ԱՐԱՐԱՏ ԱՐԱՄԻ ՄԱՆՈՒԿՅԱՆԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՎԱՐՉԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹ ՀԱՐՈՒՑԵԼՈՒ ՄԱՍԻՆ
15.11.2022
Ղեկավարվելով Հարկային օրենսգրքի 226-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի «բ» ենթակետով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետով և 34-րդ հոդվածով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 26-րդ կետով, հիմք ընդունելով աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական, եկամուտների հաշվառման և հավաքագրման, ծրագրերի կազմման և համակարգման բաժնի պետ Սոնա Հովհաննիսյանի՝ 2022 թվականի նոյեմբերի 11-ի զեկուցագիրը՝ Արարատ Արամի Մանուկյանին սեփականության իրավունքով պատկանող՝ Ջրվեժ համայնքի, Ջրվեժ գյուղի 22-րդ փողոց, թիվ 21 հասցեում գտնվող (կադաստրային ծածկագիր՝ 07-057-0127-0003)՝ Հարկային օրենսգրքով նախատեսված՝ անշարժ գույքի հարկի չկատարված պարտավորության վերաբերյալ, այն է՝ 130 760 (մեկ հարյուր երեսուն հազար յոթ հարյուր վաթսուն) Հայաստանի Հանրապետության դրամ, այդ թվում՝ 99 897 (իննսունիննը հազար ութ հարյուր իննսունյոթ) դրամ ապառք, 30 863 (երեսուն հազար ութ հարյուր վաթսուներեք) դրամ տույժ, որոշում եմ.
1. Արարատ Արամի Մանուկյանի նկատմամբ հարուցել վարչական վարույթ:
2.Վարչական վարույթի քննարկման օրը նշանակել 2022 թվականի նոյեմբերի 28-ին, ժամը 16։00-ին:
3. Սույն որոշումն օրենքով սահմանված կարգով և ժամկետում ծանուցել Արարատ Արամի Մանուկյանին:
4.Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել ֆինանսատնտեսագիտական, եկամուտների հաշվառման և հավաքագրման, ծրագրերի կազմման և համակարգման բաժնի պետ Սոնա Հովհաննիսյանի վրա:
Հասցե` Կոտայքի մարզ, գ․Ջրվեժ, Մելքոնյան փողոց, թիվ 76
Հեռ..` 010684929
Վեբ կայք` www.jrvezh.am
Էլ. փոստ`