Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Ցոլակ Վոլոդյայի Հարութունյանին ԳՈՒՅՔԱՀԱՐԿԻ ԳՈՒՄԱՐԻ ԳԱՆՁՄԱՆ ՊԱՀԱՆՋ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՈՐՈՇՈՒՄ

23.11.2022

Տիպ` Գրավոր վարչական ակտերի հրապարակում
Հայտատու` ԱՊՐԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
<<Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին >>ՀՀ օրենքի 59--րդ և 29.1-րդ հոդված, <<Ինտերնետով հրապարակային և անհատական ծանուցման մասին>>ՀՀ օրենքի 10-րդ հոդված

Ո Ր Ո Շ Ո Ւ Մ
17-Ը ՆՈՅԵՄԲԵՐԻ 2022 Թ N 813-Ա

ԳՈՒՅՔԱՀԱՐԿԻ ԳՈՒՄԱՐԻ ԳԱՆՁՄԱՆ ՊԱՀԱՆՋ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
ՀՀ Արագածոտնի մարզի Ապարան համայնքի ղեկավարի որոշման կարգավորման առարկան.
Քաղաքացի Ցոլակ Վոլոդյայի Հարութունյանը, հանդիսանալով գույքահարկ վճարող սուբյեկտ, «Գույքահարկի մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով չի կատարել գույքահարկ վճարելու պարտականությունը, ինչի կապակցությամբ 2022 թվականի սեպտեմբերի 30-ին «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետի հիմքով Ապարանի համայնքապետարանի աշխատակազմում հարուցվել է վարչական վարույթ` գույքահարկի գումարի գանձման հարցի քննության նպատակով:
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով հարուցված և իրականացված վարչական վարույթի ընթացքում գործի փաստական հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննության արդյունքում, բացահայտելով գործի բոլոր հանգամանքները, վարչական մարմինը հաստատված է համարում հետևյալը.
Վարչական ակտը ընդունելու համար հիմք հանդիսացող փաստերը.
Համաձայն Ապարանի համայնքապետարանի աշխատակազմի հարկերի հաշվառման և հավաքագրման բաժնի կողմից 01.09.2022 թ դրությամբ տրամադրված տեղեկանքի՝,,Գույքահարկի մասին,, ՀՀ օրենքովսահմանված՝ գույքահարկով հարկվող օբյեկտ համարվող շարժական գույքը՝ JEEP GRAND SHEROKEE 4.7 LIMITE մակնիշի 34RM272 պետհամարանիշի փոխադրամիջոց համարվող գույքը հանդիսանում է քաղաքացի Ցոլակ Վոլոդյայի Հարութունյանի սեփականությունը, ինչը ,,Գույքահարկի մասին,, ՀՀ օրենքով հանդիսանում է հարկվող օբյեկտ: Գույքի համար վճարման ենթակա գույքահարկը կազմում է 324.110 ՀՀ դրամ, ինչը 2018-20120թ. Ընկած ժամանակահատվածում չի վճարվել: Քաղաքացի Ցոլակ Վոլոդյայի Հարութունյանի՝ նշված ժամանակահատվածի համար գույքահարկը վճարելու պարտավորությունը կազմում է 239.094 ՀՀ դրամ` ապառք, որը օրենքով սահմանված ժամկետում չվճարելու արդյունքում առաջացել է տույժ` 85.016 ՀՀ դրամի չափով:
2022 թվականի սեպտեմբերի 30-ին «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետի հիմքով Ապարանի համայնքապետարանում հարուցված վարչական վարույթի շրջանակներում 2022 թվականի հոկտեմբերի 13-ին հրավիրվել են վարչական վարույթի լսումներ, որին մասնակցելու նպատակով քաղաքացի Ցոլակ Վոլոդյայի Հարութունյանը պատշաճ ծանուցվել է /հիմք՝փոստի անդորրագիր, ինտերնետով հրապարակային պաշտոնական ծանուցում նույնականացման համար 1138352/, սակայն վերջինս չի ներկայացել վարչական վարույթի լսումներին:

Վարչական ակտ ընդունելու հիմնավորումը.
ՀՀ Սահմանադրության 45-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք պարտավոր է օրենքով սահմանված կարգով և չափով մուծել հարկեր, կատարել պարտադիր այլ վճարումներ:
Համաձայն «Գույքահարկի մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի` գույքահարկը սեփականության իրավունքով նշված օրենքի 3-րդ հոդվածում նշված անձանց պատկանող հարկվող օբյեկտ համարվող գույքի համար սույն օրենքով սահմանված կարգով և չափով համապատասխան բյուջե վճարվող ուղղակի հարկ է, որը կախված չէ հարկ վճարողների տնտեսական գործունեության արդյունքներից:
Փոխադրամիջոցի գույքահարկը հաշվարկվում և վճարվում է սույն օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ մասում նշված հարկվող օբյեկտ համարվող գույքի համար:
Համաձայն «Գույքահարկի մասին» ՀՀ օրենքի 13-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի՝ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով և համամասնությամբ հարկվող օբյեկտ համարվող փոխադրամիջոցի գույքահարկի գումարը վճարվում է հարկվող օբյեկտի հաշվառման վայրի համայնքի բյուջե:
Համաձայն ՀՀ հարկային օրենսգրքի 401-րդ հոդվածի` Հարկի վճարումը սահմանված ժամկետներից
ուշացնելու դեպքում ժամկետանց յուրաքանչյուր օրվա համար հարկ վճարողը կամ հարկային գործակալը վճարում է տույժ` 0,04 տոկոսիչափով, որըմինչև 2020 թ ապրիլի 21-ը հաշվարկվել է 0,075 տոկոսի չափով:
Համաձայն ,,Տեղական ինքնակառավարման մասին,, ՀՀ օրենքի 38-րդ հոդվածի, համայնքի ղեկավարը, որպես սեփական լիազորություն, հարկային պարտավորությունների գծով գումարների վճարումը սահմանված ժամկետից ուշացնելու դեպքում, օրենքով սահմանված կարգով կազմակերպում է հարկի գանձումը, այդ մասին պատշաճ ծանուցելով հարկատուին:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ Սահմանադրությամբ, ,,Տեղական ինքնակառավարման մասին,, ՀՀ օրենքի, ,,Գույքահարկի մասին,, ՀՀ օրենք« 2-րդ և 3-րդ, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 53-րդ, 58-60-րդ հոդվածներով՝

ՈՐՈՇԵՑԻ

1.Քաղաքացի Ցոլակ Վոլոդյայի Հարութունյանից հօգուտ Ապարան համայնքի բյուջե գանձել 324.110 ՀՀ դրամ, որից 239.094 ՀՀ դրամ որպես ավտոմեքենայի գույքահարկի համար վճարման ենթակա գումար, 85.016 ՀՀ դրամ՝ որպես պարտավորությունը չկատարելու արդյունքում հաշվարկված տույժ:
2. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Ապարան համայնքի ղեկավարին՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում կամ դատական կարգով՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ երկամսյա ժամկետում։
3.Սույն որոշման պահանջները չկատարելու դեպքում, <<Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին> ՀՀ օրեենքի 88-րդ հոդվածով սահմանված կարգով այն ենթակա է հարկադիր կատարման` ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության միջոցով` անբողոքարկելի դառնալուց հետո:
4.Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն իրականացնում է Ապարան համայնքի ղեկավարին կից մշտական գործող վարչական իրավախախտումների հանձնաժողովը:

Հասցե` Ք.Ապարան, Բաղրամյան 26

Հեռ..` 044001102

Վեբ կայք` www.aparan.am

Էլ. փոստ`