Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Մրցույթ Արարատ համայնքի Արարատ գյուղի մանկապարտեզ ՀՈԱԿ-ում դաստիարակի 0.45 դրույքով 2 թափուր աշխատատեղերը համալրելու համար

02.11.2022

Տիպ` Նախադպրոցական ուսումնական հաստատություններում թափուր պաշտոններ
Հայտատու` Արարատի համայնքապետարան
ՀՀ ԿԳՄՍ Նախարարի N 08-Ն հրաման

Հայտարարվում է մրցույթ «Արարատ համայնքի Արարատ գյուղի մանկապարտեզ» ՀՈԱԿ-ում դաստիարակի 0.45 դրույքով 2 թափուր աշխատատեղերը համալրելու համար:
Դաստիարակի համար նախատեսված վարձատրությունը որոշվել է ըստ ավագանու որոշմամբ հաստատված հաստիքացուցակի:
Մրցույթի մասնակիցների գիտելիքների և մասնագիտական կարողությունների ստուգումն անցկացվելու է երկու փուլով՝ թեստավորման և հարցաշարի: Թեստավորման փուլն անցկացվում է ըստ ՀՀ ԿԳՄՍՆ 25.03.2022 թ. 471-Ա/2 ՀՐԱՄԱՆԻ մշակված հարցաշարի: Հարցազրույցի փուլի հարցաշարը կազմում է հաստատությունը և յուրաքանչյուր մասնակցի հետ հարցազրույցն անցկացնում առանձին:
Մրցույթին մասնակցելու համար ներկայացնել՝
1. Դիմում(Ձև 1)
2. Կրթությունը հաստատող փաստաթուղթ (դիպլոմ)
3. Անձը հաստատող փաստաթուղթ
4. Աշխատանքային ստաժի վերաբերյալ տեղեկանք կամ աշխատանքային գրքույկ (առկայության դեպքում)
5. Ինքնակենսագրություն (Ձև 4)
6. Մեկ լուսանկար՝ 3x4 չափի
7. Այլ պետությունների քաղաքացիները՝ ՀՀ-ում աշխատելու իրավունքը հաստատող փաստաթուղթ
8. ՀՀ-ի արական սեռի քաղաքացիները ներկայացնում են նաև զինվորական գրքույկ կամ զինվորական կցագրման վկայական
9. Հրատարակված հոդվածների ցանկ կամ կոչումը հաստատող փաստաթղթեր (դրանց առկայության դեպքում):

Տնօրենի կողմից նշանակված պատասխանատու անձը ներկայացված փաստաթղթերի բնօրինակները համեմատում է պատճենների հետ, բնօրինակները՝ վերադարձնում: Եթե ներկայացված փաստաթղթերի ցանկն ամբողջական չէ կամ առկա են թերություններ, մասնակիցը կարող է մինչև փաստաթղթերի ընդունման ժամկետի ավարտը վերացնել թերությունները և համալրել փաստաթղթերի ցանկը:
Մրցույթին մասնակցելու համար փաստաթղթերն ընդունվում են 02.11.22թ.-ից մինչև 29.11.22թ. ներառյալ, ամեն աշխատանքային օր՝ ժամը 9:00-17:00-ը՝ հետևյալ հասցեում Արարատ համայնք, գյուղ Արարատ, Ռ. Վարդանյան 1:
Մրցույթը տեղի կունենա 01.12.22-ին ժամը՝ 11:00-ին «Արարատ համայնքի Արարատ գյուղի մանկապարտեզ» ՀՈԱԿ-ում:
Հասցե՝Արարատ համայնք, գյուղ Արարատ, Ռ. Վարդանյան 1:
Տեղեկությունների համար զանգահարել 094-04-29-19, 098440164 հեռախոսահամարներով:
Էլ.հասցե gayanegasparyan22@mail.ru

Հասցե` ք. Արարատ Շահումյան 34

Հեռ..` 060-88-55-55

Էլ. փոստ`