Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Հողամասերի աճուրդ-վաճառք

11.01.2023

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` Գառնիի համայնքապետարան
Հրապարակային սակարկությունների մասին ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մաս

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ՀՀ Կոտայքի մարզի Գառնիի համայնքապետարանում 2023 թվականի փետրվարի 13- ին ժամը 10:00-ին կայանալու է համայնքային սեփականություն համարվող հողամասերի աճուրդ - վաճառք: Վաճառվում են
1. Բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամաս, 0.04676 հա, 07-021-0091-0063 ծածկագրով: Հողամասի աճուրդի մեկնարկային գինը՝ 1500000 ՀՀ դրամ:
2. Գյուղատնտեսական նշանակության այլ հողատեսք, 0,233 հա, 07-021-0273-0056 ծածկագրով: Հողամասի աճուրդի մեկնարկային գինը՝ 230000 ՀՀ դրամ:
3. Էներգետիկայի, տրանսպորտի, կապի, կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների կոմունալ ենթակառուցվածքների հողամաս, 0.04 հա, 07-021-0399-0023 ծածկագրով: Հողամասի աճուրդի մեկնարկային գինը՝ 1155000 ՀՀ դրամ:
4. Արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության գյուղատնտեսական արտադրական օբյեկտների հողամաս, 0.04294 հա, 07-021-0300-0014 ծածկագրով, 29.13 քմ պահեստ: Հողամասի աճուրդի մեկնարկային գինը՝ 1240000 ՀՀ դրամ:
5. Գյուղատնտեսական նշանակության վարելահող, 0,47602 հա, 07-021-0291-0002 ծածկագրով: Հողամասի աճուրդի մեկնարկային գինը՝ 500000 ՀՀ դրամ:
6. Գյուղատնտեսական նշանակության այլ հողատեսք, 1.4 հա, 07-041-0122-0031 ծածկագրով: Հողամասի աճուրդի մեկնարկային գինը՝ 800000 ՀՀ դրամ:
7. Բնակավայրերի հասարակական կառուցապատման հողամաս, 0.35042 հա, 07-052-0141-0002 ծածկագրով: Հողամասի աճուրդի մեկնարկային գինը՝ 3000000 ՀՀ դրամ:
Հայտերի ընդունումը մինչև 08. 02. 2023թվականին:
Տեղեկությունների համար դիմել Գառնիի համայնքպետարան, հեռ. 099-89-84-89:
Գառնիի համայնքապետարան:

Հասցե` Գառնի համայնք, Ստ. Շահումյան 4

Հեռ..` 099898489

Էլ. փոստ`