզ, Մեծամոր համայնք ք.Մեծամնոր

Հեռ..` 098191454

Էլ. փոստ`