Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում ԳՈՒՅՔԱՀԱՐԿԻ ԵՎ ՀՈՂԻ ՀԱՐԿԻ ԳԾՈՎ ՉՎՃԱՐՎԱԾ ՀԱՐԿԱՅԻՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԳԱՆՁԵԼՈՒ ՄԱՍԻՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 28-Ի N 1657-Ա ՈՐՈՇՈՒՄ

05.01.2023

Տիպ` Գրավոր վարչական ակտերի հրապարակում
Հայտատու` ՀՀ Սյունիքի մարզի Կապանի համայնքապետարան
Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին ՀՀ օրենքի 59-րդ հոդված

Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապան համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանս քննության առնելով Լյուդմիլա Հարությունի Հարությունյանի նկատմամբ հարուցված վարչական վարույթի նյութերը, պ ա ր զ ե ց ի
1․ Նկարագրական մաս․
Լյուդմիլա Հարությունի Հարությունյանը հանդիսանալով գույքահարկ և հողի հարկ վճարող սուբյեկտ, իրավահարաբերության ծագման պահին գործող «Գույքահարկի մասին» և «Հողի հարկի մասին» ՀՀ օրենքներով սահմանված կարգով չի կատարել գույքահարկ և հողի հարկ վճարելու պարտականությունը, ինչի կապակցությամբ 2022 թվականի հոկտեմբերի 27-ին «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի բ) կետի և 34-րդ հոդվածի հիմքերով հարուցվել է չվճարված հարկային պարտավորությունների գանձման վարչական վարույթ։
2․Պատճառաբանական մաս․
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով հարուցված և իրականացված վարչական վարույթի ընթացքում ապահովելով գործի փաստական հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննարկումը՝ բացահայտելով գործի բոլոր հանգամանքները, վարչական մարմինը հաստատված է համարում վարչական ակտն ընդունելու համար էական նշանակություն ունեցող հետևյալ փաստերը․
• Կապանի համայնքապետարանի եկամուտների գանձման, առևտրի և սպասարկման բաժնի 27․10․2022թ․ տեղեկանքների համաձայն՝ ՀՀ Սյունիքի մարզի Կապան քաղաքի Շահումյան 3/1 հասցեում գտնվող և սեփականության իրավունքով Լյուդմիլա Հարությունի Հարությունյանին պատկանող 09-001-0511-0001-015-001 ծածկագրով հասարակական նշանակության շինության գույքահարկի գծով 2019-2021թ․ համար հաշվարկված պարտավորությունը կազմում է 20958 ՀՀ դրամ, որից ապառք՝ 16878 ՀՀ դրամ, տույժ՝ 4080 ՀՀ դրամ, իսկ Կապան համայնքի Վանեք բնակավայրում գտնվող 09-091-0119-0012 ծածկագրով խոտհարկի մասով 2019-2020թթ․ համար հաշվարկված հողի հարկի պարտավորությունները՝ 6378 ՀՀ դրամ, որից ապառք՝ 4934 ՀՀ դրամ, տույժ՝ 1444 ՀՀ դրամ, 09-091-0007-0002 ծածկագրով ոչ գ/ն այգեգործական հողի մասով 2019-2020թթ․ համար հաշվարկված հողի հարկի պարտավորությունները՝ 2859 ՀՀ դրամ, որից ապառք՝ 2212 ՀՀ դրամ, տույժ՝ 6474 ՀՀ դրամ։
ՀՀ Սահմանադրության (2015 թվականի փոփոխություններով) 60-րդ հոդվածի 8-րդ մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք պարտավոր է մուծել օրենքին համապատասխան սահմանված հարկեր, տուրքեր, կատարել պետական կամ համայնքային բյուջե մուտքագրվող պարտադիր այլ վճարումներ:
Իրավահարաբերության ծագման պահին գործող «Գույքահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ՝ նաև Օրենք) 2-րդ հոդվածի 1-ին պարբերության համաձայն՝ գույքահարկը սեփականության իրավունքով նույն օրենքի 3-րդ հոդվածում նշված անձանց պատկանող հարկվող օբյեկտ համարվող գույքի համար սույն օրենքով սահմանված կարգով և չափով համապատասխան բյուջեներ վճարվող ուղղակի հարկ է, որը կախված չէ հարկ վճարողների տնտեսական գործունեության արդյունքներից:
Օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` գույքահարկ վճարող են համարվում Հայաստանի Հանրապետությունում և օտարերկրյա պետություններում ստեղծված կազմակերպությունները, միջազգային կազմակերպությունները և դրանց կողմից Հայաստանի Հանրապետությունից դուրս ստեղծված կազմակերպությունները, Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, օտարերկրյա քաղաքացիները, ինչպես նաև քաղաքացիություն չունեցող անձինք, որոնց Հայաստանի Հանրապետության տարածքում պատկանում է նույն օրենքի 4-րդ հոդվածով սահմանված հարկվող օբյեկտ համարվող գույքը, բացառությամբ Հայաստանի Հանրապետության պետական մարմինների, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի, Հայաստանի Հանրապետության տեղական ինքնակառավարման մարմինների և հիմնարկների:
Օրենքի 4-րդ հոդվածի համաձայն` գույքահարկով հարկվող oբյեկտ են համարվում շենքերը և շինությունները` (․․․) արտադրական նշանակության շինությունը (․․․)։
Օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ ֆիզիկական անձինք գույքահարկի տարեկան գումարը սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված կարգով համապատասխան բյուջե են վճարում մինչև հաշվետու տարվա դեկտեմբերի 1-ը ներառյալ։
Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով և համամասնությամբ գույքահարկի գումարը վճարվում է` համայնքի վարչական տարածքում գտնվող շինությունների համար` հարկվող օբյեկտի գտնվելու վայրի համայնքի բյուջե, իսկ համայնքների վարչական տարածքներից դուրս գտնվող շինությունների համար` Հայաստանի Հանրապետության պետական բյուջե. հարկվող օբյեկտ համարվող փոխադրամիջոցի համար` գույքահարկ վճարող կազմակերպության գտնվելու (հաշվառման) վայրի համայնքի բյուջե: (․․․)։
Օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ օրենքը խախտելու համար գույքահարկ վճարողները, (․․․) պատասխանատվություն են կրում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
Իրավահարաբերության ծագման պահին գործող «Հողի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ՝ նաև Օրենք) 1-ին հոդվածի համաձայն՝ հողի հարկ վճարող են հանդիսանում հողի սեփականատերերը, պետական սեփականություն հանդիսացող հողի մշտական օգտագործողները։
Օրենքի 3-րդ հոդվածի համաձայն` հողի հարկի չափը կապված չէ վճարողների տնտեսական գործունեության արդյունքներից և սահմանվում է հողակտորի միավոր մակերեսի համար հաստատագրված վճարի ձևով, որը վճարվում է տարվա համար:
Օրենքի 7-րդ հոդվածի համաձայն` հողի հարկի պարտավորությունն առաջանում է հարկվող օբյեկտ համարվող հողամասի կամ դրա մի մասի նկատմամբ օրենքով սահմանված կարգով սեփականության կամ մշտական օգտագործման իրավունքի ծագման ամսվան հաջորդող ամսվա 1-ից: Հողի հարկի պարտավորությունը դադարում է հարկվող օբյեկտ համարվող հողամասի կամ դրա մի մասի նկատմամբ սեփականության կամ մշտական օգտագործման իրավունքն օրենքով սահմանված կարգով դադարելու ամսվան հաջորդող ամսվա 1-ից:
Օրենքի 16-րդ համաձայն` Ֆիզիկական անձինք հողի հարկի տարեկան գումարը նույն հոդվածով սահմանված կարգով համապատասխան բյուջե են վճարում երկու հավասար մասերով, մինչև հաշվետու տարվա նոյեմբերի 15-ը (ներառյալ) և մինչև հաջորդ տարվա ապրիլի 15-ը (ներառյալ): Հողի հարկի գումարը վճարվում է` ա) համայնքի վարչական սահմաններում գտնվող հողամասերի համար՝ հարկվող օբյեկտի գտնվելու վայրի համայնքի բյուջե. բ) համայնքների վարչական սահմաններից դուրս գտնվող հողամասերի համար՝ Հայաստանի Հանրապետության պետական բյուջե:
Օրենքի 18-րդ հոդվածի համաձայն՝ օրենքը խախտելու համար վճարողները, (․․․) պատասխանատվություն են կրում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
ՀՀ հարկային օրենսգրքի 401-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` հարկի վճարումը սահմանված ժամկետներից ուշացնելու դեպքում ժամկետանց յուրաքանչյուր օրվա համար հարկ վճարողը կամ հարկային գործակալը վճարում է տույժ։
Այսպիսով, Լյուդմիլա Հարությունի Հարությունյանը՝ հանդիսանալով գույքահարկ և հողի հարկ վճարող սուբյեկտ, օրենքով սահմանված կարգով չի վճարել սեփականության իրավունքով իրեն պատկանող հասարակական նշանակության շինության և հողի (խոտհարկի և ոչ գ/ն այգեգործական հողամասի) հարկի գծով հարկային պարտավորությունները, ինչի հետևանքով գույքահարկի գծով չմարված հարկային ամբողջ պարտավորությունը կազմում է 20958 ՀՀ դրամ, իսկ հողի հարկի գծով պարտավորությունը՝ 9237։
3․ Եզրափակիչ մաս․
Հաշվի առնելով վերը շարադրված հիմնավորումները և ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ, 38-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ, 4-րդ կետերով, իրավահարաբերության ծագման պահին գործող Գույքահարկի մասին ՀՀ օրենքի 13-րդ հոդվածով և Հողի հարկի մասին ՀՀ օրենքի 16-րդ հոդվածով, ՀՀ Հարկային օրենսգրքի 401-րդ հոդվածով և «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 53-61-րդ հոդվածներով՝ ո ր ո շ ու մ եմ՝
1. Լյուդմիլա Հարությունի Հարությունյանից հօգուտ Կապան համայնքի բյուջեի գանձել 20958 ՀՀ դրամ /ապառք՝ 16878 ՀՀ դրամ, տույժ՝ 4080 ՀՀ դրամ/, որպես ՀՀ Սյունիքի մարզի Կապան քաղաքի Շահումյան 3/1 հասցեում գտնվող և սեփականության իրավունքով նրան պատկանող 09-001-0511-0001-015-001 ծածկագրով հասարակական նշանակության շինության համար վճարման ենթակա գույքահարկի գումար։
2․ Լյուդմիլա Հարությունի Հարությունյանից հօգուտ Կապան համայնքի բյուջեի գանձել 6378 ՀՀ դրամ /ապառք՝ 4934 ՀՀ դրամ, տույժ՝ 1444 ՀՀ դրամ/, որպես ՀՀ Սյունիքի մարզի Կապան համայնքի Վանեք բնակավայրում գտնվող և սեփականության իրավունքով նրան պատկանող 09-091-0119-0012 ծածկագրով խոտհարկի համար վճարման ենթակա հողի հարկի գումար։
3. Լյուդմիլա Հարությունի Հարությունյանից հօգուտ Կապան համայնքի բյուջեի գանձել 2859 ՀՀ դրամ /ապառք՝ 2212 ՀՀ դրամ, տույժ՝ 647 ՀՀ դրամ/, որպես ՀՀ Սյունիքի մարզի Կապան համայնքի Վանեք բնակավայրում գտնվող և սեփականության իրավունքով նրան պատկանող 09-091-0007-0002 ծածկագրով ոչ գ/ն այգեգործական հողամասի համար վճարման ենթակա հողի հարկի գումար։
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում վարչական ակտի հասցեատիրոջն «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 59-րդ հոդվածով սահմանված կարգով իրազեկելուն հաջորդող օրվանից։
5․ Դրամական պահանջները չկատարելու դեպքում սույն որոշումը կներկայացվի հարկադիր կատարման «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքին համապատասխան` վարչական ակտն անբողոքարկելի դառնալուց հետո՝ եռամսյա ժամկետում:
6. Սույն որոշումը կարող է բողոքարկվել վարչական կարգով Կապան համայնքի ղեկավարին՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում կամ դատական կարգով՝ ՀՀ վարչական դատարան՝ երկամսյա ժամկետում։

Հասցե` ք․Կապան, Ա․Մանուկյան փ․ 5ա

Հեռ..` +374-285-42036

Էլ. փոստ`