Տարոն Արշակի Մանուկյանին վարչական վարույթի լսումների հրավիրելու մասին
16.11.2022
Տարոն Արշակի Մանուկյանին
անձ.` AP0670281, ՀԾՀ 3504910453
Գավառ համայնք, գ.Նորատուս,
Սեվանի Փ., 70 Տ
Ծ Ա Ն ՈՒ Ց Ա Գ Ի Ր
ՀՀ Գեղարքունիքի մարզի Գավառի համայնքապետարանի աշխատակազմի կողմից «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի հիմքով հարուցվել է վարչական վարույթ` Գավառ համայնքի բյուջեի հանդեպ Ձեր կողմից հարկային պարտավորությունները չկատարելու արդյունքում գոյացած հարկերի, ինչպես նաև հաշվարկված տույժի գումարների գանձումն օրենքով սահմանված կարգով ապահովելու նպատակով:
Հարուցված վարչական վարույթի լսումները տեղի են ունենալու 2022թ. դեկտեմբերի 02-ին, ժամը 11:00-ին, որին մասնակցելու նպատակով Դուք, որպես վարչական վարույթի մասնակից, հրավիրվում եք ներկայանալ Գավառի համայնքապետարանի աշխատակազմի իրավատնտեսագիտական բաժին, հասցեն` ք. Գավառ, Գր. Լուսավորչի 12, 2-րդ հարկ, 13 սենյակ:
Նախազգուշացնում ենք, որ վարչական վարույթի մասնակիցները վարչական վարույթի լսումներին պետք է ներկայանան անձը հաստատող փաստաթղթով և վարույթին վերաբերող փաստաթղթերի պատճեններով, իսկ լիազորված անձինք` լիազորագրով, որի համար նոտարական վավերացում չի պահանջվում:
Տեղեկացնում ենք նաև, որ պատշաճ կարգով ծանուցված վարչական վարույթի մասնակցի կողմից վարույթի լսումներին չներկայանալն արգելք չէ լսումներն իրականացնելու և վարչական ակտի կայացմամբ եզրափակելու համար:
Չկատարված հարկային պարտավորության չափի մասին տեղեկատվություն կարող եք ստանալ Գավառի համայնքապետարանի աշխատակազմի գանձումների գծով մասնագետից:
ԳԱՎԱՌԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
15.11.2022թ.
Հասցե` ՀՀ Գեղարքունիքի մարզ Գավառ համայնք Գր.Լուսավորչի 12
Հեռ..` +374 264 2 34 23
Էլ. փոստ`