Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում ԷԴԳԱՐ ՊԱՊՈՅԱՆԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԱՂԲԱՀԱՆՈՒԹՅԱՆ ՎՃԱՐԻ ԳԱՆՁՄԱՆ ՊԱՀԱՆՋ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

18.11.2022

Տիպ` Գրավոր վարչական ակտերի հրապարակում
Հայտատու` Ջերմուկի համայնքապետարան
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 59-րդ հոդված

Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի,«Աղբահանության և սանիտարական մաքրման մասին» օրենքի 20-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի և 21-րդ հոդվածի, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի «բ» ենթակետի, 53-րդ, 58-60-րդ հոդվածների, Ջերմուկ համայնքի ավագանու 2022 թվականի հունիսի 26-ի N 67-Ն որոշման՝ հիմք ընդունելով «Ջերմուկ համայնքի կոմունալ սպասարկում և բարեկարգում» ՀՈԱԿ-ի կողմից 27.10.2022 թ-ի դրությամբ արձանագրված իրավաբանական մի շարք անձանց կողմից աղբահանության վճարի գծով չկատարված պարտավորությունները և համայնքի ղեկավարին ուղղված զեկուցագիրը՝ (մտից՝ N 1629, 01․11․2022 թ․)՝ որոշում եմ՝

1․ Էդգար Պապոյանից (Ա/Ձ Էդգար Պապոյան, ՀՎՀՀ 76819947, հասցեն՝ ք․ Ջերմուկ, Ձախափնյակ թաղամաս, 3-րդ նրբանցք N 12/1) հօգուտ Ջերմուկ համայնքի բյուջեի գանձել 46000 (քառասունվեց հազար) ՀՀ դրամ՝ որպես աղբահանության վճար (վճարման հաշվեհամար՝ 900365000216)՝

2. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Ջերմուկ համայնքի ղեկավարին՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ երկամսյա ժամկետում։

3. Սույն որոշման պահանջները չկատարելու դեպքում «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 88-րդ հոդվածով սահմանված կարգով այն ենթակա է հարկադիր կատարման՝ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության հարկադիր կատարման ծառայության միջոցով՝ անբողոքարկելի դառնալուց հետո եռամսյա ժամկետում։

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Էդգար Պապոյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից:

Հասցե` Մյասնիկյան 8

Հեռ..` 060․74․70.77

Վեբ կայք` jermuk.am

Էլ. փոստ`