Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում ՀՀ Շիրակի մարզի Արթիկ համայնքի բնակիչ Արսեն Ֆրունզեյի Կիկոյանի նկատմամբ վարչական մարմնի նախաձեռնությամբ հարուցված վարչական վարույթի լսումների ծանուցման մասին

04.11.2022

Տիպ` Գրավոր վարչական ակտերի հրապարակում
Հայտատու` Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկի համայնքապետարան
<<Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին>> ՀՀ օրենքի 29.1 հոդվածի 15-րդ մաս

Շիրակի մարզի Արթիկի համայնքապետարանի կողմից ‹‹Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին›› ՀՀ օրենքի 34-րդ հոդվածի հիմքով `Ձեզ սեփականության իրավունքով պատկանող AUDI Q7 4.2 մակնիշի, 10VV005 պետհամարանիշերով փոխադրամիջոցի համար սահմանված հարկային պարտավորությունները չկատարելու արդյունքում գոյացած գույքահարկի, ինչպես նաև հաշվարկված տույժի գումարների գանձումն օրենքով սահմանված կարգով ապահովելու նպատակով հարուցված վարչական վարույթի լսումները հետաձգվել են, և տեղի են ունենալու 2022թ նոյեմբերի 10-ին, ժամը` 15:00-ին, որին մասնակցելու նպատակով Դուք, որպես վարչական վարույթի մասնակից, հրավիրվում եք ներկայանալ Արթիկի համայնքապետարան:
Նախազգուշացնում ենք, որ վարչական վարույթի մասնակիցները վարույթի լսումներին պետք է ներկայանան անձը հաստատող փաստաթղթով /անձնագիր և վարույթին վերաբերվող նյութերի պատճեներով/, իսկ լիազորված անձինք` լիազորագրով: Լիազորագրի համար նոտարական վավերացում չի պահանջվում:
Տեղեկացնում ենք նաև, որ պատշաճ կարգով ծանուցված վարչական վարույթի մասնակցի կողմից վարույթի լսումներին չներկայանալն արգելք չէ լսումներն իրականացնելու և վարչական վարույթը համապատասխան վարչական ակտի կայացմամբ եզրափակելու համար:

Հասցե` Հայաստանի Հանրապետություն, Շիրակի մարզ, Արթիկ համայնք, Արթիկ քաղաք, Ազատության հրապարակ 1

Հեռ..` +37498770244

Վեբ կայք` www.artik.am

Էլ. փոստ`