Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

ՀՀ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ՓԱՐԱՔԱՐ ՀԱՄԱՅՆՔԻ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԴԱՍԱԿԱՆ ԱՃՈՒՐԴ

08.11.2022

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` Արմավիրի մարզի Փարաքարի համայնքապետարան
ՀՀ Հողային օրենսգրքի հոդված 67 և «Հրապարակային սակարկությունների մասին» ՀՀ օրենքի հոդված 5

ՀՀ Արմավիրի մարզի Փարաքարի համայնքապետարանը հայտարարում է համայնքային սեփականություն հանդիսացող անշարժ գույքի դասական աճուրդ: ԼՈՏ 1 - ՀՀ Արմավիրի մարզի Փարաքար համայնքի գ. Մերձավան, Երկրագործների փողոց 9 հասցեում գտնվող՝ 04-065-0075-0003-001 կադաստրային ծածկագրով 63.2 քմ մակերեսով տնտեսական շինություն, 04-065-0075-0003-002 կադաստրային ծածկագրով 70.2 քմ մակերեսով ծածկ և սպասարկման համար անհրաժեշտ՝ 04-065-0075-0003 կադաստրային ծածկագրով բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության 0.3027 հա մակերեսով հողամաս /այսուհետ՝ Գույք/: Աճուրդի ծածկագիրն է՝ ԳԱ-01-22: Աճուրդի մեկնարկային գին է սահմանվում 16.090.118 /տասնվեց միլիոն իննսուն հազար մեկ հարյուր տասնութ/ ՀՀ դրամ, որից 2.646.000 /երկու միլիոն վեց հարյուր քառասունվեց հազար/ ՀՀ դրամ՝ շինության համար, 13.444.118 /տասներեք միլիոն չորս հարյուր քառասունչորս հազար մեկ հարյուր տասնութ/ ՀՀ դրամ՝ հողամասի: Աճուրդին մասնակցել ցանկացող անձինք աճուրդի կազմակերպման և անցկացման ընթացակարգին կարող են ծանոթանալ՝ այցելելով ՀՀ Արմավիրի մարզի Փարաքարի համայնքապետարան, հասցե՝ ՀՀ Արմավիրի մարզ Փարաքար համայնք, գ.Փարաքար, Նաիրի 42: Աճուրդին մասնակցելու իրավունք ունեն ՀՀ քաղաքացիներն ու իրավաբանական անձինքԱճուրդի նախավճարի չափը կազմում է աճուրդի առարկայի մեկնարկային գնի 50 տոկոսը, քայլի չափը՝ մեկնարկային գնի 5 տոկոսի չափով: Աճուրդում հաղթող կճանաչվի առավելագույն գին առաջարկողը: Աճուրդի պայմանների մանրամասներին ծանոթանալու և հայտ ներկայացնելու համար դիմել ՀՀ Արմավիրի մարզի Փարաքարի համայնքապետարան /ՀՀ Արմավիրի մարզ, Փարաքար համայնք, գ. Փարաքար, Նաիրի 42, 1-ին հարկ, քաղաքաշինության և հողաշինության բաժին/: Աճուրդը կայանալու է 2022 թվականի դեկտմբերի 9-ին ժամը 12:00-ին, ՀՀ Արմավիրի մարզի Փարաքարի համայնքապետարանի շենքում: Հայտերն ընդունվում են աշխատանքային օրերին՝ մինչև 2022 թվականի դեկտեմբերի 6-ը, ժամը 18:00-ն: Հեռ.՝ 023-16-00-42: ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԴԱՎԻԹ ՄԻՆԱՍՅԱՆ

Հասցե` Փարաքար, Նաիրի 42

Հեռ..` 060530042

Էլ. փոստ`