Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Հրազդան համայնքը հայտարարում է համայնքային սեփականություն հանդիսացող բնակավայրերի նպատակային նշանակության հողամասերի կառուցապատման և գյուղատնտեսական նպատակային նշանակության հողամասերի վարձակալության իրավունքով տրամադրման մրցույթ

18.11.2022

Տիպ` Մրցույթի մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` Հրազդանի համայնքապետարան
ՀՀ կառավարության 12.04.2001թ N 286 որոշման 8-րդ բաժին

Հրազդան համայնքը հայտարարում է համայնքային սեփականություն հանդիսացող բնակավայրերի նպատակային նշանակության հողամասերի կառուցապատման և գյուղատնտեսական նպատակային նշանակության հողամասերի վարձակալության իրավունքով տրամադրման մրցույթ:
Մրցույթի են ներկայացվում կից ֆայլով ներկայացված հողամասերը:
Մեկ քայլի չափը սահմանվում է մեկնարկային գնի 5%-ի չափով, մրցույթի մասնակցության մուտքի վճարը՝ 10 000 դրամ։ Մրցույթում դրված հողերի նկատմամբ սերվիտուտներ և այլ սահմանափակումներ չկան: Մրցույթին մասնակցել ցանկացողները ներկայացնում են հայտ, մասնակցության համար վճարի անդորրագիր և անձնագիր: Մրցույթի մասնակիցները մրցույթին մասնակցելու համար դրա անցկացման մասին ծանուցման մեջ նշված չափով մուծում են նախավճար, որի գումարը չի կարող գերազանցել մրցույթի առարկայի նախնական գնի 5%: Նախավճարը մուծվում է մրցույթի անցկացման օրը: Մրցույթի պայմանների ու պահանջների, մրցույթի անցկացման կարգի, ներառյալ` մրցույթում մասնակցության ձևակերպման, մրցույթում հաղթած անձի որոշման վերաբերյալ կարող են ծանոթանալ Հրազդանի համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողաշինության բաժնում՝ մինչև հայտերի ընդունման վերջնաժամկետի օրը՝ յուրաքանչյուր երեքշաբթի, չորեքշաբթի և ուրբաթ օրերին՝ ժամը 10:00-17:00 ընկած ժամանակահատվածում:
Մրցույթը կկայանա 2022թվականի դեկտեմբերի 20-ին ժամը 15:00–ին Հրազդանի համայնքապետարանում (հասցե` Ք. Հրազդան, Կենտրոն թաղամաս, Սահմանադրության հրապարակ 1)։
Մրցույթին մասնակցելու հայտերի ընդունումը դադարեցվում է մրցույթի անցկացման օրվանից 3 աշխատանքային օր առաջ:
Հեռ.(060) 70-40-14:
ՄՐՑՈՒՅԹԻ ԿԱԶՄԱԿԵՐՊԻՉ

Հասցե` ք. Հրազդան, Սահմանադրության հրապարակ 1

Հեռ..` 060-70-40-14

Էլ. փոստ`