Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

ՀՀ Շիրակի մարզի Արթիկ համայնքի սեփականությունը հանդիսացող /բնակավայր՝ Պեմզաշեն/ գյուղատնտեսական նշանակության հողամասերի վարձակալության իրավունքով օգտագործման տրամադրման մրցույթի պայմանների մասին

01.11.2022

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկի համայնքապետարան
<<Հրապարակային սակարկությունների մասին>> ՀՀ օրենքի 5-րդ հոդված ՀՀ հողային օրենսգիրք, հոդված 76, կետ 3

Շիրակի մարզի Արթիկ համայնքի Պեմզաշեն գյուղում գտնվող համայնքային սեփականության հողերը վարձակալությամբ տրամադրող հանձնաժողովը հայտարարում է մրցույթ:

Լոտ1 ծածկագիր 08-093-0118-0103 N 12082022-08-0024 գյուղատնտեսական նշանակության 5,29355 հա, որից 2,90339 հա՝ վարելահող /կարգ 2/, մեկնարկային գինը մեկ հա-ի համար` 9000 ՀՀ դրամ, և 2,39016՝ արոտ/կարգ 4/ մեկնարկային գինը մեկ հա-ի համար՝ 7000 ՀՀ դրամ, հողի որոկական հատկանիշը՝ անջրդի: Վարձակալության տրամադրվում է 25 տարի ժամկետով:

Լոտ2 ծածկագիր 08-093-0103-0012 N 17032022-08-0041 գյուղատնտեսական նշանակության 2,0426 հա. վարելահող, կարգ՝ 3, մեկնարկային գինը մեկ հա-ի համար` 8000ՀՀ դրամ, հողի որոկական հատկանիշը՝ անջրդի: Վարձակալության տրամադրվում է 25 տարի ժամկետով:
Նախավճարը հողամասի մեկնարկային գնի 5%-ի չափով, յուրաքանչյուր քայլը մեկնարկային գնի 5%-ի չափով: Մրցույթի մասնակցության վճարը՝ 10000 ՀՀ դրամ:
Մրցույթը կայանալու է 2022 թվականի դեկտեմբերի 1-ին, Լոտ 1-ը ժամը 11:00-ին, Լոտ 2-ը ժամը 11:30-ին, Շիրակիի մարզի Արթիկի համայնքապետարանի նիստերի դահլիճում /ք. Արթիկ, Ազատության հրապարակ 1 /: Հայտերը ընդունվում են մինչև 2022 թվականի նոյեմբերի 30-ը ՀՀ Շիրակի մարզի Արթիկի համայնքապետարանում ամեն օր, բացի շաբաթ և կիրակի օրերից, ժամը 9:00 – 18:00-ն: Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել Արթիկի համայնքապետարանի քաղաքաշինության և հողաշինության բաժին կամ գյուղատնտեսության և բնապահպանության բաժին:
Հասցե` ՀՀ Շիրակի մարզ, ք. Արթիկ, Ազատության հրապարակ 1 հեռ. +244 5 20 21/ *112 *111

Հասցե` Հայաստանի Հանրապետություն, Շիրակի մարզ Արթիկ համայնք, Արթիկ քաղաք, Ազատության հրապարակ 1

Հեռ..` 0244 5 20 21 093 44 44 32

Վեբ կայք` www.artik.am

Էլ. փոստ`