Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Ժորիկ Սիմոնի Սարգսյանին ԳՈՒՅՔԱՀԱՐԿԻ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ԳԱՆՁՄԱՆ ՊԱՀԱՆՋ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

25.11.2022

Տիպ` Գրավոր վարչական ակտերի հրապարակում
Հայտատու` ՀՀ Գեղարքունիքի մարզի Գավառի համայնքապետարան
<<Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին>> ՀՀ օրենքի 59-րդ հոդված

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
18 ՆՈՅԵՄԲԵՐԻ 2022թվականի N 970-Ա
ԳՈՒՅՔԱՀԱՐԿԻ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ԳԱՆՁՄԱՆ ՊԱՀԱՆՋ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
ԳԱՎԱՌ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՈՐՈՇՄԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱՌԱՐԿԱՆ
Քաղաքացի Ժորիկ Սիմոնի Սարգսյանը (անձնագիր՝ AC0676983, ՀԾՀ՝ 3414460025, հաշվառված ՀՀ ԳԵղարքունիքի մարզ ք. Գավառ համայնք, ք Գավառ, Պետրովի 27) հանդիսանալով գույքահարկ վճարող սուբյեկտ, ՀՀ հարկային օրենսգրքով սահմանված կարգով չի կատարել գույքահարկ վճարելու պարտականությունները, ինչի կապակցությամբ 2022 թվականի նոյեմբերի 1-ին «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի ,,բ'' ենթակետի հիմքով Գավառի համայնքապետարանի աշխատակազմում հարուցվել է վարչական վարույթ` գույքահարկի գումարների գանձման հարցի քննության նպատակով:
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով հարուցված և իրականացված վարչական վարույթի ընթացքում գործի փաստական հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննության արդյունքում, բացահայտելով գործի բոլոր հանգամանքները, վարչական մարմինը հաստատված է համարում հետևյալը.
ՎԱՐՉԱԿԱՆ ԱԿՏՆ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՀԻՄՔ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՓԱՍՏԵՐԸ
Համաձայն ՀՀ ԿԱ ԱԳԿ ՊԿ-ի կողմից տրամադրված ՀՀ Հարկային օրենսգրքով սահմանված գույքահարկով հարկվող օբյեկտ համարվող՝ Գավառ քաղաքի 05-001-0392-0005-001-000, 05-001-0392-0005-002, 05-001 կադաստրային ծածկագրով անշարժ գույքերը, ՀՀ ՀՔԲ-ի կողմից տրամադրված փոխադրամիջոցների հաշվառման ու գնահատման տվյալների Վոլվո 343 մակնիշի 31 ՏՍ 995 պետհամարանիշի փոխադրամիջոցը հանդիսանում են Ժորիկ Սիմոնի Սարգսյանի սեփականությունը:
Անշարժ գույքերի համար վճարման ենթակա գույքահարկը կազմում է 40600/քառասուն հազար վեց հարյուր/ ՀՀ դրամ, ինչը 2008-2021թթ. ժամանակահատվածում չի վճարվել, իսկ Ժորիկ Սիմոնի Սարգսյանի կողմից նշված ժամանակահատվածի գույքահարկը օրենքով սահմանված ժամկետում չվճարելու արդյունքում առաջացել է գույքահարկի համար տույժ՝ 18400/տասնութ հազար չորս հարյուր/ ՀՀ դրամի չափով:
Փոխադրամիջոցի համար վճարման ենթակա գույքահարկը կազմում է 108 000/մեկ հարյուր ութ հազար/ՀՀ դրամ, ինչը 2013-2021թթ. ժամանակահատվածում չի վճարվել, իսկ Ժորիկ Սիմոնի Սարգսյանի կողմից նշված ժամանակահատվածի գույքահարկը օրենքով սահմանված ժամկետում չվճարելու արդյունքում առաջացել է գույքահարկի համար տույժ՝ 22700/քսաներկու հազար յոթ հարյուր/ ՀՀ դրամի չափով: 2022 թվականի նոյեմբերի 1-ին «Վարչարարության և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի ,,բ'' կետի հիմքով Գավառի համայնքապետարանում հարուցված վարչական վարույթի շրջանականերում 2022 թվականի նոյեմբերի 1-ին հրավիրվել են վարչական վարույթի լսումներ, որին մասնակցելու նպատակով պատշաճ ծանուցվել է /հիմք՝ 1.11.2022թ. ծանուցում azdarar.am կայքում/ Ժորիկ Սիմոնի Սարգսյանը: ՎԵրջինս չի ներկայացել վարչական վարույթի լսումներին:18․11․2022թ. վարչական վարույթի լսումներն իրականացվել են պատշաճ ծանուցված Ժորիկ Սիմոնի Սարգսյանի բացակայությամբ:
ՎԱՐՉԱԿԱՆ ԱԿՏՆ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄԸ
ՀՀ Սահմանադրության 45-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք պարտավոր է օրենքով սահմանված կարգով և չափով մուծել հարկեր, տուրքեր, կատարել պետական կամ համայնքային բյուջե մուտքագրվող պարտադիր այլ վճարումներ:
Համաձայն ՀՀ Հարկային օրենսգրքի 224-րդ հոդվածի՝ անշարժ գույքի հարկը հարկ վճարողներին սեփականության իրավունքով պատկանող հարկման օբյեկտ համարվող անշարժ գույքի համար սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության համայնքների բյուջեներ վճարվող տեղական հարկ է, որը կախված չէ հարկ վճարողների տնտեսական գործունեության արդյունքներից:
Համաձայն ՀՀ Հարկային օրենսգրքի 239-րդ հոդվածի՝փոխադրամիջոցի գույքահարկը հարկ վճարողներին սեփականության իրավունքով պատկանող հարկման օբյեկտ համարվող փոխադրամիջոցիների համար սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության համայնքների բյուջեներ վճարվող տեղական հարկ է, որը կախված չէ հարկ վճարողների տնտեսական գործունեության արդյունքներից: Համաձայն ՀՀ հարկային օրենսգրքի 236-րդ հոդվածի կազմակերպությունները և ֆիզիկական անձինք անշարժ գույքի տարեկան գումարները /այդ թվում՝ Օրենսգրքի 231-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված դեպքերում ու կարգով հաշվարկված անշարժ գույքի հարկի պարտավորության գումարները / անշարժ գույքի գտնվելու վայրի համայնքի բյուջե են վճարում մինչև հարկային տարվա դեկտեմբերի 1-ը ներառյալ՝ հաշվի առնելով սույն հոդվածով սահմանված առանձնահատկությունները:
Համաձայն ՀՀ հարկային օրենսգրքի 240-րդ հոդվածի՝փոխադրամիջոցների գույքահարկ վճարողներ են համարում կազմակերպություններն ու ֆիզիկական անձինք:
Համաձայն ՀՀ Հարկային օրենսգրքի 46-րդ հոդվածի՝ տեղական հարկերի գծով հարկային պարտավորությունների կատարում /մարում/ է համարվում Օրենսգրքին համապատասխան հաշվարկված վճարման ենթակահարկի, ինչպես նաև դրա գծով տույժերիև /կամ/ տուգանքների գումարների վճարումը համապատասխան հարկի գծով պարտավորությունը հաշվառող՝տեղական բյուջեի գանձապետական հաշվին:
Համաձայն ՀՀ հարկային օրենսգրքի 401-րդ հոդվածի՝ հարկի վճարումը սահմանված ժամկետներից ուշացնելու դեպքում ժամկետանց յուրաքանչյուր օրվա համար հարկ վճարողը կամ հարկային գործակալը վճարում է տույժ՝ 0.04 տոկոսի չափով: Համաձայն ՀՀ հարկային օրենսգրքի 251-րդ հոդվածի՝ կազմակերպություններն ու ֆիզիկական անձինք փոխադրամիջոցների գույքահարկի տարեկան գումարները իրենց պետական գրանցման /հաշվառման/ վայրի համայնքի բյուջե են վճարում մինչև հարկային տարվա դեկտեմբերի 1-ը ներառյալ: Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 38-րդ հոդվածի` համայնքի ղեկավարը որպես սեփական լիազորություն, օրենքով սահմանված կարգով կազմակերպում է գույքահարկի գանձումը, ինչպես նաև տեղական հարկերը, տուրքերը և վճարները չվճարող անձանց նկատմամբ օրենքով սահմանված կարգով կիրառում է համապատասխան միջոցներ:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ Սահմանադրությամբ, ՀՀ հարկային օրենսգրքով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին», «Տեղական ինքնակառավարման մասին», «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 53-րդ, 58-60-րդ հոդվածներով
1. Ժորիկ Սիմոնի Սարգսյանից հօգուտ Գավառ համայնքի բյուջե գանձել ընդամենը 189 700/մեկ հարյուր ութսունինն հազար յոթ հարյուր/ ՀՀ դրամ որպես 05-001-0392-0005-001-000, 05-001-0392-0005-002, 05-001կադաստրային ծածկագրով անշարժ գույքերի, ՀՀ ՀՔԲ-ի կողմից տրամադրված փոխադրամիջոցների հաշվառման ու գնահատման տվյալների Վոլվո 343 մակնիշի 31 ՏՍ 995 պետհամարանիշի փոխադրամիջոցի գույքահարկերի գումար, ներառյալ տույժերը:
2.Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Գավառի համայնքապետին՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում կամ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան` երկամսյա ժամկետում:
3.Սույն որոշման պահանջները չկատարելու դեպքում, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 88-րդ հոդվածով սահմանված կարգով այն ենթակա է հարկադիր կատարման` ՀՀ ԱՆ Հարկադիր կատարումն ապահովող ծառայության միջոցով՝ անբողոքարկելի դառնալուց եռամսյա ժամկետում:
4.Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն իրականացնում է Գավառ համայնքի ղեկավարը:
5.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման մասին օրենքով սահմանված պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրը:

Հասցե` ՀՀ Գեղարքունիքի մարզ Գավառ համայնք Գր.Լուսավորչի 12

Հեռ..` +374 264 2 34 23

Էլ. փոստ`