Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում ՀՈՂԻ ՀԱՐԿԻ ԳԾՈՎ ՉՎՃԱՐՎԱԾ ՀԱՐԿԱՅԻՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԳԱՆՁԵԼՈՒ ՄԱՍԻՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 16-Ի N 1630-Ա ՈՐՈՇՈՒՄ

05.01.2023

Տիպ` Գրավոր վարչական ակտերի հրապարակում
Հայտատու` ՀՀ Սյունիքի մարզի Կապանի համայնքապետարան
Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին ՀՀ օրենքի 59-րդ հոդված

Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապան համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Գոռ Թադևոսյանս քննության առնելով Կարեն Հուսիկի Ծատրյանի նկատմամբ հարուցված վարչական վարույթի նյութերը, պ ա ր զ ե ց ի
1․ Նկարագրական մաս․
Կարեն Հուսիկի Ծատրյանը հանդիսանալով հողի հարկ վճարող սուբյեկտներ, իրավահարաբերության ծագման պահին գործող «Հողի հարկի մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով չեն կատարել անշարժ գույքի՝ հողի հարկ վճարելու պարտականությունը, ինչի կապակցությամբ 2022 թվականի հոկտեմբերի 13-ին «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի բ) կետի և 34-րդ հոդվածի հիմքերով հարուցվել է չվճարված հարկային պարտավորությունների գանձման վարչական վարույթ։
2․Պատճառաբանական մաս․
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով հարուցված և իրականացված վարչական վարույթի ընթացքում ապահովելով գործի փաստական հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննարկումը՝ բացահայտելով գործի բոլոր հանգամանքները, վարչական մարմինը հաստատված է համարում վարչական ակտն ընդունելու համար էական նշանակություն ունեցող հետևյալ փաստերը․
• Կապանի համայնքապետարանի եկամուտների գանձման, առևտրի և սպասարկման բաժնի 12․10․2022թ․ տեղեկանքների համաձայն՝ ՀՀ Սյունիքի մարզի Կապան համայնքի Նորաշենիկ բնակավայրում գտնվող և սեփականության իրավունքով Կարեն Հուսիկի Ծատրյանին պատկանող հողի հարկի գծով 2018-2020թթ․ համար հաշվարկված պարտավորությունները կազմում են - (տնամերձ հողամաս, ծածկագիրը՝ 09-067-0009-0006)՝ 3120 ՀՀ դրամ, որից ապառք՝ 2322 ՀՀ դրամ, տույժ՝ 798 ՀՀ դրամ, (տնամերձ հողամաս, ծածկագիրը՝ 09-067-0103-0011)՝ 673 ՀՀ դրամ, որից ապառք՝ 501 ՀՀ դրամ, տույժ՝ 172 ՀՀ դրամ, (հնդավոր, ծածկագիրը՝ 09-067-0127-0001)՝ 3850 ՀՀ դրամ, որից ապառք՝ 2865 ՀՀ դրամ, տույժ՝ 985 ՀՀ դրամ, (հնդավոր, ծածկագիրը՝ 09-067-0125-0003)՝ 7221 ՀՀ դրամ, որից ապառք՝ 5373 ՀՀ դրամ, տույժ՝ 1848 ՀՀ դրամ, (անջրդի վարելահող, ծածկագիրը՝ 09-067-0118-0005)՝ 6769 ՀՀ դրամ, որից ապառք՝ 5037 ՀՀ դրամ, տույժ՝ 1732 ՀՀ դրամ, (անջրդի վարելահող, ծածկագիրը՝ 09-067-0112-0007)՝ 3930 ՀՀ դրամ, որից ապառք՝ 2925 ՀՀ դրամ, տույժ՝ 1005 ՀՀ դրամ, (անջրդի վարելահող, ծածկագիրը՝ 09-067-0120-0017)՝ 1987 ՀՀ դրամ, որից ապառք՝ 1479 ՀՀ դրամ, տույժ՝ 508 ՀՀ դրամ, (ոչ գ/ն հողամաս, ծածկագիրը՝ 09-067-0029-0002)՝ 1077 ՀՀ դրամ, որից ապառք՝ 801 ՀՀ դրամ, տույժ՝ 276 ՀՀ դրամ։
ՀՀ Սահմանադրության (2015 թվականի փոփոխություններով) 60-րդ հոդվածի 8-րդ մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք պարտավոր է մուծել օրենքին համապատասխան սահմանված հարկեր, տուրքեր, կատարել պետական կամ համայնքային բյուջե մուտքագրվող պարտադիր այլ վճարումներ:
Իրավահարաբերության ծագման պահին գործող «Հողի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ՝ նաև Օրենք) 1-ին հոդվածի համաձայն՝ հողի հարկ վճարող են հանդիսանում հողի սեփականատերերը, պետական սեփականություն հանդիսացող հողի մշտական օգտագործողները։
Օրենքի 3-րդ հոդվածի համաձայն` հողի հարկի չափը կապված չէ վճարողների տնտեսական գործունեության արդյունքներից և սահմանվում է հողակտորի միավոր մակերեսի համար հաստատագրված վճարի ձևով, որը վճարվում է տարվա համար:
Օրենքի 7-րդ հոդվածի համաձայն` հողի հարկի պարտավորությունն առաջանում է հարկվող օբյեկտ համարվող հողամասի կամ դրա մի մասի նկատմամբ օրենքով սահմանված կարգով սեփականության կամ մշտական օգտագործման իրավունքի ծագման ամսվան հաջորդող ամսվա 1-ից: Հողի հարկի պարտավորությունը դադարում է հարկվող օբյեկտ համարվող հողամասի կամ դրա մի մասի նկատմամբ սեփականության կամ մշտական օգտագործման իրավունքն օրենքով սահմանված կարգով դադարելու ամսվան հաջորդող ամսվա 1-ից:
Օրենքի 16-րդ համաձայն` Ֆիզիկական անձինք հողի հարկի տարեկան գումարը նույն հոդվածով սահմանված կարգով համապատասխան բյուջե են վճարում երկու հավասար մասերով, մինչև հաշվետու տարվա նոյեմբերի 15-ը (ներառյալ) և մինչև հաջորդ տարվա ապրիլի 15-ը (ներառյալ): Հողի հարկի գումարը վճարվում է` ա) համայնքի վարչական սահմաններում գտնվող հողամասերի համար՝ հարկվող օբյեկտի գտնվելու վայրի համայնքի բյուջե. բ) համայնքների վարչական սահմաններից դուրս գտնվող հողամասերի համար՝ Հայաստանի Հանրապետության պետական բյուջե:
Օրենքի 18-րդ հոդվածի համաձայն՝ օրենքը խախտելու համար վճարողները, (․․․) պատասխանատվություն են կրում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
ՀՀ հարկային օրենսգրքի 401-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` հարկի վճարումը սահմանված ժամկետներից ուշացնելու դեպքում ժամկետանց յուրաքանչյուր օրվա համար հարկ վճարողը կամ հարկային գործակալը վճարում է տույժ։
Այսպիսով, Կարեն Հուսիկի Ծատրյանը՝ հանդիսանալով հողի հարկ վճարող սուբյեկտ, օրենքով սահմանված կարգով չի վճարել ՀՀ Սյունիքի մարզի Կապան համայնքի Նորաշենիկ բնակավայրում գտնվող և սեփականության իրավունքով իրեն պատկանող հողի (տնամերձ հողամասերի, հնդավորի, անջրդի վարելահողերի և ոչ գ/ն հողամասի) հարկի գծով 2018-2020 թվականների համար հաշվարկված հարկային պարտավորությունները, ինչի հետևանքով հողի հարկի գծով չմարված հարկային ամբողջ պարտավորությունը կազմում է 28627 ՀՀ դրամ։
3․ Եզրափակիչ մաս․
Հաշվի առնելով վերը շարադրված հիմնավորումները և ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ, 38-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ, 4-րդ կետերով, իրավահարաբերության ծագման պահին գործող Հողի հարկի մասին ՀՀ օրենքի 16-րդ հոդվածով, ՀՀ Հարկային օրենսգրքի 401-րդ հոդվածով և «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 53-61-րդ հոդվածներով՝ ո ր ո շ ու մ եմ՝
1. Կարեն Հուսիկի Ծատրյանից հօգուտ Կապան համայնքի բյուջեի գանձել 3120 ՀՀ դրամ /ապառք՝ 2322 ՀՀ դրամ, տույժ՝ 798 ՀՀ դրամ/, որպես ՀՀ Սյունիքի մարզի Կապան համայնքի Նորաշենիկ բնակավայրում գտնվող և սեփականության իրավունքով նրան պատկանող անշարժ գույքի՝ 09-067-0009-0006 ծածկագրով տնամերձ հողամասի համար վճարման ենթակա հարկի գումար։
2․ Կարեն Հուսիկի Ծատրյանից հօգուտ Կապան համայնքի բյուջեի գանձել 673 ՀՀ դրամ /ապառք՝ 501 ՀՀ դրամ, տույժ՝ 172 ՀՀ դրամ/, որպես ՀՀ Սյունիքի մարզի Կապան համայնքի Նորաշենիկ բնակավայրում գտնվող և սեփականության իրավունքով նրան պատկանող անշարժ գույքի՝ 09-067-0103-0011 ծածկագրով տնամերձ հողամասի համար վճարման ենթակա հարկի գումար։
3. Կարեն Հուսիկի Ծատրյանից հօգուտ Կապան համայնքի բյուջեի գանձել 3850 ՀՀ դրամ /ապառք՝ 2865 ՀՀ դրամ, տույժ՝ 985 ՀՀ դրամ/, որպես ՀՀ Սյունիքի մարզի Կապան համայնքի Նորաշենիկ բնակավայրում գտնվող և սեփականության իրավունքով նրան պատկանող անշարժ գույքի՝ 09-067-0127-0001 ծածկագրով հնդավորի համար վճարման ենթակա հարկի գումար։
4. Կարեն Հուսիկի Ծատրյանից հօգուտ Կապան համայնքի բյուջեի գանձել 7221 ՀՀ դրամ /ապառք՝ 5373 ՀՀ դրամ, տույժ՝ 1848 ՀՀ դրամ/, որպես ՀՀ Սյունիքի մարզի Կապան համայնքի Նորաշենիկ բնակավայրում գտնվող և սեփականության իրավունքով նրան պատկանող անշարժ գույքի՝ 09-067-0125-0003 ծածկագրով հնդավորի համար վճարման ենթակա հարկի գումար։
5. Կարեն Հուսիկի Ծատրյանից հօգուտ Կապան համայնքի բյուջեի գանձել 6769 ՀՀ դրամ /ապառք՝ 5037 ՀՀ դրամ, տույժ՝ 1732 ՀՀ դրամ/, որպես ՀՀ Սյունիքի մարզի Կապան համայնքի Նորաշենիկ բնակավայրում գտնվող և սեփականության իրավունքով նրան պատկանող անշարժ գույքի՝ 09-067-0118-0005 ծածկագրով անջրդի վարելահողի համար վճարման ենթակա հարկի գումար։
6. Կարեն Հուսիկի Ծատրյանից հօգուտ Կապան համայնքի բյուջեի գանձել 3930 ՀՀ դրամ /ապառք՝ 2925 ՀՀ դրամ, տույժ՝ 1005 ՀՀ դրամ/, որպես ՀՀ Սյունիքի մարզի Կապան համայնքի Նորաշենիկ բնակավայրում գտնվող և սեփականության իրավունքով նրան պատկանող անշարժ գույքի՝ 09-067-0112-0007 ծածկագրով անջրդի վարելահողի համար վճարման ենթակա հարկի գումար։
7. Կարեն Հուսիկի Ծատրյանից հօգուտ Կապան համայնքի բյուջեի գանձել 1987 ՀՀ դրամ /ապառք՝ 1479 ՀՀ դրամ, տույժ՝ 508 ՀՀ դրամ/, որպես ՀՀ Սյունիքի մարզի Կապան համայնքի Նորաշենիկ բնակավայրում գտնվող և սեփականության իրավունքով նրան պատկանող անշարժ գույքի՝ 09-067-0120-0017 ծածկագրով անջրդի վարելահողի համար վճարման ենթակա հարկի գումար։
8․ Կարեն Հուսիկի Ծատրյանից հօգուտ Կապան համայնքի բյուջեի գանձել 1077 ՀՀ դրամ /ապառք՝ 801 ՀՀ դրամ, տույժ՝ 276 ՀՀ դրամ/, որպես ՀՀ Սյունիքի մարզի Կապան համայնքի Նորաշենիկ բնակավայրում գտնվող և սեփականության իրավունքով նրան պատկանող անշարժ գույքի՝ 09-067-0029-0002 ծածկագրով ոչ գ/ն հողամասի համար վճարման ենթակա հարկի գումար։
9. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում վարչական ակտի հասցեատիրոջն «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 59-րդ հոդվածով սահմանված կարգով իրազեկելուն հաջորդող օրվանից։
10․ Դրամական պահանջները չկատարելու դեպքում սույն որոշումը կներկայացվի հարկադիր կատարման «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքին համապատասխան` վարչական ակտն անբողոքարկելի դառնալուց հետո՝ եռամսյա ժամկետում:
11. Սույն որոշումը կարող է բողոքարկվել վարչական կարգով Կապան համայնքի ղեկավարին՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում կամ դատական կարգով՝ ՀՀ վարչական դատարան՝ երկամսյա ժամկետում։

Հասցե` ք․Կապան, Ա․Մանուկյան փ․ 5ա

Հեռ..` +374-285-42036

Էլ. փոստ`