Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում ՀԵՆՐԻԿ ԳԵՂԱՄԻ ԱՎԱԳՅԱՆԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՎԱՐՉԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԸ ՎԵՐՍԿՍԵԼՈՒ ԵՎ ՉԿԱՏԱՐՎԱԾ ՀԱՐԿԱՅԻՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳԱՆՁՄԱՆ ՊԱՀԱՆՋ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

10.11.2022

Տիպ` Գրավոր վարչական ակտերի հրապարակում
Հայտատու` ՀՀ Արարատի մարզ, Արտաշատի համայնքապետարան
<<Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին>> ՀՀ օրենքի 59-րդ հոդված


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ԱՐՏԱՇԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արտաշատ համայնք
ՀՀ Արարատի մարզ, ք. Արտաշատ, (010) 250519, (0235) 22383, artashatmeria@bk.ru

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

20 հոկտեմբերի 2022 թվականի N 3441-Ա

ՀԵՆՐԻԿ ԳԵՂԱՄԻ ԱՎԱԳՅԱՆԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՎԱՐՉԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԸ ՎԵՐՍԿՍԵԼՈՒ ԵՎ ՉԿԱՏԱՐՎԱԾ ՀԱՐԿԱՅԻՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳԱՆՁՄԱՆ ՊԱՀԱՆՋ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Քաղաքացի Հենրիկ Գեղամի Ավագյանը (ՀԾՀ՝ 1909640441, անձնագիր՝ ԱԵ 0329713, հաշվառված՝ ՀՀ Արարատի մարզ, Արտաշատ համայնք, Հնաբերդ վարչական շրջան, Ե.Չարենցի փ. 12), հանդիսանալով անշարժ գույքի /900415005926/, փոխադրամիջոցի գույքահարկի /900415172031/ և գույքահարկի /900415172031/ գծով հարկային պարտավորությունները վճարող սուբյեկտ, Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով սահմանված կարգով չի կատարել իր հարկային պարտավորությունները, ինչի կապակցությամբ 2022 թվականի օգոստոսի 04-ին «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի «բ» ենթակետի հիմքով Արտաշատի համայնքապետարանի աշխատակազմի իրավաբանական բաժնում հարուցվել է վարչական վարույթ՝ անշարժ գույքի և հողի հարկի գումարների գանձման հարցի քննության նպատակով: «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով հարուցված և իրականացված վարչական վարույթի ընթացքում գործի փաստական հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննության արդյունքում, բացահայտելով գործի բոլոր հանգամանքները, վարչական մարմինը հաստատված է համարում հետևյալը.



ՎԱՐՉԱԿԱՆ ԱԿՏՆ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՀԻՄՔ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՓԱՍՏԵՐԸ

15 հունիսի 2022թ-ի դրությամբ՝ անշարժ գույքի հարկի պարտավորությունը կազմում է 35.498 ՀՀ դրամ գումար՝ ներառյալ տույժերը, փոխադրամիջոցների գույքահարկի գծով հարկային պարտավորություններ կազմում են 116.598 /900415172031/ ՀՀ դրամ գումար՝ ներառյալ տույժերը, GAZ 311000 մակնիշի 34 OM 341 պ/հ գույքահարկի գծով հարկային պարտավորությունները 2013-2020թթ-ի համար կազմում են 104.902 ՀՀ դրամ՝ ներառյալ տույժերը, JEEP GRAND CHEROKEE 4.0I LIMI մակնիշի 34 OC 742 պ/հ փ/միջոցի գույքահարկի գծով հարկային պարտավորությունները 2016-2020թթ-ի համար 15 հունիսի 2022թ-ի դրությամբ կազմում են 279.987 ՀՀ դրամ գումար՝ ներառյալ տույժերը: 2022թ-ի հունիսի 15-ին «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի «բ» ենթակետի հիմքով Արտաշատի համայնքապետարանի աշխատակազմի իրավաբանական բաժնում հարուցված վարչական վարույթի շրջանակններում 2022թ-ի օգոստոսի 22-ին հրավիրվել են վարչական վարույթի լսումներ, որին մասնակցելու նպատակով պատշաճ կարգով ծանուցվել է Հենրիկ Ավագյանը: Վերջինիս ուղարկված ծրարը հետ է վերադարձվել համայնքապետարան «տեղափոխված» նշումով, որի հիմքով 25 օգոստոսի 2022թ-ին կայացվել է որոշում՝ վարչական վարույթը կասեցնելու վերաբերյալ: 04 հոկտեմբերի 2022 թ-ին գործի վարույթը վերսկսվել է և հերթական լսման օր է նշանակվել 14 հոկտեմբերի 2022թ-ին, որին մասնակցելու նպատակով պատշաճ ծանուցվել է / հիմք՝ հետադարձ ծանուցման ստացական/ Հենրիկ Գեղամի Ավագյանը: Վերջինս չի ներկայացել վարչական վարույթի լսումներին: 2022թ-ի հոկտեմբերի 14-ին վարչական վարույթի լսումներն իրականացվել են պատշաճ ծանուցված Հենրիկ Գեղամի Ավագյանի բացակայությամբ:

ՎԱՐՉԱԿԱՆ ԱԿՏՆ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄԸ

ՀՀ Սահմանադրության 45-րդ հոդվածի համաձայն՝ «Յուրաքանչյուր ոք պարտավոր է օրենքով սահմանված կարգով և չափով մուծել հարկեր, տուրքեր, կատարել պետական կամ համայնքային բյուջե մուտքագրվող պարտադիր այլ վճարումներ»:

Համաձայն ՀՀ հարկային օրենսգրքի 46-րդ հոդվածի 3-րդ մասի՝ «Տեղական հարկերի գծով հարկային պարտավորության կատարում /մարում/ է համարվում Օրենսգրքին համապատասխան հաշվարկված վճարման ենթակա հարկի, ինչպես նաև դրա գծով տույժերի և /կամ/ տուգանքների գումարների վճարումը համապատասխան հարկի գծով պարտավորությունը հաշվառող՝ տեղական բյուջեի գանձապետական հաշվին»:

Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 38-րդ հոդվածի 1.1 մասի 3-րդ կետի՝ համայնքի ղեկավարը, օրենքով սահմանված կարգով, կազմակերպում է տեղական հարկերի, տուրքերի և վճարների, համայնքի վարչական սահմաններում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող հողերի, համայնքային սեփականություն հանդիսացող գույքի վարձավճարների գանձումն ու վերահսկումը:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ Սահմանադրությամբ, ՀՀ հարկային օրենսգրքով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքով, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 49-րդ հոդվածի 3-րդ մասով , 53-րդ հոդվածով , 58-60-րդ հոդվածներով, որոշում եմ՝

1. Վերսկսել Հենրիկ Գեղամի Ավագյանի նկատմամբ հարուցված վարչական վարույթը և հօգուտ Արտաշատ համայնքի բյուջե գանձել ընդամենը 536.985 /հինգ հարյուր երեսունվեց հազար ինը հարյուր ութսունհինգ հազար/ ՀՀ դրամ գումար՝ որպես անշարժ գույքի, փոխադրամիջոցների գույքահարկի և գույքահարկի գծով հարկային պարտավորությունների գումար՝ ներառյալ տույժերը:

2. Սույն որոշման պահանջները չկատարելու դեպքում «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 88-րդ հոդվածով սահմանված կարգով այն ենթակա է հարկադիր կատարման՝ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության հարկադիր կատարման ծառայության միջոցով՝ անբողոքարկելի դառնալուց հետո եռամսյա ժամկետում:

3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում կողմերին իրազեկելուն հաջորդող օրվանից կամ «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 29.1 հոդվածի 14-րդ և 15-րդ մասերով սահմանված գործողությունները կատարելուց հետո՝ հինգերորդ օրը:

4.Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն իրականացնում է Արտաշատ համայնքի ղեկավարի տեղակալ Հ.Հակոբջանյանը:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ԿԱՌԼԵՆ ՄԿՐՏՉՅԱՆ

Հասցե` ՀՀ Արարատի մարզ, ք.Արտաշատ, Օգոստոսի 23փ, 62 շենք

Հեռ..` (0235) 2-23-83

Էլ. փոստ`