Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Նոր Հաճըն համայնքի «Նոր Գեղիի թիվ 1 մանկապարտեզ» ՀՈԱԿ-ը հայտարարում է մրցույթ ֆիզկուլտուրայի հրահանգչի /1 հաստիքային միավոր/ թափուր տեղի համալրման համար։

11.01.2023

Տիպ` Նախադպրոցական ուսումնական հաստատություններում թափուր պաշտոններ
Հայտատու` ՀՀ Կոտայքի մարզի «Նոր Հաճընի համայնքապետարանի աշխատակազմ» համայնքային կառավարչական հիմնարկ
ՀՀԿԳՄՍ նախարարի 17 փետրվարի N08-Ն որոշում

Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Նոր Հաճըն համայնքի «Նոր Գեղիի թիվ 1 մանկապարտեզ» ՀՈԱԿ-ը հայտարարում է մրցույթ ֆիզկուլտուրայի հրահանգչի /1 հաստիքային միավոր/ թափուր տեղի համալրման համար։
Մրցույթն անցկացվում է երկու փուլով՝ թեստավորման և հարցազրույցի՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարի՝ 25․03․2022թ․ N 471- Ա/2 հրամանով հաստատված թեստավորման և հարցազրույցի հարցաշարերի համաձայն։
Մրցույթին կարող է մասնակցել հաստատության տվյալ թափուր պաշտոնին Կրթության և գիտության նախարարի 2011 թվականի ապրիլի 26-ի N 416-Ն հրամանով սահմանված տարիֆաորակավորման պահանջներին համապատասխանող անձը:
Մրցույթին մասնակցելու համար անձը տնօրենին կամ տնօրենի կողմից նշանակված պատասխանատու աշխատակցին է ներկայացնում`
1) դիմում (Ձև 1).
2) կրթության մասին փաստաթուղթ (դիպլոմ).
3) անձը հաստատող փաստաթուղթ.
4)աշխատանքային ստաժի վերաբերյալ տեղեկանք կամ աշխատանքային գրքույկ (առկայության դեպքում).
5) ինքնակենսագրություն (Ձև 4).
6) մեկ լուսանկար` 3x4 չափի.
7) այլ պետությունների քաղաքացիները` Հայաստանի Հանրապետությունում աշխատելու իրավունքը հավաստող փաստաթուղթ.
8) Հայաստանի Հանրապետության արական սեռի քաղաքացիները ներկայացնում են նաև զինվորական գրքույկ կամ զինվորական կցագրման վկայական.
9) հրատարակված հոդվածների ցանկ կամ գիտական կոչումը հավաստող փաստաթղթեր (դրանց առկայության դեպքում):
Տնօրենի կողմից նշանակված պատասխանատու անձը ներկայացված փաստաթղթերի բնօրինակները համեմատում է պատճենների հետ, բնօրինակները՝ վերադարձնում:
Եթե ներկայացված փաստաթղթերի ցանկն ամբողջական չէ կամ առկա են թերություններ, Մասնակիցը կարող է մինչև փաստաթղթերի ընդունման ժամկետի ավարտը վերացնել թերությունները և համալրել փաստաթղթերի ցանկը:
Փաստաթղթերն ընդունվում են 2023թ․ հունվարի 11–ից մինչև փետրվարի 07–ը ներառյալ, ամեն աշխատանքային օր, ժամը՝ 10․00-ից մինչև 17-00:
Մրցույթը տեղի կունենա 2023թ․ փետրվարի 10-ին՝ ժամը 14։00-ին Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Նոր Հաճըն համայնքի «Նոր Գեղիի թիվ 1 մանկապարտեզ» ՀՈԱԿ-ում՝ Նոր Գեղի, Աղբյուրակ փ․ 30 հասցեում։
Տեղեկությունների համար զանգահարել՝ 093 25 44 32 հեռախոսահամարով։

Հասցե` Կոտայքի մարզ,Նոր Գեղի, Աղբյուրակ փ․ 30 հասցեում

Հեռ..` 093 25 44 32

Էլ. փոստ`