Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

ԱԼԻԿ ԽԱՉԻԿԻ ԲՈՋՈՒԿՅԱՆԻՆ ԳՈՒՅՔԱՀԱՐԿԻ ԳՈՒՄԱՐԻ ԳԱՆՁՄԱՆ ՊԱՀԱՆՋ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

05.09.2023

Տիպ` Գրավոր վարչական ակտերի հրապարակում
Հայտատու` Սպիտակի համայնքապետարան
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 59-րդ հոդված

Ղեկավարվելով Տեղական ինքնակառավարման մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 38-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 53-րդ հոդվածով, 54-րդ հոդվածի 1-ին մասով, 55-րդ հոդվածով, հիմք ընդունելով տեղական հարկի պարտավորությունների վերաբերյալ 2023 թվականի օգոստոսի 30-ի թիվ 304, թիվ 305, թիվ 306 և թիվ 307 տեղեկանքները, հաշվի առնելով, որ Ալիկ Խաչիկի Բոջուկյանը, հանդիսանալով գույքահարկ վճարող սուբյեկտ, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով չի կատարել իրեն սեփականության իրավունքով պատկանող MERCEDES-BENZ C 220» մակնիշի փոխադրամիջոցի (հաշվառման համարանիշ՝ 33DL927) 2012-ից 2022 թվականների գույքահարկը վճարելու պարտավորությունը, որը կազմում է երկու հարյուր հիսունութ հազար ինը հարյուր քառասունյոթ ՀՀ դրամ, որից ապառք՝ հարյուր ութսունչորս հազար ութ հարյուր տասնչորս ՀՀ դրամ և օրենքով սահմանված ժամկետում չվճարելու արդյունքում առաջացած տույժ` յոթանասունչորս հազար հարյուր երեսուն երեք ՀՀ դրամ և «BMW 520 I» մակնիշի փոխադրամիջոցի (հաշվառման համարանիշ՝ 34ZS090) 2014-ից 2022 թվականների գույքահարկը վճարելու պարտավորությունը, որը կազմում է երկու հարյուր տասնհինգ հազար իննսուներկու ՀՀ դրամ, որից ապառք՝ հարյուր հիսունութ հազար քսանհինգ ՀՀ դրամ և օրենքով սահմանված ժամկետում չվճարելու արդյունքում առաջացած տույժ` հիսունյոթ հազար վաթսունյոթ ՀՀ դրամ՝ որոշում եմ.
1. Ալիկ Խաչիկի Բոջուկյանից հօգուտ Սպիտակ համայնքի գանձել չորս հարյուր յոթանասունչորս հազար երեսունինը ՀՀ դրամ, որից․
1) MERCEDES-BENZ C 220» մակնիշի փոխադրամիջոցի (հաշվառման համարանիշ՝ 33DL927) 2012-ից 2022 թվականների գույքահարկ՝ երկու հարյուր հիսունութ հազար ինը հարյուր քառասունյոթ ՀՀ դրամ, որից ապառք՝ հարյուր ութսունչորս հազար ութ հարյուր տասնչորս ՀՀ դրամ և օրենքով սահմանված ժամկետում չվճարելու արդյունքում առաջացած տույժ` յոթանասունչորս հազար հարյուր երեսուն երեք ՀՀ դրամ,
2) BMW 520 I» մակնիշի փոխադրամիջոցի (հաշվառման համարանիշ՝ 34ZS090) 2014-ից 2022 թվականների գույքահարկ՝ երկու հարյուր տասնհինգ հազար իննսուներկու ՀՀ դրամ, որից ապառք՝ հարյուր հիսունութ հազար քսանհինգ ՀՀ դրամ և օրենքով սահմանված ժամկետում չվճարելու արդյունքում առաջացած տույժ` հիսունյոթ հազար վաթսունյոթ ՀՀ դրամ։
2. Սույն որոշման մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով եռօրյա ժամկետում իրազեկել Ալիկ Խաչիկի Բոջուկյանին:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում վարչական վարույթի մասնակցին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետում իրազեկելուն հաջորդող օրվանից:
4. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Սպիտակ համայնքի ղեկավարին կամ դատական կարգով՝ ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում:
5. Սույն որոշման պահանջը չկատարելու դեպքում, այն ենթակա է կատարման Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 88-րդ հոդվածով սահմանված կարգով` անբողոքարկելի դառնալուց հետո եռամսյա ժամկետում:

Հասցե` ք․Սպիտակ, Շահումյան 7

Հեռ..` 025522500

Վեբ կայք` www.spitak.am

Էլ. փոստ`