Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում ՀՀ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ՓԱՐԱՔԱՐ ՀԱՄԱՅՆՔԻ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԴԱՍԱԿԱՆ ԱՃՈՒՐԴ

08.11.2022

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` Արմավիրի մարզի Փարաքարի համայնքապետարան
ՀՀ Հողոյին օրենսգիրք հոդված 67 և «Հրապարակային սակարկությունների մասին» ՀՀ օրենք հոդված5

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ. ՀՀ Արմավիրի մարզի Փարաքարի համայնքապետարանը հայտարարում է համայնքային սեփականություն հանդիսացող անշարժ գույքի դասական աճուրդ: ԼՈՏ 1 – ՀՀ Արմավիրի մարզի, Փարաքար համայնքի, Մերձավան գյուղում գտնվող՝ 04-065-0503-0230 կադաստրային ծածկագրով, 0.35 հա մակերեսով գյուղատնտեսական նպատակային նշանակության, այլ հողատեսք գործառնական նշանակության հողամաս՝ գյուղատնտեսական մթերքների արտադրության նպատակով: Հողամասի նկատմամբ սահմանափակումներ՝ ներառյալ սերվիտուտներ չկան: Առկա է ճանապարհ: Շրջակա միջավայրի և պատմամշակութային հուշարձանների պահպանության, բնապահպանական և հողերի պահպանության միջոցառումներ չկան: Աճուրդի ծածկագիրն է՝ ՀԱ-01-22: Աճուրդի առարկայի մեկնարկային գին է սահմանվել 2.800.000 /երկու միլիոն ութ հարյուր հազար/ ՀՀ դրամ: Աճուրդին մասնակցել ցանկացող անձինք աճուրդի կազմակերպման և անցկացման ընթացակարգին կարող են ծանոթանալ՝ այցելելով ՀՀ Արմավիրի մարզի Փարաքարի համայնքապետարան, հասցե՝ ՀՀ Արմավիրի մարզ Փարաքար համայնք, գ. Փարաքար, Նաիրի 42: Աճուրդին մասնակցելու իրավունք ունեն՝ ՀՀ քաղաքացիներն ու իրավաբանական անձինք: Աճուրդի նախավճարի չափը կազմում է աճուրդի առարկայի մեկնարկային գնի 50 տոկոսը, քայլի չափը՝ մեկնարկային գնի 5 տոկոսի չափով: Աճուրդում հաղթող կճանաչվի առավելագույն գին առաջարկողը: .Աճուրդի պայմանների մանրամասներին ծանոթանալու և հայտ ներկայացնելու համար դիմել ՀՀ Արմավիրի մարզի Փարաքարի համայնքապետարան /ՀՀ Արմավիրի մարզ, Փարաքար համայնք, գ. Փարաքար, Նաիրի 42, 1-ին հարկ, քաղաքաշինության և հողաշինության բաժին/: Աճուրդը կայանալու է 2022 թվականի դեկտեմբերի 14-ին ժամը 14:30-ին, ՀՀ Արմավիրի մարզի Փարաքարի համայնքպետարանի շենքում: Հայտերն ընդունվում են աշխատանքային օրերին՝ մինչև 2022 թվականի դեկտեմբերի 9-ը, ժամը 18:00-ն: Հեռ.՝ 023-16-00-42: ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԴԱՎԻԹ ՄԻՆԱՍՅԱՆ

Հասցե` Փարաքար, Նաիրի 42

Հեռ..` 060530042

Էլ. փոստ`