Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում ՔՆԱՐԻԿ ՍՈՍԻԿԻ ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՎԱՐՉԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹ ՀԱՐՈՒՑԵԼՈՒ ՄԱՍԻՆ

06.12.2022

Տիպ` Գրավոր վարչական ակտերի հրապարակում
Հայտատու` Ջրվեժի համայնքապետարան
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 59-րդ հոդվածի 5-րդ կետի համաձայն

Ղեկավարվելով Հարկային օրենսգրքի 226-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի «բ» ենթակետով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետով և 34-րդ հոդվածով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 26-րդ կետով, հիմք ընդունելով աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական, եկամուտների հաշվառման և հավաքագրման, ծրագրերի կազմման և համակարգման բաժնի պետ Սոնա Հովհաննիսյանի՝ 2022 թվականի դեկտեմբերի 2-ի զեկուցագիրը՝ Քնարիկ Սոսիկի Խաչատուրյանին սեփականության իրավունքով պատկանող՝ Ջրվեժ համայնքի Ձորաղբյուր գյուղում գտնվող (կադաստրային ծածկագիր՝ 07-042-0018-0011)՝ Հարկային օրենսգրքով նախատեսված՝ անշարժ գույքի հարկի չկատարված պարտավորության վերաբերյալ, այն է՝ 572 160 (հինգ հարյուր յոթանասուներկու հազար մեկ հարյուր վաթսուն) Հայաստանի Հանրապետության դրամ, այդ թվում՝ 369 732 (երեք հարյուր վաթսունիննը հազար յոթ հարյուր երեսուներկու) դրամ ապառք, 202 428 (երկու հարյուր երկու հազար չորս հարյուր քսանութ) դրամ տույժ, որոշում եմ.

1. Քնարիկ Սոսիկի Խաչատուրյանի նկատմամբ հարուցել վարչական վարույթ:
2.Վարչական վարույթի քննարկման օրը նշանակել 2022 թվականի դեկտեմբերի 22-ին, ժամը 17։40-ին:
3. Սույն որոշումն օրենքով սահմանված կարգով և ժամկետում ծանուցել Քնարիկ Սոսիկի Խաչատուրյանին:
4.Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել ֆինանսատնտեսագիտական, եկամուտների հաշվառման և հավաքագրման, ծրագրերի կազմման և համակարգման բաժնի պետ Սոնա Հովհաննիսյանի վրա:

Հասցե` Կոտայքի մարզ, գ․Ջրվեժ, Մելքոնյան փողոց, թիվ 76

Հեռ..` 010684929

Վեբ կայք` www.jrvezh.am

Էլ. փոստ`