Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում ԿՈՂՄԻՑ ՀՈՂԻ ՀԱՐԿԻ ԳԾՈՎ ՉՎՃԱՐՎԱԾ ՀԱՐԿԱՅԻՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳԱՆՁՄԱՆ ՄԱՍԻՆ

29.11.2022

Տիպ` Գրավոր վարչական ակտերի հրապարակում
Հայտատու` Մեծամորի համայնքապետարան
ՀՀ Սահմանադրության 60-րդ հոդվածի 8-րդ մաս,«Հողի հարկի մասին»ՀՀ օրենքի 1-ին հոդված

ՔԱՂԱՔԱՑԻ ՆՈՐԱՅՐ ՂԱԶԱՐՅԱՆԻ ԿՈՂՄԻՑ ՀՈՂԻ ՀԱՐԿԻ ԳԾՈՎ ՉՎՃԱՐՎԱԾ ՀԱՐԿԱՅԻՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳԱՆՁՄԱՆ ՄԱՍԻՆ


1.Նկարագրական մաս.
Նորայր Ղազարյանը հանդիսանալով հողի հարկ վճարող սուբյեկտ, «Հողի հարկի մասին»ՀՀ օրենքով սահմանված կարգով չի կատարել հողի հարկ վճարելու պարտականությունը, ինչի հետևանքով 2022 թվականի սեպտեմբերի 08-ին «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով վարչական մարմնի նախաձեռնությամբ հարուցվել է հողի հարկի գծով չվճարված հարկային պարտավորության գանձման վարչական վարույթի լսումներ, որին մասնակցելու նպատակով պատշաճ ծանուցվել և չի ներկայացել քաղաքացի Նորայր Ղազարյանը /հիմք՝ փոստային անդորրագիր 02.09.2022թ/:
2.Պատճառաբանական մաս
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին » Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով հարուցված և իրականացված վարչական վարույթի ընթացքում ապահովելով գործի փաստական հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննարկումը՝ բացահայտելով գործի բոլոր հանգամանքները, վարչական մարմինը հաստատաված է համարում հետևյալը.
ՀՀ Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի Եղեգնուտ բնակավայրի արչական սահմաններում գտնվող հողամասերը հանդիսանում են Նորայր Ղազարյանի սեփականությունը և «Հողի հարկի մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով վերջինիս կողմից չի կատարվել հողի հարկ վճարելու պարտականությունները, որի հետևանքով առաջացել է ՀՀ Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի Եղեգնուտ բնակավայրի վարչական սահմաններում գտնվող1.67/վարելահող ջրովի/ հա, 0.6/տնամերձ/ հա, 0.68/ջրովի վարելահող/հա, 0.34/ջրովի վարելահող/հա , 0.65/ջրովի վարելահող/հա հողատարածքների համար հողի հարկի գծով 422302 ՀՀ դրամ հարկային պարտավորություն, որից 276470 ապառքի գումար և 145832/տույժերը հաշվարկված են մինչև 16.09.2022թ ներառյալ/ ապառքը ժամանակին չվճարելու ընթացքում գոյացած տույժերի գումար:
ՀՀ Սահմանադրության 60-րդ հոդվածի 8-րդ մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք պարտավոր է մուծել օրենքին համապատասխան սահմանված հարկեր, տուրքեր, կատարել պետական կամ համայնքային բյուջե մուտքագրվող պարտադիր այլ վճարումներ:
Համաձայն «Հողի հարկի մասին»ՀՀ օրենքի 1-ին հոդվածի՝ հողի հարկ վճարողներ են հանդիսանում հողի սեփականատերը, պետական սեփականություն հանդիսացող հողի մշտական օգտագործողները:
Համաձայն «Հողի հարկի մասին»ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 2-րդ մասի՝ ոչ գյուղատնտեսական նշանակության հողերի համար հարկման օբյեկտ է հանդիսանում հողի կադաստրային գնահատման արժեքը:
Համաձայն «Հողի հարկի մասին»ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի՝ հողի հարկի գումարը համայնքի վարչական սահմաններում գտնվող հողամասերի համար վճարվում է հարկվող օբյեկտի գտնվելու վայրի համայնքի բյուջե:
Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին»ՀՀ օրենքի 38-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ և 4-րդ կետերի՝ համայնքի ղեկավարը, որպես սեփական լիազորություն, օրենքով սահմանված կարգով կազմակերպում է տեղական հարկերի, տուրքերի և վճարների, համայնքի վարչական սահմաններում գտնվող համայնքային և պետական սեփականություն հանդիսացող հողերի, համայնքի սեփականություն հանիսացող գույքի վարձավճարների գանձումն ու վերահսկումը:
Տեղական հարկերը, տուրքերը և վճարները չվճարվող անձանց նկատմամբ օրենքով սահմանված կարգով կիրառում է համապատասխան միջոցներ:
Համաձայն Հարկային օրենսգրքի 397-րդ հոդվածի 1-ին մասի՝ հարկային իրավախախտում է համարվում հարկ վճարողի կամ հարկային գործակալի հակաիրավական այնպիսի գործողությունը կամ անգործությունը, որի համար Օրենսգրքով և (կամ) վճարների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված է հարկային պատասխանատվություն:
Համաձայն Հարկային օրենսգրքի 400-րդ հոդվածի 1-ին մասի՝ հարկային իրավախախտման համար որպես հարկային պատասխանատվության տեսակ կարող է կիրառվել տուգանքը:
Համաձայն Հարկային օրենսգրքի 401-րդ հոդվածի 1-ին մասի հարկի վճարումը սահմանված ժամկետներից ուշացնելու դեպքում ժամկետանց յուրաքանչյուր օրվա համար հարկ վճարողը կամ հարկային գործակալը վճարում է տույժ:
Համաձայն Հարկային օրենսգրքի 447-րդ հոդվածի 1.1-րդ մասի հարկային պարտավորությունները 2018 թվականի հունվարի 1-ից հետո դադարած չեն համարվում և ենթակա են կատարման մինչև Օրենսգիրքն ուժի մեջ մտնելը գործող օրենսդրությամբ սահմանված ընդհանուր կարգով և ժամկետներում:

3.Եզրափակիչ մաս.
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ Սահմանադրության 60-րդ հոդվածի 8-րդ կետով, ՀՀ Հարկային օրենսգրքի 397-րդ հոդվածի 1-ին մասով, 400-րդ հոդվածի 1-ին մասով, 401-րդ 1-ին մասով և 447-րդ հոդվածի 1.1-րդ մասով, «Տեղական ինքնակառավարման մասին»ՀՀ օրենքի 24-րդ, 38-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ, 4-րդ կետերով, «Հողի հարկի մասին»ՀՀ օրենքի 1-2-րդ և 16-րդ հոդվածներով և «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի «բ» ենթակետով, 53-60-րդ հոդվածներով

Որոշում եմ

1. Նորայր Ղազարյանից հօգուտ Մեծամոր համայնքի բյուջեի հանձել 422302 ՀՀ դրամ, որպես ՀՀ Արմավիրի մարզի Մեծամոր համայքնիԵղեգնուտ բնակավայրի վարչական սահմաններում գտնվող հողամասի հողի հարկի պարտավորություն:
2.Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 305-րդ
հոդվածի համաձայն տուգանքը պետք է վճարվի սույն որոշումը իրավախախտում կատարած անձի կողմից իրազեկվելուց ոչ ուշ քան տասնհինգ օրվա ընթացքում՝ ֆինանսների նախարարության 900335239373 հաշվեհամարին` ստացող Մեծամորի համայնքապետարան:
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում վարչական ակտի հասցեատիրոջն «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին » ՀՀ օրենքի 59-րդ հոդվածով սահմանված կարգով իրազեկելուն հաջորդող օրվանից:
4. Դրամական պահանջները չկատարելու դեպքում սույն որոշումը կներկայացվի հարկադիր կատարման «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին » ՀՀ օրենքին համապատասխան՝ վարչական ակտն անբողոքարկելի դառնալուց հետո եռամսյա ժամկետում:
5. Սույն որոշումը կարող է բողոքարկվել վարչական կարգով Մեծամոր համայնքի ղեկավարին՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում կամ դատական կարգով ՝ ՀՀ վարչական դատարան՝ երկամսյա ժամկետում :

Հասցե` Արմավիրի մարզ, Մեծամոր համայնք ք.Մեծամնոր

Հեռ..` 02374855

Էլ. փոստ`