Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ՎԱՂԱՐՇԱՊԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՃՈՒՐԴԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԸ ՀՐԱՎԻՐՈՒՄ Է ԱՃՈՒՐԴԻ

05.09.2023

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Արմավիրի մարզի Վաղարշապատի համայնքապետարան
<<Հրապարակային սակարկությունների մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ կետ

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ՎԱՂԱՐՇԱՊԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՃՈՒՐԴԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԸ ՀՐԱՎԻՐՈՒՄ Է ԱՃՈՒՐԴԻ

Այն տեղի կունենա Վաղարշապատի համայնքապետարանի շենքում /Հասցեն՝ ք.Էջմիածին Սուրբ Մ.Մաշտոց փող. 0 շենք/: Աճուրդով վաճառվելու է Վաղարշապատ համայնքի սեփականությունը հանդիսացող ծառայողական տրանսպորտային միջոցները.

Լոտ` ԷՔ 59, GAZ 3102 թեթև մարդատար ավտոմեքենա, թափքը` սեդան, գույնը` ավանտյուրա (սև), թողարկման տարեթիվը 2007թ., նույնականացման համար-X9631020071373045, վազքը` 236927կմ, փոխանցման տուփը մեխանիկական, վառելիքը` բենզին:
Վիճակը` տեղազննության դրությամբ գտնվել է բավարար վիճակում, թափքի վրա առկա են մանր վնասվածքներ, քերծվածքներ, շարժիչի ծածկոցի ներկային մասը քայքայված է, շարժիչը գործարկվում է:
Աճուրդի անցկացման, օրը, ամիսը, տարեթիվ, ժամը` 2023 թվականի հոկտեմբերի 10-ին ժամը 15:40
Մեկնարկային գինը` 526 127 /հինգ հարյուր քսանվեց հազար հարյուր քսանյոթ/ ՀՀ դրամ:
Նախավճարի չափը` 263 064 /երկու հարյուր վաթսուներեք հազար վաթսունչորս/ ՀՀ դրամ:
Աճուրդային քայլի չափ՝ 26 306 /քսանվեց հազար երեք հարյուր վեց/ ՀՀ դրամ:
Մասնակցության վճարը` 5 261 /հինգ հազար երկու հարյուր վաթսունմեկ/ ՀՀ դրամ:

Լոտ` ԷՔ 60, Toyota Isis 2.0 թեթև մարդատար ավտոմեքենա, թափքը` ունիվերսալ, գույնը` բորդո մետալիկ, թողարկման տարեթիվը 2005թ., նույնականացման համար` ANM10-0036196, շարժիչի հզորությունը` 114/155, փոխանցման տուփը` ավտոմատ, վառելիքը` բենզին/գազ:
Վիճակը` Ավտոմեքենայի տեխնիկական վիճակը` բավարար, տեղազննության պահին վնասված է հետևի անվաթևը, շարժիչը ենթակա է վերանորոգման:
Աճուրդի անցկացման, օրը, ամիսը, տարեթիվ, ժամը` 2023 թվականի հոկտեմբերի 10-ին ժամը 16:00
Մեկնարկային գինը` 1 830 000 /մեկ միլիոն ութ հարյուր երեսուն հազար/ ՀՀ դրամ:
Նախավճարի չափը` 915 000 /ինը հարյուր տասնհինգ հազար/ ՀՀ դրամ:
Աճուրդային քայլի չափ՝ 91 500/իննսունմեկ հազար հինգ հարյուր/ ՀՀ դրամ:
Մասնակցության վճարը` 18 300 /տասնութ հազար երեք հարյուր/ ՀՀ դրամ:

Լոտ` ԷՔ 61, VAZ 2107 թեթև մարդատար ավտոմեքենա, թափքը` սեդան, գույնը` սպիտակ, թողարկման տարեթիվը 2005թ., նույնականացման համար` XTA2107003168692, շարժիչի հզորությունը` 57/77, փոխանցման տուփը` մեխանիկական, վառելիքը` բենզին:
Վիճակը` Ավտոմեքենայի տեխնիկական վիճակը` բավարար, տեղազննության պահին ավտոմեքենան գտնվում է ոչ աշխատանքային վիճակում, առկա են էլեկտրականության հետ կապված խնդիրներ, վնասված է հետևի ձախ լուսացույցը, առկա են կոռոզիայի հետքեր:
Աճուրդի անցկացման, օրը, ամիսը, տարեթիվ, ժամը` 2023 թվականի հոկտեմբերի 10-ին ժամը 16:20
Մեկնարկային գինը` 540 000 /հինգ հարյուր քառասուն հազար/ ՀՀ դրամ:
Նախավճարի չափը` 270 000/երկու հարյուր յոթանասուն հազար/ ՀՀ դրամ:
Աճուրդային քայլի չափ՝ 27 000 /քսանյոթ հազար/ ՀՀ դրամ:
Մասնակցության վճարը` 5 400 /հինգ հազար չորս հարյուր/ ՀՀ դրամ:

Սահմանափակումներ չկան: Աճուրդում հաղթող կհամարվի առավելագույն գին առաջարկած մասնակիցը: Աճուրդում հաղթող ճանաչված անձը պարտավոր է 10 օրվա ընթացքում վճարել առաջարկած ողջ գումարը և կնքել առուվաճառքի պայմանագիր: Աճուրդին մասնակցել ցանկացողները ոչ ուշ քան աճուրդի անցկացման օրվանից 3 աշխատանքային օր առաջ աճուրդային հանձնաժողովին պետք է ներկայացնեն՝ աճուրդին մասնակցության հայտը, անձնագիրը, մուծված մասնակցության վճարի անդորրագիրը /Վաղարշապատի համայնքապետարանի 900325151356 հաշվեհամարին/, իսկ աճուրդի անցկացման օրը մուծել աճուրդի նախավճարը: Հայտերն ընդունվում են ամեն օր (բացի շաբաթ և կիրակի օրերից) ժամը 9օօ-18օօ: Հայտերի ընդունումը և մասնակիցների գրանցումը դադարեցվում են աճուրդի անցկացման օրվանից երեք աշխատանքային օր առաջ:
Վաճառվելիք լոտին մասնակիցները կարող են ծանոթանալ մինչև աճուրդի բացման նախորդող օրը՝ յուրաքանչյուր երեքշաբթի, չորեքշաբթի և ուրբաթ օրերին՝ ժամը 10:00-17:00 ընկած ժամանակահատվածում (բացառությամբ 13:00-14:00 ընկած ժամանակահատվածի):

Հասցե` ՀՀ Արմավիրի մարզ, Վաղարշապատ համայնք ք.Էջմիածին, Սբ.Մ.Մաշտոց 0

Հեռ..` (0231)5-36-63 (650)

Վեբ կայք` http://ejmiatsin.am/

Էլ. փոստ`