Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

ԱՐՄԱՎԻՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԼՈՒԿԱՇԻՆ ԳՅՈՒՂԻ ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶՈՒՄ ԹԱՓՈՒՐ ՀԱՍՏԻՔՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

06.04.2023

Տիպ` Նախադպրոցական ուսումնական հաստատություններում թափուր պաշտոններ
Հայտատու` Արմավիրի համայնքապետարան
ՀՀ ԿԳՄՍ 2022թ. փետրվարի 17-ի N 08-Ն հրամանի հոդված 2

Հայտարարվում է մրցույթ «ՀՀ Արմավիրի մարզի Արմավիր համայնքի Լուկաշին գյուղի մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի դաստիարակի /1,25 դրույք/ և դաստիարակի /1,25 դրույք/ թափուր տեղերի համար։

Դաստիարակի պաշտոնի համար նախատեսված վարձատրությունը որոշվում է ըստ հիմնադրի հաստատած դրույքաչափի։

Մրցույթի մասնակիցների գիտելիքների և մասնագիտական կարողությունների ստուգումն անցկացվելու է երկու փուլով ՝ գրավոր և բանավոր` ըստ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կողմից հաստատված հարցաշարերի։

Մրցույթին մասնակցելու համար անձը պատասխանատու աշխատակցին պետք է ներկայացնի.

1․դիմում

2․կրթության մասին փաստաթուղթ

3․անձը հաստատող փաստաթուղթ

4․աշխատանքային ստաժի վերաբերյալ տեղեկանք կամ աշխատանքային գրքույկ/ առկայության դեպքում/

5․ինքնակենսագրություն

6․մեկ լուսանկար` 3x4 չափի

7․այլ պետությունների քաղաքացիները ՝ ՀՀ –ում աշխատելու իրավունքը հավաստող փաստաթուղթ

8․ՀՀ արական սեռի քաղաքացիները ՝ զինվորական գրքույկ

9․հրատարակված հոդվածների ցանկ կամ գիտական կոչումը հավաստող փաստաթղթեր / դրանց առկայության դեպքում/

10․որակավորման տարակարգ /առկայության դեպքում/:

Փաստաթղթերի պատճենները պետք է ներկայացնել բնօրինակների հետ։

Փաստաթղթերն ընդունվում են սույն հայտարարության հրապարակման օրվանից 2023թ. մայիսի 4-ը ներառյալ` ամեն օր՝ ժամը 10:00-ից 15:30-ը, բացի շաբաթ, կիրակի և այլ ոչ աշխատանքային օրերից։

Մրցույթը տեղի կունենա մայիսի 11-ին` ժամը 10։00-ին Լուկաշին գյուղի մանկապարտեզում (հասցե` գ. Լուկաշին, Հունան Ավետիսյան 42)։

Տեղեկությունների համար զանգահարել 093-30-59-49:

Հասցե` ք. Արմավիր, Հանրապետության 32

Հեռ..` 0237-2-36-54

Էլ. փոստ`