Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում ԶՈՐԻԿ ԱՐՇԱՎԻՐԻ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՎԱՐՉԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹ ՀԱՐՈՒՑԵԼՈՒ ՄԱՍԻՆ

15.11.2022

Տիպ` Գրավոր վարչական ակտերի հրապարակում
Հայտատու` Ջրվեժի համայնքապետարան
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 59-րդ հոդվածի 5-րդ կետի համաձայն

Ղեկավարվելով Հարկային օրենսգրքի 226-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի «բ» ենթակետով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետով և 34-րդ հոդվածով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 26-րդ կետով, հիմք ընդունելով աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական, եկամուտների հաշվառման և հավաքագրման, ծրագրերի կազմման և համակարգման բաժնի պետ Սոնա Հովհաննիսյանի՝ 2022 թվականի նոյեմբերի 11-ի զեկուցագիրը՝ Զորիկ Արշավիրի Հովհաննիսյանին սեփականության իրավունքով պատկանող՝ Ջրվեժ համայնքի, Ջրվեժ գյուղի 18-րդ փողոց, թիվ 13-15 հասցեում գտնվող (կադաստրային ծածկագիր՝ 07-057-0355-0000)՝ Հարկային օրենսգրքով նախատեսված՝ անշարժ գույքի հարկի չկատարված պարտավորության վերաբերյալ, այն է՝ 195 674 (մեկ հարյուր իննսունհինգ հազար վեց հարյուր յոթանասունչորս) Հայաստանի Հանրապետության դրամ, այդ թվում՝ 172 006 (մեկ հարյուր յոթանասուներկու հազար վեց) դրամ ապառք, 23 668 (քսաներեք հազար վեց հարյուր վաթսունութ) դրամ տույժ, որոշում եմ.

1. Զորիկ Արշավիրի Հովհաննիսյանի նկատմամբ հարուցել վարչական վարույթ:
2.Վարչական վարույթի քննարկման օրը նշանակել 2022 թվականի նոյեմբերի 28-ին, ժամը 16։15-ին:
3. Սույն որոշումն օրենքով սահմանված կարգով և ժամկետում ծանուցել Զորիկ Արշավիրի Հովհաննիսյանին:
4.Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել ֆինանսատնտեսագիտական, եկամուտների հաշվառման և հավաքագրման, ծրագրերի կազմման և համակարգման բաժնի պետ Սոնա Հովհաննիսյանի վրա:

Հասցե` Կոտայքի մարզ, գ․Ջրվեժ, Մելքոնյան փողոց, թիվ 76

Հեռ..` 010684929

Վեբ կայք` www.jrvezh.am

Էլ. փոստ`