Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում ԳԱԳԻԿ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՀԱՐԿԱՅԻՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳԱՆՁՄԱՆ ՊԱՀԱՆՋ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

10.11.2022

Տիպ` Գրավոր վարչական ակտերի հրապարակում
Հայտատու` ՀՀ Արարատի մարզ, Արտաշատի համայնքապետարան
<<Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին>> ՀՀ օրենքի 59-րդ հոդված


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ԱՐՏԱՇԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արտաշատ համայնք
ՀՀ Արարատի մարզ, ք. Արտաշատ, (010) 250519, (0235) 22383, artashatmeria@bk.ru

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

09 հունիսի 2022 թվականի N 1742-Ա

ԳԱԳԻԿ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՀԱՐԿԱՅԻՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳԱՆՁՄԱՆ ՊԱՀԱՆՋ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գագիկ Մարատի Խաչատրյանը, որպես գույքահարկի գծով, հողի հարկի, գույքահարկի պարտադիր վճար վճարող սուբյեկտ, գործող օրենսդրությամբ սահմանված կարգով չի կատարել իր հարկային պարտավորությունները, ինչի կապակցությամբ՝ ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 60-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության Հարկային օրենսգրքի 44-րդ հոդվծով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 38-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի «բ» ենթակետով, 53-րդ, 58-60-րդ հոդվածներով և հիմք ընդունելով վարչական վարույթի քննարկման մասին 2022 թվականի հունիսի 6-ի թիվ 0030Վ-ի արձանագրությունը, հաշվի առնելով վճարների հաշվառման ընթացքի վերաբերյալ էլեկտրոնային քարտերը, որի համաձայն Գագիկ Մարատի Խաչատրյանի գույքի հարկի գծով, հողի հարկի գծով հարկային պարտավորությունները 06.06.2022 թվականի դրությամբ կազմում է 601.209 ՀՀ դրամ. ո ր ո շ ու մ եմ՝


1.Գագիկ Մարատի Խաչատրյանից հօգուտ Արտաշատ համայնքի բյուջե գանձել 366.725 ՀՀ դրամ գումար՝ որպես Հողի հարկի վճար /վճարման հաշվեհամար՝ 900415151019/:

2.Գագիկ Մարատի Խաչատրյանից հօգուտ Արտաշատ համայնքի բյուջե գանձել 33.259 ՀՀ դրամ գումար՝ որպես անշարժ գույքի գույքահարկի վճար /վճարման հաշվեհամար՝900415005710/:

3.Գագիկ Մարատի Խաչատրյանից հօգուտ Արտաշատ համայնքի բյուջե գանձել 201.225 ՀՀ դրամ գումար՝ որպես գույքահարկի գծով հարկային պարտավորություն՝900415151043/:

4.Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Արտաշատ համայնքի ղեկավարին՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ երկամսյա ժամկետում։

5.Սույն որոշման պահանջները չկատարելու դեպքում «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 88-րդ հոդվածով սահմանված կարգով այն ենթակա է հարկադիր կատարման՝ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության հարկադիր կատարման ծառայության միջոցով՝ անբողոքարկելի դառնալուց հետո եռամսյա ժամկետում։

6.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում օրենքով սահմանված կարգով իրազերկելուն հաջորդ օրվանից:

7.Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունը դնել համայնքի ղեկավարի տեղակալ Հ․Հակոբջանյանի վրա:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ԿԱՌԼԵՆ ՄԿՐՏՉՅԱՆ

Հասցե` ՀՀ Արարատի մարզ, ք.Արտաշատ, Օգոստոսի 23փ, 62 շենք

Հեռ..` (0235) 2-23-83

Էլ. փոստ`