Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Հայտարարություն Կրկնաճուրդ-վաճառք

27.10.2022

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` Ստեփանավանի համայնքապետարան
<< Հրապարակային սակարկությունների մասին>> ՀՀ օրենք 5-րդ հոդված, 15-րդ հոդվածի 4-րդ կետ

ՀՀ Լոռու մարզի Ստեփանավանի համայնքապետարանը հայտարարում է համայնքային սեփականություն հանդիսացող շարժական գույքի դասական կրկնաճուրդ վաճառք, որը տեղի կունենա 2022 թվականի նոյեմբերի 30-ին, ժամը 11։00-ին Ստեփանավանի համայնքապետարանում (հասցե՝ ք. Ստեփանվան, Սոս Սարգսյան փ., շ. 1, 3-րդ հարկ, նիստերի դահլիճ):

Լոտ 1. Ավտոմեքենա AUDI A6 2.8L մակնիշի, 2000 թվականի արտադրության, փոխանցման տուփը՝ մեխանիկական, ղեկը՝ ձախ, վազքը՝ 332422 կմ, ՏՄ տեսակը՝ թեթև մարդատար, թափքի տեսակը՝ սեդան, գույնը՝ սև մետալիկ, շարժիչի հզորությունը՝142/193։ Մեկնարկային գինը կազմում է 1000000 (մեկ միլիոն) ՀՀ դրամ։

1. Աճուրդի մասնակցության վճար 5000 ՀՀ դրամ:
2. Նախավճարը կազմում է լոտի մեկնարկային գնի 50%-ը:
3. Քայլի չափը կազմում է մեկնարկային գնի 5%-ը:
4. Հայտերն ընդունվում են մինչև 2022 թվականի նոյեմբերի 25-ը Ստեփանավանի համայնքապետարանում երկուշաբթի-ուրբաթ, ժամը 9:00-18:00 ընկած ժամանակահատվածում (բացառությամբ 13:00-14:00 ընկած ժամանակահատվածի)։

Լրացուցիչ տեղեկությունների համար`
հեռ.`(0256)-2-22-33,
էլ.փոստ` stepanavan.lori@mta.gov.am
հասցե` ք. Ստեփանավան, Սոս Սարգսյան 1
Կայք www.stepanavan.am

Ստեփանավանի համայնքապետարա

Հասցե` Սոս Սարգսյան 1

Հեռ..` +374-256-2-22-33

Վեբ կայք` stepanavan.am

Էլ. փոստ`