Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

ԼԵՆԻԿ ԵՆՈՔԻ ՂԱՀՐԱՄԱՆՅԱՆԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՎԱՐՉԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹ ՀԱՐՈՒՑԵԼՈՒ ՄԱՍԻՆ

31.05.2023

Տիպ` Անհատական ծանուցումներ
Հայտատու` Ջրվեժի համայնքապետարան
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 59-րդ հոդվածի 5-րդ կետի համաձայն

Ղեկավարվելով Հարկային օրենսգրքի 226-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի «բ» ենթակետով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետով և 34-րդ հոդվածով, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 26-րդ կետով, հիմք ընդունելով աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական, եկամուտների հաշվառման և հավաքագրման, ծրագրերի կազմման և համակարգման բաժնի պետ Սոնա Հովհաննիսյանի՝ 2023 թվականի մայիսի 29-ի զեկուցագիրը՝ Լենիկ Ենոքի Ղահրամանյանին սեփականության իրավունքով պատկանող՝ Ջրվեժ համայնքի Ձորաղբյուր գյուղի, Մասիսի փողոց, թիվ 34 հասցեում գտնվող (կադաստրային ծածկագիր՝ 07-042-0010-0008) և Ջրվեժ համայնքի Ձորաղբյուր գյուղում գտնվող (կադաստրային ծածկագիր՝ 07-042-0448-0035, 07-042-0000-0000, 07-042-0447-0203)` Հարկային օրենսգրքով նախատեսված՝ 2013-2022 թվականների համար անշարժ գույքերի հարկի չկատարված պարտավորության վերաբերյալ, այն է՝ 102 900 (մեկ հարյուր երկու հազար ինը հարյուր) Հայաստանի Հանրապետության դրամ, այդ թվում՝ 70 058 (յոթանասուն հազար հիսունութ) դրամ ապառք, 32 842 (երեսուներկու հազար ութ հարյուր քառասուներկու) դրամ տույժ, որոշում եմ.

1. Լենիկ Ենոքի Ղահրամանյանի նկատմամբ հարուցել վարչական վարույթ:
2.Վարչական վարույթի քննարկման օրը նշանակել 2023 թվականի հունիսի 22-ին, ժամը 16։00-ին:
3. Սույն որոշումն օրենքով սահմանված կարգով և ժամկետում ծանուցել Լենիկ Ենոքի Ղահրամանյանին:
4.Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել ֆինանսատնտեսագիտական, եկամուտների հաշվառման և հավաքագրման, ծրագրերի կազմման և համակարգման բաժնի պետ Սոնա Հովհաննիսյանի վրա:

Հասցե` Կոտայքի մարզ, գ․Ջրվեժ, Մելքոնյան փողոց, թիվ 76

Հեռ..` 010684929

Վեբ կայք` www.jrvezh.am

Էլ. փոստ`