Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում «ՎԵԴԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԳԵՂԱՐՎԵՍՏԻ ԴՊՐՈՑ» ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՏՆՕՐԵՆԻ ԹԱՓՈՒՐ ՊԱՇՏՈՆԸ ԶԲԱՂԵՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ

25.11.2022

Տիպ` Պետական ոչ առևտրային կազմակերպությունների գործադիր մարմնի ղեկավարների թափուր պաշտոններ
Հայտատու` «ՎԵԴԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԳԵՂԱՐՎԵՍՏԻ ԴՊՐՈՑ» ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՏՆՕՐԵՆԻ ԹԱՓՈՒՐ ՊԱՇՏՈՆԸ ԶԲԱՂԵՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ
ՀՀ ԿԳՄՍՆ 17.02.2022թ-ի N 08-Ն ՀՐԱՄԱՆ

Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

Վեդի համայնք 25-ը նոյեմբերի 2022թ.

«ՎԵԴԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԳԵՂԱՐՎԵՍՏԻ ԴՊՐՈՑ» ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՏՆՕՐԵՆԻ ԹԱՓՈՒՐ ՊԱՇՏՈՆԸ ԶԲԱՂԵՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ

Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Վեդի համայնքի «Վեդի համայնքի գեղարվեստի դպրոց» համայնքային ոչ առևտրային կազմակերպության (այսուհետ՝ Կազմակերպություն) տնօրենի (այսուհետ՝ Տնօրեն) թափուր պաշտոնը զբաղեցնելու համար 2022 թվականի դեկտեմբերի 26-ին ժամը 11:00-ին, Վեդու համայնքապետարանի շենքում /ք. Վեդի Թումանյան 6/ կանցկացվի մրցույթ «Վեդի համայնքի գեղարվեստի դպրոց» համայնքային ոչ առևտրային կազմակերպության տնօրենի թափուր պաշտոնի համար:
Մրցույթին մասնակցելու իրավունք ունեն տվյալ պաշտոնը զբաղեցնելու համար ներկայացվող պահանջները բավարարող, գրական հայերենին տիրապետող, գործունակ, 18 տարին լրացած ՀՀ քաղաքացիները, ովքեր ունեն՝
1. բարձրագույն կրթություն (բակալավր, դիպլոմավորված մասնագետ, մագիստրոս), հանրային ծառայության առնվազն չորս տարվա ստաժ կամ հինգ տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ համապատասխան բնագավառի առնվազն երեք տարվա աշխատանքային ստաժ՝ հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հունվարի 25-ի N 224-Ն որոշման 9-րդ կետով սահմանված պահանջները:
2. Հայաստանի Հանրապետության «Մշակույթային օրենսդրության» սահմանված չափանիշները բավարարող անձը.
3. իրենց պարտականությունների կատարման համար անհրաժեշտ իրավական ակտերի իմացություն (Հայաստանի Հանրապետության Սահմանադրություն, համապատասխան ոլորտի Հայաստանի Հանրապետության օրենսդրություն և այլ իրավական ակտեր).
4. տրամաբանելու և տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն.
5. ֆինանսատնտեսական գործունեության իրականացման կարողություն.
6. համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն.
7. աշխատանքի կազմակերպման և ղեկավարման անհրաժեշտ հմտություններ.
8. ենթակաների հետ վարվելու անհրաժեշտ էթիկայի կանոնների իմացություն.
9. առնվազն մեկ օտար լեզվի իմացություն:
Դիմող քաղաքացիները Վեդու համայնքապետարանի աշխատակազմ պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը՝
1) դիմում.
2) մեկ լուսանկար՝ 3x4 սմ չափսի.
3) քաղվածք աշխատանքային գրքույկից կամ տեղեկանք աշխատանքային գործունեության մասին.
4) ինքնակենսագրություն.
5) անձնագրի, բարձրագույն կրթության դիպլոմի (արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի) պատճենները.
6) տեղեկանք՝ մշտական բնակության վայրից.
7) հրատարակված հոդվածների ցանկ կամ գիտական կոչումը հավաստող փաստաթղթեր (դրանց առկայության դեպքում):
Քաղաքացին մրցույթին մասնակցելու համար փաստաթղթերը ներկայացնում է անձամբ՝ անձնագրով կամ անձը հաստատող այլ փաստաթղթով:
Փաստաթղթերն ընդունվում են ամեն օր ժամը 9:00-18:00-ն, բացի շաբաթ, կիրակի և այլ ոչ աշխատանքային օրերից: Դիմումների ընդունման վերջին ժամկետն է՝ 2022 դեկտեմբերի 16-ը մինչև ժամը 17:00-ն:
Մրցույթին մասնակցել ցանկացող քաղաքացիները տեղեկություններ և հարցաշարին ծանոթանալու համար կարող են դիմել Վեդու համայնքապետարանի աշխատակազմ /ք.Վեդի, Թումանյան 6, հեռ. /0234/2-33-32 /:

Հասցե` ք. Վեդի, Թումանյան 6

Հեռ..` 02342332

Վեբ կայք` vedimeria@rambler.ru

Էլ. փոստ`