Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում ԽԱՉԻԿ ՍԱՐԳՍԻ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՎԱՐՉԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹ ՀԱՐՈՒՑԵԼՈՒ ՄԱՍԻՆ

06.12.2022

Տիպ` Գրավոր վարչական ակտերի հրապարակում
Հայտատու` Ջրվեժի համայնքապետարան
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 59-րդ հոդվածի 5-րդ կետի համաձայն

Ղեկավարվելով Հարկային օրենսգրքի 226-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի «բ» ենթակետով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետով և 34-րդ հոդվածով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 26-րդ կետով, հիմք ընդունելով աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական, եկամուտների հաշվառման և հավաքագրման, ծրագրերի կազմման և համակարգման բաժնի պետ Սոնա Հովհաննիսյանի՝ 2022 թվականի դեկտեմբերի 2-ի զեկուցագիրը՝ Խաչիկ Սարգսի Սարգսյանին սեփականության իրավունքով պատկանող՝ Ջրվեժ համայնքի Ձորաղբյուր գյուղի, այգեգործական 7-րդ թաղամաս, թիվ 24 հասցեում գտնվող (կադաստրային ծածկագիր՝ 07-042-0167-0008 և 07-042-0161-0017)՝ Հարկային օրենսգրքով նախատեսված՝ անշարժ գույքերի հարկի չկատարված պարտավորության վերաբերյալ, այն է՝ 121 777 (մեկ հարյուր քսանմեկ հազար յոթ հարյուր յոթանասունյոթ) Հայաստանի Հանրապետության դրամ, այդ թվում՝ 83 412 (ութսուներեք հազար չորս հարյուր տասներկու) դրամ ապառք, 38 365 (երեսունութ հազար երեք հարյուր վաթսունհինգ) դրամ տույժ, որոշում եմ.

1. Խաչիկ Սարգսի Սարգսյանի նկատմամբ հարուցել վարչական վարույթ:
2.Վարչական վարույթի քննարկման օրը նշանակել 2022 թվականի դեկտեմբերի 22-ին, ժամը 17։20-ին:
3. Սույն որոշումն օրենքով սահմանված կարգով և ժամկետում ծանուցել Խաչիկ Սարգսի Սարգսյանին:
4.Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել ֆինանսատնտեսագիտական, եկամուտների հաշվառման և հավաքագրման, ծրագրերի կազմման և համակարգման բաժնի պետ Սոնա Հովհաննիսյանի վրա:

Հասցե` Կոտայքի մարզ, գ․Ջրվեժ, Մելքոնյան փողոց, թիվ 76

Հեռ..` 010684929

Վեբ կայք` www.jrvezh.am

Էլ. փոստ`