Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում ԾԱՆՈՒՑՈՒՄ

22.11.2022

Տիպ` Անհատական ծանուցումներ
Հայտատու` Մեծամորի համայնքապետարան
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 466-րդ հոդվածի 2-րդ մաս ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 468-րդ հոդվածի 2-րդ մաս

Արմեն Արտենյանին
Հասցե՝ Արմավիրի մարզ, ք.Մեծամոր, 1-ինթաղամաս 33շ. 4բն.

ՀՀ Արմավիրի մարզի Մեծամոր համայնքից
(հասցե՝ Արմավիրի մարզ, Մեծամոր, Վարչական շենք 1)
22.11.2022թ.


ԾԱՆՈՒՑՈՒՄ
Պայմանագիրը լուծելու վերաբերյալ


Հարգելի պարոն Արտենյան .
ՀՀ Արմավիրի մարզի Մեծամորի քաղաքապետարանի և Ձեր միջև 18.08.2005 թվականին կնքվել է անշարժ գույքի վարձակալության պայմանագիր՝ ՀՀ Արմավիրի մարզի Մեծամոր քաղաքում գտնվող արդյունաբերական թաղամասից 2000քմ հողատարածքը, որից 100քմ հողատարածքը հասարակական կենցաղային սպասարկման օբյեկտներ կառուցելու, իսկ 1900 քմ հողատարածքը կանաչապատման և բարեկարգման համար:
Մեծամորի քաղաքապետարանի վճարների, հաշվարկների և գոյացած պարտքերի վերաբերյալ տեղեկանքի համաձայն 01/11/2022 դրությամբ Ձեր պարտքը կազմում է 626666 ՀՀ դրամ։
Պայմանագրի 7.1.3 կետի համաձայն՝ սեփականատիրոջ պահանջով վարձակալության իրավունքի պայմանագիրը կարող է դատարանով վաղաժամկետ լուծվել, եթե վարձակալը պայմանագրով սահմանված վճարման ժամկետը լրանալուց հետո 2 անգամից ավելի չի կատարել վճարումը։
Փաստորեն Դուք տարիներ շարունակ վճարումները չեք կատարել վճարումներ։
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 466-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ պայմանագիրը, կողմերից մեկի պահանջով, կարող է փոփոխվել կամ լուծվել դատարանի վճռով միայն մյուս կողմի թույլ տված` պայմանագրի էական խախտման կամ օրենքով կամ պայմանագրով նախատեսված այլ դեպքերում:
Հաշվի առնելով նշված փաստերը, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 468-րդ հոդվածի 2-րդ մասի կարգով սույնով առաջարկվում է Ձեզ՝
Սույն ծանուցումը ստանալուց հետո 10-օրյա ժամկետում կատարել Ձեր դրամային պարտավորությունները և ներկայանալ պայմանագիրը լուծելու։



Մեծամոր համայնքի ղեկավար՝ Վ.Խաչատրյան

Հասցե` Արմավիրի մարզ, Մեծամոր համայնք ք.Մեծամնոր

Հեռ..` 02374855

Էլ. փոստ`