Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Սերյոժա Հրաչիկի Դադոյանին ԳՈՒՅՔԱՀԱՐԿԻ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ԳԱՆՁՄԱՆ ՊԱՀԱՆՋ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

25.11.2022

Տիպ` Գրավոր վարչական ակտերի հրապարակում
Հայտատու` ՀՀ Գեղարքունիքի մարզի Գավառի համայնքապետարան
<<Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին>> ՀՀ օրենքի 59-րդ հոդված

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
18 ՆՈՅԵՄԲԵՐԻ 2022թվականի N 964-Ա
ԳՈՒՅՔԱՀԱՐԿԻ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ԳԱՆՁՄԱՆ ՊԱՀԱՆՋ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
ԳԱՎԱՌ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՈՐՈՇՄԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱՌԱՐԿԱՆ
Քաղաքացի Սերյոժա Հրաչիկի Դադոյանը (անձնագիր՝ AK0273618, ՀԾՀ՝ 2212750793, հաշվառված ՀՀ Գեղարքունիքի մարզ, Գավառ համայնք, ք. Գավառ Օգոստոսի 23-ի փող. 22 տուն) հանդիսանալով գույքահարկ վճարող սուբյեկտ, ՀՀ հարկային օրենսգրքով սահմանված կարգով չի կատարել գույքահարկ վճարելու պարտականությունները, ինչի կապակցությամբ 2022 թվականի նոյեմբերի 1-ին «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի ,,բ'' ենթակետի հիմքով Գավառի համայնքապետարանի աշխատակազմում հարուցվել է վարչական վարույթ` գույքահարկի գումարների գանձման հարցի քննության նպատակով:
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով հարուցված և իրականացված վարչական վարույթի ընթացքում գործի փաստական հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննության արդյունքում, բացահայտելով գործի բոլոր հանգամանքները, վարչական մարմինը հաստատված է համարում հետևյալը.
ՎԱՐՉԱԿԱՆ ԱԿՏՆ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՀԻՄՔ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՓԱՍՏԵՐԸ
Համաձայն ՀՀ ՀՔԲ-ի կողմից տրամադրված փոխադրամիջոցների հաշվառման ու գնահատման տվյալների, BMW 520 I մակնիշի 34 MD 713 պետհամարանիշի փոխադրամիջոցը հանդիսանում է Սերյոժա Հրաչիկի Դադոյանի սեփականությունը, ինչը ՀՀ Հարկային օրենսգրքվ հանդիսանում են հարկվող օբյեկտ:
Գույքի համար վճարման ենթակա գույքահարկը կազմում է 90 000/իննսուն հազար/ՀՀ դրամ, ինչը 2015-2021թթ. ժամանակահատվածում չի վճարվել, իսկ Սերյոժա Հրաչիկի Դադոյանի կողմից նշված ժամանակահատվածի գույքահարկը օրենքով սահմանված ժամկետում չվճարելու արդյունքում առաջացել է գույքահարկի համար տույժ՝ 34200/երեսունչորս հազար երկու հարյուր/ՀՀ դրամի չափով:
2022 թվականի նոյեմբերի 1-ին «Վարչարարության և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի ,,բ'' կետի հիմքով Գավառի համայնքապետարանում հարուցված վարչական վարույթի շրջանականերում 2022 թվականի նոյեմբերի 18-ին հրավիրվել են վարչական վարույթի լսումներ, որին մասնակցելու նպատակով պատշաճ ծանուցվել է /հիմք՝ 01․11․2022թ. ծանուցում azdarar.am կայքում/ Սերյոժա Հրաչիկի Դադոյանը: ՎԵրջինս չի ներկայացել վարչական վարույթի լսումներին: 18․11․2022թ. վարչական վարույթի լսումներն իրականացվել են պատշաճ ծանուցված Սերյոժա Հրաչիկի Դադոյանի բացակայությամբ:
ՎԱՐՉԱԿԱՆ ԱԿՏՆ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄԸ
ՀՀ Սահմանադրության 45-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք պարտավոր է օրենքով սահմանված կարգով և չափով մուծել հարկեր, տուրքեր, կատարել պետական կամ համայնքային բյուջե մուտքագրվող պարտադիր այլ վճարումներ:
Համաձայն ՀՀ Հարկային օրենսգրքի 239-րդ հոդվածի՝փոխադրամիջոցի գույքահարկը հարկ վճարողներին սեփականության իրավունքով պատկանող հարկման օբյեկտ համարվող փոխադրամիջոցիների համար սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության համայնքների բյուջեներ վճարվող տեղական հարկ է, որը կախված չէ հարկ վճարողների տնտեսական գործունեության արդյունքներից:
Համաձայն ՀՀ հարկային օրենսգրքի 240-րդ հոդվածի՝փոխադրամիջոցների գույքահարկ վճարողներ են համարում կազմակերպություններն ու ֆիզիկական անձինք: Համաձայն ՀՀ Հարկային օրենսգրքի 46-րդ հոդվածի՝ տեղական հարկերի գծով հարկային պարտավորությունների կատարում /մարում/ է համարվում Օրենսգրքին համապատասխան հաշվարկված վճարման ենթակահարկի, ինչպես նաև դրա գծով տույժերի և /կամ/ տուգանքների գումարների վճարումը համապատասխան հարկի գծով պարտավորությունը հաշվառող՝տեղական բյուջեի գանձապետական հաշվին:
Համաձայն ՀՀ հարկային օրենսգրքի 401-րդ հոդվածի՝ հարկի վճարումը սահմանված ժամկետներից ուշացնելու դեպքում ժամկետանց յուրաքանչյուր օրվա համար հարկ վճարողը կամ հարկային գործակալը վճարում է տույժ՝ 0.04 տոկոսի չափով: Համաձայն ՀՀ հարկային օրենսգրքի 251-րդ հոդվածի՝ կազմակերպություններն ու ֆիզիկական անձինք փոխադրամիջոցների գույքահարկի տարեկան գումարները իրենց պետական գրանցման /հաշվառման/ վայրի համայնքի բյուջե են վճարում մինչև հարկային տարվա դեկտեմբերի 1-ը ներառյալ:
Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 38-րդ հոդվածի` համայնքի ղեկավարը որպես սեփական լիազորություն, օրենքով սահմանված կարգով կազմակերպում է գույքահարկի գանձումը, ինչպես նաև տեղական հարկերը, տուրքերը և վճարները չվճարող անձանց նկատմամբ օրենքով սահմանված կարգով կիրառում է համապատասխան միջոցներ:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ Սահմանադրությամբ, ՀՀ հարկային օրենսգրքով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին», «Տեղական ինքնակառավարման մասին», «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 53-րդ, 58-60-րդ հոդվածներով, որոշում եմ
1. Սերյոժա Հրաչիկի Դադոյանից հօգուտ Գավառ համայնքի բյուջե գանձել ընդամենը 124 200/մեկ հարյուր քսանչորս հազար երկու հարյուր/ՀՀ դրամ որպես BMW 520 I մակնիշի 34 MD 713 պետհամարանիշի փոխադրամիջոցի գույքահարկի գումար, ներառյալ տույժերը:
2.Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Գավառի համայնքապետին՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում կամ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան` երկամսյա ժամկետում:
3.Սույն որոշման պահանջները չկատարելու դեպքում, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 88-րդ հոդվածով սահմանված կարգով այն ենթակա է հարկադիր կատարման` ՀՀ ԱՆ Հարկադիր կատարումն ապահովող ծառայության միջոցով՝ անբողոքարկելի դառնալուց եռամսյա ժամկետում:
4.Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն իրականացնում է Գավառ համայնքի ղեկավարը:
5.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման մասին օրենքով սահմանված պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրը:

Հասցե` ՀՀ Գեղարքունիքի մարզ Գավառ համայնք Գր.Լուսավորչի 12

Հեռ..` +374 264 2 34 23

Էլ. փոստ`