Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում ՌՈԼԱՆԴ ԼԵՎՈՆԻ ՄԱՐԳԱՐՅԱՆԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՎԱՐՉԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹ ՀԱՐՈՒՑԵԼՈՒ ՄԱՍԻՆ

15.11.2022

Տիպ` Գրավոր վարչական ակտերի հրապարակում
Հայտատու` Ջրվեժի համայնքապետարան
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 59-րդ հոդվածի 5-րդ կետի համաձայն

Ղեկավարվելով Հարկային օրենսգրքի 226-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի «բ» ենթակետով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետով և 34-րդ հոդվածով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 26-րդ կետով, հիմք ընդունելով աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական, եկամուտների հաշվառման և հավաքագրման, ծրագրերի կազմման և համակարգման բաժնի պետ Սոնա Հովհաննիսյանի՝ 2022 թվականի նոյեմբերի 11-ի զեկուցագիրը՝ Ռոլանդ Լևոնի Մարգարյանին սեփականության իրավունքով պատկանող՝ Ջրվեժ համայնքի, Ձորաղբյուր գյուղի, Ազատության փողոց, 6-րդ նրբանցք, թիվ 14 հասցեում գտնվող (կադաստրային ծածկագիր՝ 07-042-0073-0007), Ջրվեժ համայնքի, Ձորաղբյուր գյուղում գտնվող՝ Հարկային օրենսգրքով նախատեսված՝ անշարժ գույքերի (կադաստրային ծածկագիր՝ 07-042-0447-0000, 07-042-0357-0008, 07-042-0357-0033, 07-042-0448-0059) հարկի չկատարված պարտավորության վերաբերյալ, այն է՝ 179 267 (մեկ հարյուր յոթանասունիննը հազար երկու հարյուր վաթսունյոթ) Հայաստանի Հանրապետության դրամ, այդ թվում՝ 119 743 (մեկ հարյուր տասնիննը հազար յոթ հարյուր քառասուներեք) դրամ ապառք, 59 524 (հիսունինը հազար հինգ հարյուր քսանչորս) դրամ տույժ, որոշում եմ.

1. Ռոլանդ Լևոնի Մարգարյանի նկատմամբ հարուցել վարչական վարույթ:
2.Վարչական վարույթի քննարկման օրը նշանակել 2022 թվականի նոյեմբերի 28-ին, ժամը 16։30-ին:
3. Սույն որոշումն օրենքով սահմանված կարգով և ժամկետում ծանուցել Ռոլանդ Լևոնի Մարգարյանին:
4.Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել ֆինանսատնտեսագիտական, եկամուտների հաշվառման և հավաքագրման, ծրագրերի կազմման և համակարգման բաժնի պետ Սոնա Հովհաննիսյանի վրա:

Հասցե` Կոտայքի մարզ, գ․Ջրվեժ, Մելքոնյան փողոց, թիվ 76

Հեռ..` 010684929

Վեբ կայք` www.jrvezh.am

Էլ. փոստ`