Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում ՀՀ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶ ՎԱՂԱՐՇԱՊԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ 07.11.2022Թ. ՈՐՈՇՈՒՄ ԹԻՎ 2004Ա՝ ԴԵՐԵՆԻԿ ԱՂԱԲԵԿԻ ՄԱՐԳԱՐՅԱՆԻՑ ՈՉ ՍԱՀՄԱՆՎԱԾ ՏԵՂՈՒՄ ԱՌԵՎՏՈՒՐ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՎԱՐՉԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿԵԼՈՒ ԵՎ ՏՈՒԳԱՆՔ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

29.11.2022

Տիպ` Գրավոր վարչական ակտերի հրապարակում
Հայտատու` ՀՀ Արմավիրի մարզի Վաղարշապատի համայնքապետարան
<<Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 59-րդ հոդված

ՈՉ ՍԱՀՄԱՆՎԱԾ ՏԵՂՈՒՄ ԱՌԵՎՏՈՒՐ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԴԵՐԵՆԻԿ ՄԱՐԳԱՐՅԱՆ ԱՂԱԲԵԿԻ ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐՈՋԸ ՎԱՐՉԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿԵԼՈՒ ԵՎ
ՏՈՒԳԱՆՔ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Վաղարշապատ համայնքի ղեկավարը, քննության առնելով թիվ 31/22 վարչական գործը՝ Վաղարշապատ համայնքի Էջմիածին քաղաքի Սբ. Մ. Մաշտոց փողոցի 22 հասցեում Դերենիկ Մարգարյան Աղաբեկի անհատ ձեռնարկատիրոջ կողմից ոչ սահմանված տեղում առևտուր իրականացնելու վերաբերյալ, պարզեց, որ
Դերենիկ Մարգարյան Աղաբեկի անհատ ձեռնարկատիրոջ /հասցե՝ ք.Էջմիածին, Միչուրին փող., 29Բ տուն, պետ. գրանցման համար՝ 38.04204/ 2006-04-03, ՀՎՀՀ՝ 52140957/ կողմից Վաղարշապատ համայնքի Էջմիածին քաղաքի Սբ. Մ. Մաշտոց փողոցի 22 հասցեում կատարվել է Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 162-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված վարչական իրավախախտման հատկանիշներ պարունակող արարք, այն է՝ ոչ սահմանված տեղում առևտուր իրականացնելը, ինչի կապակցությամբ Էջմիածին քաղաքի Բնակարանային կոմունալ վարչության աշխատակիցների կողմից 13.10.2022 թվականին կազմված թիվ 3 արձանագրության հիման վրա 2022 թվականի հոկտեմբերի 13-ին «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի «ա» ենթակետի և նույն օրենքի 31-րդ հոդվածով սահմանված կարգով, Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 162-րդ հոդվածի 1-ին մասի պահանջների խախտման փաստով հարուցվել է վարչական վարույթ: Վաղարշապատի համայնքապետարանի վարչական իրավախախտման դեպքերով հարուցված վարչական վարույթի շրջանակներում գործերի ուսումնասիրման, նախապատրաստման և հաշվառման աշխատանքների իրականացման հանձնաժողովը, հրավիրել և անցկացրել է լսումներ Դերենիկ Մարգարյան Աղաբեկի անհատ ձեռնարկատիրոջ մասնակցությամբ:

Վարչական ակտն ընդունելու համար հիմք հանդիսացող փաստերը
• Էջմիածին քաղաքի Բնակարանային կոմունալ վարչության աշխատակիցների կողմից 13.10.2022 թվականին կազմված թիվ 3 արձանագրությունը և լուսանկարները:
• Հանձնաժողովի 26.10.2022թ. թիվ 31/22 վարչական գործով լսումներ անցկացնելու վերաբերյալ արձանագրությունը:
• Իրավախախտման վայր հանդիսացող Վաղարշապատ համայնքի Էջմիածին քաղաքի Սբ. Մ. Մաշտոց փողոցի 22 հասցեում առևտուր կազմակերպելու վերաբերյալ 13.10.2022 թվականին արված լուսանկարները:
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով հարուցված և իրականացված վարչական վարույթի ընթացքում գործի փաստական հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննության արդյունքում, բացահայտելով գործի բոլոր հանգամանքները և հիմք ընդունելով վերոհիշյալ փաստերը, վարչական մարմինը հաստատված է համարում հետևյալը.
Դերենիկ Մարգարյան Աղաբեկի անհատ ձեռնարկատերը Վաղարշապատ համայնքի Էջմիածին քաղաքի Սբ. Մ. Մաշտոց փողոցի 22 հասցեում, իրականացրել է առևտուր, դրա համար ոչ սահմանված տեղում:
Նշված փաստական հանգամանքները հաշվի առնելով՝ 2022 թվականի հոկտեմբերի 26-ին Վաղարշապատի համայնքապետարանում հրավիրվել է լսում Դերենիկ Մարգարյան Աղաբեկի բացակայությամբ:
Վերջինս պատշաճ ծանուցված լինելով վարչական նիստի անցկացման վայրի և ժամանակի մասին չի ներկայացել լսմանը /հիմք՝ փոստային առաքանի ALO106166522AM/:


Վարչական ակտ ընդունելու իրավական հիմերը.
Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի առաջին մասի 26-րդ կետի` համայնքի ղեկավարը, օրենքով նախատեսված դեպքերում և կարգով անձանց ենթարկում է վարչական պատասխանատվության:
Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 162 հոդվածի 1-ին մասի համաձայն՝ ոչ սահմանված տեղերում առևտուր իրականացնելը կամ ծառայություն մատուցելը՝ առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի յոթանասունապատիկից մինչև հարյուրապատիկի չափով:
<<Առևտրի և ծառայությունների մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ հոդվածի երկրորդ մասի համաձայն՝ առևտրի իրականացման վայրի տեսակներն են` առևտրի կենտրոնները, սպառողական ապրանքների շուկաները, գյուղատնտեսական արտադրանքի շուկաները, կենդանիների շուկաները, տոնավաճառները (վերնիսաժները) և ցուցահանդես-վաճառքի անցկացման վայրերը:
Նույն օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ առևտրի իրականացման վայրերում առուվաճառքն իրականացնում են իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերերը, բացառությամբ սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված դեպքերի:
Տվյալ դեպքում` Դերենիկ Մարգարյան Աղաբեկի անհատ ձեռնարկատերը Վաղարշապատ համայնքի Էջմիածին քաղաքի Սբ. Մ. Մաշտոց փողոցի 22 հասցեում, իրականացրել է առևտուր, դրա համար ոչ սահմանված տեղում ։
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 162-րդ հոդվածի 1-ին մասով, 23-րդ, 25-րդ, 32-րդ հոդվածներով, <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 26-րդ կետով, <<Առևտրի և ծառայությունների մասին>> ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ մասով, 5-րդ հոդվածի 1-ին մասով և <<Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին>> ՀՀ օրենքի 53-րդ, 58-60-րդ հոդվածներով՝


ՈՐՈՇՈՒՄ ԵՄ

1. Դերենիկ Մարգարյան Աղաբեկի անհատ ձեռնարկատիրոջ նկատմամբ նշանակել տուգանք՝ ոչ սահմանված տեղերում առևտուր իրականացնելու համար՝ 70 000 /յոթանասուն հազար/ ՀՀ դրամի չափով:
2. Նախազգուշացնել Դերենիկ Մարգարյան Աղաբեկի անհատ ձեռնարկատիրոջը, որ սույն որոշմամբ տուգանք նշանակելուց հետո Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 162-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը վարչական տույժի նշանակման օրվանից հետո` մեկ տարվա ընթացքում, կրկին կատարելը՝ առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով:
3. Սույն որոշումը կարող է դատական կարգով բողոքարկվել ՀՀ վարչական դատարան՝ «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 70-րդ և ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 73-րդ հոդվածներով նախատեսված կարգով՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։
4. Սույն որոշման պահանջները չկատարելու դեպքում, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 88-րդ հոդվածով սահմանված կարգով այն ենթակա է հարկադիր կատարման` ՀՀ ԱՆ հարկադիր կատարումն ապահովող ծառայության միջոցով` անբողոքարկելի դառնալուց հետո եռամսյա ժամկետում:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում կողմերին իրազեկելուն հաջորդող օրվանից կամ սույն որոշմամբ ուղղակիորեն շոշափվող անձանց վերաբերյալ տեղեկությունները հայտնի չլինելու դեպքում հրապարակման պահից, azdarar.am կայքի և /կամ համայնքապետարանի տեղեկագրերում հրատարակելու միջոցով:

Հասցե` ՀՀ Արմավիրի մարզ, ք.Էջմիածին, Սբ.Մ.Մաշտոց 0

Հեռ..` (0231)5-36-63 (650)

Վեբ կայք` http://ejmiatsin.am/

Էլ. փոստ`