Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում ՀՐԱԶԴԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԱՏԿԱՆՈՂ ԳՈՒՅՔԻ ԱՃՈՒՐԴԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

15.11.2022

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` Հրազդանի համայնքապետարան
Հրապարակային սակարկությունների մասին օրենքի 5-րդ հոդված

Աճուրդի է դրվում`
1. / Լոտ 1 / 6.38 տոննա նախկինում օգտագործված, ներկայումս ապամոնտաժված ալյումինե պրոֆիլից շրջանակներով պատուհաններ և դռներ: Մեկնարկային գինը` 2.871.000 /երկու միլիոն ութ հարյուր յոթանասուն մեկ հազար / ՀՀ դրամ:
2. / Լոտ 2 / 1988թ. արտադրության JEEP WRANGLER 2.5 թեթև մարդատար ավտոմեքենա: Մեկնարկային գինը` 1.200.000 /մեկ միլիոն երկու հարյուր հազար/ ՀՀ դրամ:
3. / Լոտ 3 / 1996թ. արտադրության GAZ 3102 թեթև մարդատար ավտոմեքենա: Մեկնարկային գինը ` 100.000 /մեկ հարյուր հազար/ ՀՀ դրամ:
Հրազդանի համայնքապետարանի սեփականություն համարվող գույքի աճուրդին մասնակցել ցանկացող անձինք պայմանների մանրամասներին, պայմանագրի տիպային օրինակին ծանոթանալու ու հայտ ներկայացնելու համար դիմել Հրազդանի համայնքապետարան (ք. Հրազդան, Կենտրոն թաղամաս, Սահմանադրության հրապարակ 1, Վարչական շենք, 5-րդ հարկ, հեռ.` 0223-2-23-45)։
Աճուրդին մասնակցության նախավճարի չափը սահմանվում է մեկնարկային գնի 50%–ի չափով, իսկ աճուրդի դրված յուրաքանչյուր գույքի մեկ քայլի չափը` մեկնարկային գնի 5%-ի չափով:
Աճուրդին մասնակցել ցանկացողները հայտին կից ներկայացնում են տեղական վճարի (10.000 դրամ) և մեկնարկային գնի 50%-ի չափով նախավճարի վճարման անդորրագրերը։ Աճուրդը կայանալու է 2022 թվականի դեկտեմբերի 16-ին ժամը`15:00-ին, ք. Հրազդան, Կենտրոն թաղամաս, Սահմանադրության հրապարակ 1 հասցեում։ Հայտերն ընդունվում են աշխատանքային օրերին՝ մինչև 2022 թվականի դեկտեմբերի 15-ը, ժամը` 18:00-ն։

Հասցե` ք․ Հրազդան, Սահմանադրության հրապարակ 1

Հեռ..` 060-70-40-60

Էլ. փոստ`