Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Հրազդան համայնքը հայտարարում է Հրազդան քաղաքում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող բնակավայրերի նպատակային նշանակության հողամասերի աճուրդ–վաճառք

25.11.2022

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` Հրազդանի համայնքապետարան
ՀՀ կառավարության 12.04.2001թ N 286 որոշման 5-րդ բաժին

Հրազդան համայնքը հայտարարում է Հրազդան քաղաքում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող բնակավայրերի նպատակային նշանակության հողամասերի աճուրդ–վաճառք:
Աճուրդային կարգով օտարման է ներկայացվում կից ֆայլով ներկայացված հողամասերը.

Աճուրդի նախավճարը սահմանվում է հողամասի մեկնարկային գնի 50 տոկոսի չափով, հողամասի քայլի չափը՝ մեկնարկային գնի 5 տոկոսի չափով։ Նախավճարը մուծվում է աճուրդի անցկացման օրը: Աճուրդի մասնակցության մուտքի վճարը՝ 10 000դրամ։ Աճուրդում դրված հողերի նկատմամբ սերվիտուտներ և այլ սահմանափակումներ չկան: Աճուրդին մասնակցել ցանկացողները ներկայացնում են հայտ, մասնակցության համար վճարի անդորրագիր և անձնագիր: Աճուրդի պայմանների ու պահանջների, աճուրդի անցկացման կարգի, ճանապարհների, ջրատարի, կոյուղու, էլեկտրահաղորդման գծերի, գազատարի առկայության մասին կարող են ծանոթանալ Հրազդանի համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողաշինության բաժնում՝ մինչև հայտերի ընդունման վերջնաժամկետի օրը՝ յուրաքանչյուր երեքշաբթի, չորեքշաբթի և ուրբաթ օրերին՝ ժամը 10:00-17:00 ընկած ժամանակահատվածում:
Աճուրդը կկայանա 2022թվականի դեկտեմբերի 27-ին ժամը 11:00–ին Հրազդանի համայնքապետարանում (հասցե` Ք.Հրազդան, Կենտրոն թաղամաս, Սահմանադրության հրապարակ 1)։
Հայտերի ընդունումը և մասնակիցների գրանցումը դադարեցվում են աճուրդի անցկացման օրվանից երեք աշխատանքային օր առաջ:
Հեռ.(060) 70-40-14:
ԱՃՈՒՐԴԻ ԿԱԶՄԱԿԵՐՊԻՉ

Հասցե` ք. Հրազդան, Սահմանադրության հրապարակ 1

Հեռ..` 060-70-40-14

Էլ. փոստ`