Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԻՍԻԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2023 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 21-Ի ԱՐՏԱՀԵՐԹ ՆԻՍՏԻ ՕՐԱԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ

20.04.2023

Տիպ` Ավագանու նիստի օրակարգի նախագծի վերաբերյալ հայտարարություն
Հայտատու` Սիսիանի համայնքապետարանի աշխատակազմ
ՏԻՄ օրենքի 63-րդ հոդվածի 1-ին մաս

2023թ. ապրիլի 21-ին, ժամը 15:00-ին Սիսիանի համայնքապետարանի
դահլիճում տեղի կունենա համայնքի ավագանու արտահերթ նիստ՝
հետևյալ օրակարգով.

1. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիան համայնքի ավագանու կանոնակարգն ընդունելու մասին:
2. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիան համայնքի ավագանու մշտական հանձնաժողովներ ստեղծելու և դրանց կազմը հաստատելու մասին:
3. «Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիանի համայնքապետարանի աշխատակազմ» համայնքային կառավարչական հիմնարկ հիմնադրելու, «Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիանի համայնքապետարանի աշխատակազմ» համայնքային կառավարչական հիմնարկի կանոնադրությունը հաստատելու և Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիանի և Գորայքի համայնքապետարանների գործունեությունը դադարեցնելու մասին:
4. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիան համայնքի տեղական ինքնակառավարման մարմինների և բնակավայրերի վարչական ղեկավարների նստավայրերի մասին:

ՍԻՍԻԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ

Հասցե` ՀՀ Սյունիքի մարզ, ք. Սիսիան, Սիսական 31

Հեռ..` /0283/ 2-33-30

Վեբ կայք` sisian.am

Էլ. փոստ`