Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Հողի հարկի գումարի գանձման պահանջի ներկայացման մասին։

30.05.2023

Տիպ` Գրավոր վարչական ակտերի հրապարակում
Հայտատու` Փարաքարի համայնքապետարան
վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին ՀՀ օրենքի 29.1-րդ հոդված, ինտեռնետով հրապարակային ծանուցման մասին օրենքի 2-րդ հոդված

1. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի ղեկավարի
որոշման կարգավորման առարկան.
Քաղաքացի Վանիկ Ռաֆիկի Յայլախանյանը /հաշվառված՝ Հայաստանի Հանրապետություն, Արմավիրի մարզ, Փարաքար համայնք, Նորակերտ բնակավայր, Տերյան փողոց, 8 տուն, ՀԾՀ՝ 201468450/, հանդիսանալով հողի հարկ վճարող սուբյեկտ, Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով սահմանված կարգով չի կատարել հողի հարկ վճարելու պարտականությունը, ինչի կապակցությամբ 2023 թվականի փետրվարի 20-ին «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի «բ» ենթակետի հիմքով Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքարի համայնքապետարանի աշխատակազմում հարուցվել է վարչական վարույթ` հողի հարկի գումարի գանձման հարցի քննության նպատակով:
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով հարուցված և իրականացված վարչական վարույթի ընթացքում գործի փաստական հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննության արդյունքում, բացահայտելով գործի բոլոր հանգամանքները, վարչական մարմինը հաստատված է համարում հետևյալը.

2. Վարչական ակտը ընդունելու համար հիմք հանդիսացող փաստերը.
Համաձայն ՀՀ ԿԱ ԱԳԿ ՊԿ կողմից տրված տվյալների՝ Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի Նորակերտ բնակավայրում գտնվող սեփականության իրավունքով Վանիկ Յայլախանյանին պատկանող՝ 04-074-107-097 կադաստրային ծածկագրով 0.7376 հա մակերեսով հողամասի հողի հարկի գծով հարկային պարտավորությունները 20.01.2023 թվականի դրությամբ 2008-2020 թվականների համար կազմում են 111.530 /մեկ հարյուր տասնմեկ հազար հինգ հարյուր երեսուն հազար/ ՀՀ դրամ, որից 71.179 /յոթանասունմեկ հազար մեկ հարյուր յոթանասունինը/ ՀՀ դրամը՝ որպես ապառք, իսկ 40.351 /քառասուն հազար երեք հարյուր հիսունմեկ/ ՀՀ դրամը՝ որպես տույժ, 04-074-002-018 կադաստրային ծածկագրով 0.104 հա մակերեսով տնամերձ հողի հարկի գծով հարկային պարտավորությունները 20.01.2023 թվականի դրությամբ 2008-2020 թվականների համար կազմում են 12.153 /տասներկու հազար մեկ հարյուր հիսուներեք/ ՀՀ դրամ, որից 8163 /ութ հազար մեկ հարյուր վաթսուներեք/ ՀՀ դրամը՝ որպես ապառք, իսկ 3990 /երեք հազար ինը հարյուր իննսուն/ ՀՀ դրամը՝ որպես տույժ:
2023 թվականի փետրվարի 20-ին «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետի հիմքով Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքարի համայնքապետարանում հարուցված վարչական վարույթի շրջանակներում 2023 թվականի մայիսի 10-ին հրավիրվել է վարչական վարույթի լսում, որին մասնակցելու նպատակով Վանիկ Յայլախանյանին հասցեագրվել է Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի ղեկավարի 14.03.2023 թվականի թիվ 796 և 21.04.2023 թվականի թիվ 1209 ծանուցումը, փոստով /փոստային առաքանի՝ ALO109130805AM/, ինչպես նաև ծանուցվել է «Ինտերնետով հրապարակային և անհատական ծանուցման մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածով և «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 29.1-րդ հոդվածի 15-րդ մասով սահմանված կարգով azdarar.am կայքում հրապարակելու միջոցով/, սակայն Վանիկ Յայլախանյանը չի ներկայացել, ուստի վարչական վարույթի լսումներն իրականացվել են վերջինիս բացակայությամբ:
3. Վարչական ակտ ընդունելու հիմնավորումը.
ՀՀ Սահմանադրության 60-րդ հոդվածի համաձայն` «Յուրաքանչյուր ոք պարտավոր է մուծել օրենքին համապատասխան սահմանված հարկեր, տուրքեր, կատարել պետական կամ համայնքային բյուջե մուտքագրվող պարտադիր այլ վճարումներ»:
Համաձայն Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 4-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետի` «հարկ վճարող է համարվում կազմակերպություն կամ ֆիզիկական անձ (այդ թվում՝ անհատ ձեռնարկատեր, նոտար), որը Օրենսգրքով կամ վճարների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված դեպքերում ունի կամ կարող է ունենալ հարկ կամ վճար վճարելու պարտավորություն»:
Համաձայն ՀՀ հարկային օրենսգրքի 401-րդ հոդվածի` «հարկի վճարումը սահմանված ժամկետներից ուշացնելու դեպքում ժամկետանց յուրաքանչյուր օրվա համար հարկ վճարողը կամ հարկային գործակալը վճարում է տույժ` 0.04 տոկոսի չափով»:
Հարկային պարտավորությունների գծով գումարների վճարումը սահմանված ժամկետից ուշացնելու դեպքում տեղական ինքնակառավարման մարմինը որոշում է կայացնում հարկ վճարողից ժամանակին չվճարված գումարը գանձելու վերաբերյալ և այդ մասին պատշաճ ծանուցում վերջինիս: Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 45-րդ գլխի պահանջներով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ, 53-րդ, 58-60-րդ և 88-րդ հոդվածներով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 38-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, հիմք ընդունելով այն հանգամանքը, որ Վանիկ Յայլախանյանը /Հայաստանի Հանրապետություն, Արմավիրի մարզ, Փարաքար համայնք, Նորակերտ բնակավայր, Տերյան փողոց, 8 տուն/ հասցեագրվել է Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի ղեկավարի 2023 թվականի մարտի 14-ի թիվ 796 ծանուցումն ու 2023 թվականի ապրիլի 21-ի թիվ 1209 ծանուցումը /փոստային առաքանի՝ ALO109130805AM/ և 24.01.2023 թվականի դրությամբ տեղեկանքները, ինչպես նաև ծանուցվել է azdarar.am ինտերնետային կայքէջում տեղադրելու միջոցով, որով հրավիրվել է մասնակցելու վարչական վարույթի լսումներին, սակայն չի ներկայացել և վարչական վարույթի քննարկման մասին 2023 թվականի մայիսի 10-ի արձանագրությունը՝ որոշում եմ.

1. Քաղաքացի Վանիկ Յայլախանյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի բյուջե գանձել ընդհանուր՝ 123.683 /մեկ հարյուր քսաներեք հազար վեց հարյուր ութսուներեք/ ՀՀ դրամը որպես հողի հարկի գծով 20․01․2023թ․ դրությամբ 2008-2020թթ․ համար հաշվարկված 04-074-107-097 կադաստրային ծածկագրով 0,7376 հա մակերեսով ջրովի վարելահողի և 04-074-002-018 կադաստրային ծածկագրով 0,104 հա մակերեսով տնամերձ հողամասի հողի հարկի գծով պարտավորության գումար, որից 79.342 /յոթանասունինը հազար երեք հարյուր քառասուներկու/ ՀՀ դրամը որպես ապառք, իսկ 44.341 /քառասունչորս հազար երեք հարյուր քառասունմեկ/ ՀՀ դրամը՝ որպես պարտավորությունը չկատարելու արդյունքում ձևավորված տույժ /վճարման հաշվի համար՝ 900325181049/։
2. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի ղեկավարին կամ դատական կարգով՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ որոշումն ուժի մեջ մտնելուց օրվանից երկամսյա ժամկետում։
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում կողմերին իրազեկելուն հաջորդող օրվանից կամ սույն որոշմամբ ուղղակիորեն շոշափվող անձանց վերաբերյալ տեղեկությունները հայտնի չլինելու դեպքում հրապարակման պահից, azdarar.am կայքի և/ կամ համայնքապետարանի տեղեկագրերում հրապարակելու միջոցով:
4. Սույն որոշման պահանջները չկատարելու դեպքում՝ «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 88-րդ հոդվածով սահմանված կարգով այն ենթակա է հարկադիր կատարման` ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության միջոցով` անբողոքարկելի դառնալուց հետո եռամսյա ժամկետում:

Հասցե` ՀՀ Արմավիրի մարզ, Փարաքար համայնք, գ. Փարաքար Նաիրի 42

Հեռ..` 060530042

Էլ. փոստ`