Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Կարեն Խալաթյանին փոխադրամիջոցի գույքահարկի գումարի գանձման պահանջ ներկայացնելու մասին։

05.04.2023

Տիպ` Գրավոր վարչական ակտերի հրապարակում
Հայտատու` Փարաքարի համայնքապետարան
վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին ՀՀ օրենքի 29.1-րդ հոդված, ինտեռնետով հրապարակային ծանուցման մասին օրենքի 2-րդ հոդված

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
05 ՄԱՐՏԻ 2023թվականի N 201-Ա
ՓՈԽԱԴՐԱՄԻՋՈՑԻ ԳՈՒՅՔԱՀԱՐԿԻ ԳՈՒՄԱՐԻ ԳԱՆՁՄԱՆ ՊԱՀԱՆՋ
ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

1. 1. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի ղեկավարի
2. որոշման կարգավորման առարկան.
Քաղաքացի Կարեն Մուրադի Խալաթյանը /հաշվառված՝ Հայաստանի Հանրապետության, Արմավիրի մարզ, Փարաքար համայնք, Նորակերտ բնակավայր, Թումանյան փողոց, 9 հասցե/ հանդիսանալով գույքահարկ վճարող սուբյեկտ, Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով սահմանված կարգով չի կատարել փոխադրամիջոցի գույքահարկ վճարելու պարտականությունը, ինչի կապակցությամբ 2023 թվականի մարտի 24-ին «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի «բ» ենթակետի հիմքով Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքարի համայնքապետարանի աշխատակազմում հարուցվել է վարչական վարույթ` փոխադրամիջոցի գույքահարկի գումարի գանձման պահանջի քննության նպատակով:
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով հարուցված և իրականացված վարչական վարույթի ընթացքում գործի փաստական հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննության արդյունքում, բացահայտելով գործի բոլոր հանգամանքները, վարչական մարմինը հաստատված է համարում հետևյալը.
3. 2. Վարչական ակտը ընդունելու համար հիմք հանդիսացող փաստերը.
Համաձայն տեղական հարկի պարտավորությունների վերաբերյալ 12.01.2023թ. տեղեկանքների Կարեն Մուրադի Խալաթյանի Փարաքար համայնքի բյուջեի նկատմամբ հարկային պարտավորությունները 12.01.2023թ. դրությամբ 2014-2020թթ. և 2021-2023թթ. համար հաշվարկված կազմում են ընդհանուր՝ 594.289 /հինգ հարյուր իննսունչորս հազար երկու հարյուր ութսունինը/ ՀՀ դրամ, որից սեփականության իրավունքով Կարեն Խալաթյանին պատկանող 36QZ673 հաշվառման համարանիշով, OPEL ASTRA 1,6 մակնիշով, W0L0TGF48W6138061 նույնականացման համարով փոխադրամիջոցի գույքահարկը 12/01/2023 թվականի դրությամբ կազմում է 7500 /յոթ հազար հինգ հարյուր/ ՀՀ դրամ, սեփականության իրավունքով Կարեն Խալաթյանին պատկանող 34PV661 հաշվառման համարանիշով, MERCEDES-BENZ 280 CE մակնիշով փոխադրամիջոցի գույքահարկը 12/01/2023 թվականի դրությամբ 2014-2020 թվականների համար կազմում է 563.260 /հինգ հարյուր վաթսուներեք հազար երկու հարյուր վաթսուն/ ՀՀ դրամ, որից 384.625 /երեք հարյուր ութսունչորս հազար վեց հարյուր քսանհինգ/ ՀՀ դրամը ՝ որպես ապառք, 45.250 /քառասունհինգ հազար երկու հարյուր հիսուն/ ՀՀ դրամը ՝ որպես 2023 թվականի հաշվարկված հարկի չվճարված մաս, իսկ 215.758 /երկու հարյուր տասնհինգ հազար յոթ հարյուր հիսունութ/ ՀՀ դրամը՝ որպես տույժ, ինչպես նաև 32US080 հաշվառման համարանիշով, VAZ 21074 մակնիշով, XTA210740M0607471 նույնականացման համարով փոխադրամիջոցի գույքահարկը կազմում է 23.529 / քսաներեք հազար


հինգ հարյուր քսանինը/ ՀՀ դրամ, որից 7400 /յոթ հազար չորս հարյուր/ ՀՀ դրամը՝ որպես 2023 թվականին հաշվարկված հարկի չվճարված մաս, 14.800 /տասնչորս հազար ութ հարյուր/ ՀՀ դրամը՝ որպես ապառք, իսկ 1329 /մեկ հազար երեք հարյուր քսանինը/ ՀՀ դրամը՝ որպես տույժ, որը չի վճարվել:
2023 թվականի մարտի 24-ին «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետի հիմքով Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքարի համայնքապետարանում հարուցված վարչական վարույթի շրջանակներում 2023 թվականի ապրիլի 3-ին իրականացվել է վարչական վարույթի լսումների փուլը, որին մասնակցելու նպատակով Կարեն Մուրադի Խալաթյանը պատշաճ ծանուցվել է փոստով և «Ինտերնետով հրապարակային և անհատական ծանուցման մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածով և «Վարչարարություն հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 29.1 հոդվածի 15-րդ մասով սահմանված կարգով azdarar.am կայքում հրապարակելու միջոցով/, սակայն չի ներկայացել լսումներին, ուստի վարչական վարույթի լսումներն իրականացվել են վերջինիս բացակայությամբ:
4. 3. Վարչական ակտ ընդունելու հիմնավորումը.
ՀՀ Սահմանադրության 60-րդ հոդվածի 8-րդ կետի համաձայն` Յուրաքանչյուր ոք պարտավոր է մուծել օրենքին համապատասխան սահմանված հարկեր, տուրքեր, կատարել պետական կամ համայնքային բյուջե մուտքագրվող պարտադիր այլ վճարումներ:
Համաձայն Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 4-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետի` հարկ վճարող է համարվում կազմակերպությունը կամ ֆիզիկական անձը (այդ թվում՝ անհատ ձեռնարկատեր, նոտար), որը օրենսգրքով կամ վճարների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված դեպքերում ունի կամ կարող է ունենալ հարկ կամ վճար վճարելու պարտավորություն:
Համաձայն ՀՀ հարկային օրենսգրքի 401-րդ հոդվածի 1-ին մասի` հարկի վճարումը սահմանված ժամկետներից ուշացնելու դեպքում ժամկետանց յուրաքանչյուր օրվա համար հարկ վճարողը կամ հարկային գործակալը վճարում է տույժ` 0.04 տոկոսի չափով:
Հարկային պարտավորությունների գծով գումարների վճարումը սահմանված ժամկետից ուշացնելու դեպքում տեղական ինքնակառավարման մարմինը որոշում է կայացնում հարկ վճարողից ժամանակին չվճարված գումարը գանձելու վերաբերյալ և այդ մասին պատշաճ ծանուցում վերջինիս:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 50-րդ, 51-րդ և 53-րդ գլուխների պահանջներով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ, 53-րդ, 58-60-րդ և 88-րդ հոդվածներով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 38-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, հիմք ընդունելով վարչական վարույթի քննարկման մասին 2023 թվականի ապրիլի 3-ի արձանագրությունը՝ որոշում եմ.

1. 1. Քաղաքացի Կարեն Մուրադի Խալաթյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի բյուջե գանձել 594.289 /հինգ հարյուր իննսունչորս հազար երկու հարյուր ութսունինը/ ՀՀ դրամ, որից սեփականության իրավունքով Կարեն Խալաթյանին պատկանող 36QZ673 հաշվառման համարանիշով, OPEL ASTRA 1,6 մակնիշով, W0L0TGF48W6138061 նույնականացման համարով փոխադրամիջոցի գույքահարկը, որը 12/01/2023 թվականի դրությամբ կազմում է 7500 /յոթ հազար հինգ հարյուր/ ՀՀ դրամ, սեփականության իրավունքով Կարեն Խալաթյանին պատկանող 34PV661 հաշվառման համարանիշով, MERCEDES-BENZ 280 CE մակնիշով փոխադրամիջոցի գույքահարկը, որը 12/01/2023 թվականի դրությամբ 2014-2020 թվականների համար կազմում է 563.260 /հինգ հարյուր վաթսուներեք հազար երկու հարյուր վաթսուն/ ՀՀ դրամ, որից 384.625 /երեք հարյուր ութսունչորս հազար վեց հարյուր քսանհինգ/ ՀՀ դրամը ՝ որպես ապառք, 45.250 /քառասունհինգ հազար երկու հարյուր հիսուն/ ՀՀ դրամը ՝ որպես



2. 2023 թվականի հաշվարկված հարկի չվճարված մաս, իսկ 215.758 /երկու հարյուր տասնհինգ հազար
3. յոթ հարյուր հիսունութ/ ՀՀ դրամը՝ որպես տույժ, ինչպես նաև 32US080 հաշվառման համարանիշով, VAZ 21074 մակնիշով, XTA210740M0607471 նույնականացման համարով փոխադրամիջոցի գույքահարկը, որն էլ կազմում է 23.529 /քսաներեք հազար հինգ հարյուր քսանինը/ ՀՀ դրամ, որից 7400 /յոթ հազար չորս հարյուր/ ՀՀ դրամը՝ որպես 2023 թվականին հաշվարկված հարկի չվճարված մաս, 14,800 /տասնչորս հազար ութ հարյուր/ ՀՀ դրամը՝ որպես ապառք, իսկ 1329 /մեկ հազար երեք հարյուր քսանինը/ ՀՀ դրամը՝ որպես տույժ: Վճարման հաշվի համար՝ 900325181023/:
2. 2. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի ղեկավարին կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ երկամսյա ժամկետում։
3. 3. Սույն որոշման պահանջները չկատարելու դեպքում, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 88-րդ հոդվածով սահմանված կարգով այն ենթակա է հարկադիր կատարման` ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության միջոցով` անբողոքարկելի դառնալուց հետո եռամսյա ժամկետում:

Հասցե` ՀՀ Արմավիրի մարզ, Փարաքար համայնք, գ. Փարաքար Նաիրի 42

Հեռ..` 060530042

Էլ. փոստ`